Ֆեոդոր Դոստոևսկի - Ապուշը



  • Բայց ամեն ինչ առջևում էր, ժամանակը ներում էր, ժամանակն ամեն ինչ ներում էր և ամեն ինչ գալու էր ժամանակի ընթացքում և իր կարգով:

  • Մինչև մեռնելդ միայն վերքերիցդ ես տանջվում: Իսկ չէ՞ որ գլխավորը, ամենաուժեղ ցավը, գուցե վերքերը չեն, այլ ահա այն, որ հաստատ գիտես, որ մի ժամ անց, հետո տաս րոպե անց, հետո կես րոպե անց, հենց հիմա հոգիդ դուրս կթռչի մարմնիցդ և որ այլևս մարդ չես լինի

  • Զինվորին բերեք և մարտի ժամանակ կանգնեցրեք հենց թնդանոթի առաջ ու կրակեցեք նրա վրա, նա դեռ հույս կունենա, որ կփրկվի, բայց հենց այդ զինվորին հաստատ կարդացեք մահվան դատվճիռը, նա խելքը կթռցնի կամ էլ լաց կլինի:

  • Ով է ասել, թե մարդկային բնությունը ի վիճակի է առանց խելագարվելու դրան դիմանա:

  • Դա մարդկային ծուլությունից է լինում, որ մարդիկ իրար մեջ այդպես աչքի չափով են տեսակավորում և ոչինչ չեն կարողանում գտնել: 

  • Էշը բարի և օգտակար մարդ է:

  • Շարունակ մտածում էի, թե ինչպես պետք է ապրեմ: Գիտե՞ք այդպիսի րոպեներ կան, հատկապես միայնության մեջ:

  • Ես սիրահարված չեմ եղել,-պատասխանեց իշխանը նույնպես կամացուկ և լուրջ,-ես…երջանիկ էի այլ կերպ:

  • Երեխային կարելի է ամեն ինչ ասել, ամեն ինչ. Ինձ միշտ զարմացրել է այն միտքը, թե որքան վատ են ճանաչում մեծերը երեխաներին: Երեխաների հետ հոգին բուժվում է:

  • Իսկ ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպես մարդիկ խելագարվում են և հետո նորից առողջանում, եթե դա հանկարծակի է լինում…

  • Եթե քեզ երեք մանեթ ցույց տամ, դրա ետևից չորեքթաթ կսողաս, ահա ինչպիսին ես դու: Քո հոգին է այդպես: Հիմա էլ եկել եմ քեզ գնելու, քեզ ամբողջովին և ունեցած-չունեցածովդ կգնեմ...

  • Սիրկաները սիրում են ազնիվ մարդկանց:

  • Փողը ամենից ավելի նրանով է ստոր և ատելի, որ նա նույնիսկ տաղանդ է տալիս:

  • Ես չունեմ սրամտություն և ի հատուցում դրա՝ ձեռք եմ բերել ճշմարտությունը ասելու թույլատվությունը, քանի որ բոլորին հայտնի է, որ ճշմարտությունը ասում են միայն նրանք, ովքեր սրամտություն չունեն:

  • Կարելի է գողանալ, գող չլինելով հանդերձ: Ինձ թվում է, որ աշխարհում ավելի շատ են գողերը, քան ոչ գողերը և նույնիսկ չկա մի այնպիսի ամենազնիվ մարդ, որը կյանքում գեթ մի անգամ, որևէ բան գողացած չլինի:

  • Դուք ուզում եք մարդուց լսել նրա ամենավատ արարքը և դեռ փայլ եք պահանջում: Ամենավատ արարքը միշտ էլ կեղտոտ է լինում:

  • Իսկ ես մի քիչ կզմայլվեմ հոգուդ նայելով, թե ինչպես փողերին տիրանալու համար կրակն ես նետվում:

  • Ինքնասիրությունը ավելին է, քան փողի տենչը:

