Արայիկ Մկրտումյան - Շաբաթ օրերը հոգեբուժարանում



  • Մարդիկ քեզ վստահեցնում են, որ կօգնեն ցանկացած դժվարության ժամանակ, իսկ այդ ընթացքում դու դանդաղ խելագարվում ես:


  • Եթե վիրահատությունը չթողնի նրան մեռնել, ապա խելագարությունը չի թողնի ապրել:


  • Այստեղ ապրում են մարդիկ այնպես, ինչպես մենք բոլորս էինք մի ժամանակ ապրում, և գուցե այդ պատճառով է, որ այդքան դաժան ենք լինում նրանց հանդեպ, ովքեր մեզ հիշեցնում են մեր պարզունակ և մաքուր անցյալը:


  • Եթե «նորմալ» մարդուն նայում ես և հասկանում՝ ով է քեզ նայում, ապա խելագարին նայում ես և չես հասկանում՝ ով է այնտեղ...


  • Մենք էլ ենք դերասան, ձևացնում ենք, թե բուժում ենք, բայց ոչինչ էլ չենք անում, չենք էլ կարող անել, որովհետև մազաչափ չենք հասկանում: Ակադեմիական տխմար քարացած գրքերով կենդանի մարդու ապրող հոգին ասում են բուժես, ինչպե՞ս, ըստ կանոնների՞, մարդիկ ըստ կանոնների չեն ցնդում:


  • Դժվար է միաժամանակ և՛ մարդ մնալ, և՛ լավ մասնագետ դառնալ: Կարիերան մի կեղտոտ բան է, որտեղ ձեր հաղթանակը սկսվում է սեփական խղճի կապիտուլացիայով: Անպայման մի տեղ ինչ-որ բան,շատ հաճախ ինչ-որ մեկին պիտի ճզմեք: Իդեալական ոչինչ չկա, իսկ նրանց, ում ներկայացնում են հիանալի մասնագետ ու հիանալի մարդ, ավելի հաճախ նամ կամ դիլետանտ է ու լավ մարդ, կամ լավ մասնագետ ու իսկական սրիկա, երբեմն էլ դիլետանտ երկուսի մեջ էլ: Լավ մարդիկ սովորաբար ժամանակ չեն ունենում պրոֆեսիոնալ դառնալու համար, ոչ էլ պրոֆեսիոնալներն են ժամանակ ունենում մարդ մնալու համար:


  • Հին աշխարհի քրմերը համոզված էին, որ կարող են հաղորդակցվել աստվածների հետ, հին աշխարհի տիրակալները իրենց կոչում էին աստծո որդիներ։ Նրանք ունեին մենաշնորհված աստվածայնություն, իսկ մերօրյա քահանաներն ու նախագահ-վարչապետները ընդամենը մարդիկ են, որոնք այնքան հասանելի են բոլորի համար, որ նույնիսկ կարող ես հայհոյել ու դատի տալ նրանց։ Մեր օրերում ամեն ինչ մանրացավ ու կորցրեց իր ամբողջական իմաստը։ Գլոբալիզացվող աշխարհում գլոբալիզացվեցին նաև զգացմունքները, խիղճը, արժեքները, ամեն ինչ դարձավ ստանդարտ, քառակուսի, ձանձրալի:


  • Միշտ էլ հաճելի է ինչ-որ մեկին զոհել հանուն փրկության...


  • հասկանալ, որ իրենց իրականությունը իրական չէ...


  • Մենք աշխատում ենք ոչ թե բուժել, այլ սոսկ նրանց ստիպել...


  • Ամեն ինչին տարբեր տեսանկյունից նայեք, սը՛ր, դուք բժիշկ եք, նա՝ խելագար, իր կարծիքով նա հերոս է, իսկ դուք՝ դև, դուք սպանում եք, ասում եք՝ բուժում ենք, նա սպանում է, ասում է՝ փրկում է, ո՞վ է ճիշտ, սը՛ր, հերո՞սը, թե՞ բժիշկը:


  • Փորձեք դիմանալ, հեշտ չի լինի: Գուցե պահ գա, որ անիծեք և՛ ,ինձ և՛ ձեզ, և՛ այս ամենը, բայց ժամանակի ընթացքում ինքներդ կհամոզվեք, թե ինչքան քիչ բան կա, որ իրոք ջանք է պահանջում, ու ինչքան շատ է մարդկային կյանքի դատարկությունը, որը լցնելու համար օրենսգրքերն ու կրոնները իրար են փոխարինում:


  • Նա վաղուց էր համոզվել, որ առողջ մարդիկ է՛լ ավելի քստմնելի արարքների են ընդունակ, քան ամենակատաղի խելագարները, ու որ ավելի վատ է, առողջները կարողանում են համոզիչ բացատրություններ հնարել այդ ամենի համար: Նորմալն ընդդեմ աննորմալի: Կյանքն ընդդեմ մի ուրիշ կյանքի: Իրականն ընդդեմ անիրականի: