Ալբերտո Մորավիա - Արհամարհանք


  • Որքան ավելի մեծ է երջանկությունը, այնքան ավելի քիչ է դա նկատելի:

  • Սերը օժտված է մի մեծ հատկությամբ, նա ոչ միայն գիտե հուսալ, այլև մոռանալ:

  • Սերը ինձ թվում էր շատ բնական, նորմալ,   այնպիսի մի սովորական բան, որը իրենից   առանձին չի ներկայացնում ոչինչ: Կարծես   դա օդի նման մի բան է, որը մենք շնչում   ենք, որից այնքան շատ կամ մեր շուրջը և   որը մեզ համար թանկ է դառնում միայն   այն  ժամանակ, երբ այլևս չի բավարարում   և մենք սկսում ենք շնչահեղձ լինել նրա բացակայությունից:

  • Ես հետո միայն հասկացա, որ երբեք կյանքից  այնքան դժգոհ չեմ եղել, որքան այն ժամանակ, ըստ երևույթին, երբ ես կատարելապես ու անհունորեն երջանիկ էի:

  • Միտքը  որքան էլ ուզում է տրամաբանի, միևնույն է, մեզ խաբում են ավելի հաճախ, քան անորոշ ու աղոտ զգացումը:

  • Սերը, իհարկե, ամենից առաջ զգացմունք է, բայց նաև մարմինների անարտահայտելի, գրեթե հոգեկան մերձեցում:

  • Սխալ է երբ դատում ես ուրիշների զգացմունքների մասին, ելնելով քո չափանիշներից:

  • Մարդը հեշտությամբ համաձայնում է հավատալ այն բանին, ինչը իրեն օգուտ է:

  • Երբեմն կարելի է լինել անսահման հավատարիմ և, այնումենայնիվ, չսիրել...

  • Երբեմն խիղճը նույնպես խաբում է...

  • Ասում են, որ մեզ հաջողվում է ապրել առանց մեծ դժվարության և էներգիա ծախսելու մեր ձեռք բերած ավտոմատիզմի հետևանքով, որի շնորհիվ մեր շարժումները դառնում են անգիտակցաբար:

  • Երեխաները լացի են դիմում, ծառայեցնելով այն որպես շրջապատի վրա բարոյական ճնշում գործ դնելու փաստարկ կամ միջոց: Այդպես են անում նաև կանայք, ինչպես նաև առհասարակ բոլոր թուլակազմ և փոքրոգի մարդիկ:

  • Մարդու ամբողջ հմայքը հենց իրական աշխարհին հավատարիմ մնալու մեջ է, այն աշխարհին, որը ներկայացնում է մեզ:

  • Ժամանակակից աշխարհը այնպես է կառուցված, որ ոչ ոք չի կարող անել այն, ինչը կուզենար, ընդհակառակը, պետք է անի այն, ինչը ուրիշներն են ուզում...  որովհետև ամեն ինչի հիմքում փողն է ընկած:

  • Այնքան ժամանակ, քանի դեռ դուք ինչպես պետքն է չգիտեք, թե ինչ եք ուզում, ավելի լավ է մոռանաք այդ իդեալների մասին կամ ծալեք ու մի կողմ դնեք, բայց երբ զգաք, որ ձեր ոտքի տակ ամուր հող կա, այն ժամանակ իսկույն հիշեցեք իդեալի մասին:

  • Հաջողության գաղտնիքը, դա՝ կանգնել կյանքի հերթում և սպասել մինչև ժամանակը հասնի, ճիշտ այնպես, ինչպես կայարանի տոմսարկղի առաջ են հերթ կանգնում, եթե իհարկե համբերությամբ սպասում ենք, և ոչ թե մի հերթից մյուսն ենք դեպի վազում, հերթը անպայման մեզ կհասնի:

  • Կյանքը ամենից առաջ պարտականություն է:

  • Առանց հոգեբանության բնավորություններ չեն լինում:

  • Խորհրդածությունները լինում են կամ գործողությունից առաջ կամ հետո: Այն ինչը մեզ ղեկավարում է գործողության ընթացքում, դրանք խոհերն են:

  • Իրականությունը իր մեջ երազ է պարունակում, որը իր հերթին պարունակում է իրականություն, իսկ սա նորից մի երազ է... և այդպես անվերջ...