  • Տարօրինակ բնավորություններ են լինում աշխարհի երեսին:

  • Կրոնական զգացմունքի էությունը ոչ մի դատողության, ոչ մի զանցանքի ու հանցագործության և ոչ մի աթեիզմի չի ենթարկվում: Այստեղ ինչ-որ այն չէ, և միշտ այսպես կլինի. Այստեղ մի այնպիսի բան է, որի վրա միշտ կսայթաքեն աթեիզմները և շարունակ կխոսեն ոչ այն մասին:

  • Ուղղվելու համար ավելի լավ բան չկա, քան զղջանքով անցյալը մտաբերելը:

  • Բայց մենք հենց հասկանում ենք, որ եթե այստեղ չկա իրավաբանական իրավունք, բայց դրա փոխարեն կա մարդկային, բնական իրավունք. առողջ բանականության իրավունք և խղճի ձայն, և թող որ մեր այդ իրավունքը գրանցված չլինի մարդկային ոչ մի նեխված կոդեքսի մեջ, բայց վսեմ ու ազնիվ մարդը, այսինքն՝ նույնն է թե ողջախոհ մարդը, պարտավոր է վսեմ ու ազնիվ մարդ մնալ նույնիսկ այն կետերում, որոնք գրանցված չեն կոդեքսներում:

  • Մի արևոտ առավոտ ես գրիչ վերցրի ու նամակ գրեցի նրան, ինչու նրան՝ չգիտեմ: Չէ՞ որ մարդ երբեմն ուզում է կողքին մտերիմ ունենալ. Ըստ երևույթին ես էլ ուզեցա մտերիմ ունենալ…

  • Գյուտարարներն ու հանճարները գրեթե միշտ իրենց գործունեության սկբում (իսկ շատ հաճախ նաև վերջում) հասարակության մեջ համարվել են ոչ ավել, քան հիմարներ:

  • Եթե մեկի քթին կամ ճակատին գորտնուկ  կա, չէ՞ որ ուղղակի թվում է, թե աշխարհի երեսին բոլորը միայն մի գործ ունեին և ունեն, որ ձեր գորտնուկին նայեն, դրա վրա ծիծաղեն և ձեզ դատապարտեն դրա համար, թեկուզ դուք նույնիսկ  Ամերիկա հայտնագործած լինեիք:

  • Վախկոտը նա է, ով վախենում և փախչում է, իսկ ով վախենում է, բայց չի փախչում, նա դեռ վախկոտ չէ:

  • Կինն ընդունակ է մարդուն տանջամահ անել դաժանություններով ու ծաղրանքով և ոչ մի անգամ խղճի խայթ չզգա, որովհետև ամեն անգամ քեզ նայելով նա ինքն իրեն կմտածի. «Ահա ես հիմա նրան մահացու աստիճան կտանջեմ, բայց դրա փոխարեն հետո սիրովս կհատուցեմ…»:
    Մի շտապեք, Լեբեդև, դուք առավոտները շատ ավելի բարի եք,- ժպտալով նկատեց Պտիցին:ծ- Բայց դրա փոխարեն երեկոներն ավելի անկեղծ եմ:

  • Ես համաձայն եմ, որ առանց մշտապես միմյանց ուտելու ոչ մի կերպ  հնարավոր չէր կառուցել աշխարհը. Ես նույնիսկ համաձայն եմ ենթադրել, որ ոչինչ չեմ հասկանում այդ կառուցվածքում. Բայց փոխարենը ահա ես ինչ գիտեմ հաստատ: Եթե մի անգամ արդեն ինձ  տվել են այն գիտակցությունը, որ «ես կամ» ապա իմ ի՞նչ գործն է, թե աշխարհը կառուցված է սխալներով և որ այլ կերպ նա չի կարող կանգուն մնալ: Դրանից հետո այդ ո՞վ և ինչի՞ համար պետք է ինձ դատի:

  • Ես երբեք, չնայած նույնիսկ ողջ ցանկությանս, չեմ կարողացել պատկերացնել, որ ապագա կյանք և նախախնամություն չկա: Ամենից ճիշտն այն է, որ այդ ամենը կա, բայց մենք ոչինչ չենք հասկանում ապագա կյանքից և նրա օրենքներից: Բայց եթե դա այդպես դժվար  և նույնիսկ բոլորովին անհնար է հասկանալ, ապա մի՞թե ես պետք է պատասխան տամ նրա համար, որ անկարող եմ հասկանալ անիմանալին:

  •  Բողոքը երբեմն փոքր գործ է…

  • Ես դատողությամբ չեմ հասել այն մտքին, թե դուք կատարելություն եք, ես ուղղակի հաստատապես հավատացած եմ: Բայց իմ մեջ նաև մեղք կա ձեր առաջ: Ես ձեզ սիրում եմ: Չէ՞ որ կատարելությունը չի կարելի սիրել, կատարելությունը կարելի է նայել միայն ինչպես կատարելության: Այնինչ ես ձեզ սիրահարված եմ: Թեև սերը հավասարեցնում է մարդկանց, բայց մի անհանգստացեք, ես ձեզ չեմ հավասարեցրել ինձ, նույնիսկ ամենաթաքուն մտքումս:

  • Հիրավի, ոչինչ այնքան ցավալի չէ, քան լինել, օրինակ, հարուստ, օրինավոր ընտանիքից, վայելուչ արտաքինով, լավ կրթված, խելացի, նույնիսկ բարի և միաժամանակ չունենալ ոչ մի տաղանդ, ոչ մի առանձնահատկություն, նույնիսկ ոչ մի տարօրինակություն, ոչ մի սեփական միտք, լինել ուղղակի «ամենքի նման»:

  • Մարդ միշտ կրկնում է նման փոքրոգությունը, երբ շատ է ուզում գտնել… նշանակալից և  տխուր կորուստների ժամանակ: Տեսնում էլ է, որ ոչինչ չկա, դատարկ տեղ է, բայց և այնպես մի տասնհինգ անգամ նայում է այնտեղ:

  • Ուրախ ծիծաղի համար արված անմեղ, թեպետև կոպիտ կատակը մարդկային սիրտը չի վիրավորվում:

  • Լավ է դժբախտ լինել, բայց գիտենալ, քան թե երջանիկ լինել և ապրել... հիմարի դերում:

  • Այն ժամանակվա մարդիկ կործես թե բոլորովին այն մարդիկ չլինեն, ինչպիսին մենք ենք հիմա: Այն ցեղը չէր, ինչպես հիմա: Այն ժամանակ մարդիկ կարծես մի գաղափարի էին, իսկ հիմա ավելի ջղայն են, ավելի զարգացած, ավելի դյուրագրգիռ, մի տեսակ միաժամանակ երկու, երեք գաղափարի… Հիմիկվա մարդիկ ավելի լայն են, և հենց դա էլ խանգարում է նրանց այդպիսի միատարր մարդ լինելու, ինչպես հին դարերում:

  • Անցեք մեր կողքով և ներեցեք մեզ մեր երջանկությունը:

  • Կան մարդիկ, որոնց չգիտես թե ինչու որոշ ծանր պահերին հաճելի է տեսնել մոտդ:

  • Ով իր հարզատ երկրից հրաժարվել է, նա իր աստծուց էլ է հրաժաքրվել:

  • Ոչ մի բանից չզարմանալը, ասում են, մեծ խելքի նշան է, իմ կարծիքով, դա հավասարապես կարող էր և մեծ հիմարության նշան լինել:

  • Դուք սկսում եք կորցնել ձեր սառնասրտությունը և սկսում եք զարմանալ: Շատ ուրախ եմ, որ ուզում եք մարդու նմանվել: