- Նա, ով կորցրել է այն, ինչը իրենն էր համարում, ի վերջո հասկանում է, որ իրեն ոչինչ չի պատկանում:
- Երազելը շատ հարմար է, քանի դեռ ստիպված չենք իրագործել այն, ինչը ծրագրել ենք: Այսպիսով մենք զերծ ենք մնում դժվար պահերից, վտանգներից, հիասթափություններից, իսկ երբ ծերանում ենք միշտ էլ կարող ենք մեղադրել այլոց՝ մեր ծնողներին (ամենից հաճախ), կողակիցներին ու զավակներին այն բանի համար, որ մեր ցանկությունները չեն իրագործվել...
- Կյանքը միշտ ճգնաժամային իրավիճակների է սպասում՝ բացահայտելու իր փայլուն կողմը:
- Ժամանակը չի վերափոխում մարդուն, իմաստությունը՝ նույնպես. միակ բանը, որ կարող է անձին դրդել փոխվելու՝ սերն է:
- Այսպիսին է աշխարհը: Մարդիկ խոսում են՝ ասես ամեն ինչ գիտեն, իսկ եթե համարձակվենք հարցուփորձ անել, ապա կհամոզվենք, որ նրանք ոչինչ չգիտեն:
- Կյանքը դեռ շարունակում է սովորեցնել և այն էլ այնքան արագ, որ միայն ուժեղներն են ողջ մնում: Իսկ ուժեղ լինելու համար հարկավոր է լավագույնը լինել. այլ լուծում չկա:
- Մարդ էակը կարող է դիմանալ ծարավին մեկ շաբաթ, սովին՝ երկու շաբաթ, կարող է տարիներ անցկացնել առանց տանիքի, բայց չի կարող տանել միայնությունը...
- Ոչ ոք չի կորցնում ոչ ոքի, որովհետև ոչ ոք ոչ ոքի չի պատկանում:
- Սերն ուրիշի մեջ չէ, մեր մեջ է. այդ մենք ենք դա արթնացնում: Բայց արթնացնելու համար մեզ ուրիշի կարիքը ունենք: Բովանդակ աշխարհն իմաստալի է լոկ այն դեպքում, երբ կա մեկը, ում հետ կարող ենք կիսել մեր զգացումները:
- Նրան հաջողվել էր հոգուն համոզել, որ չբողոքի այն բանից, ինչ անում է մարմինը...
- Փոխանակ գնեմ ինչ-որ բան, ինչը քեզ դուր կգա, դրա փոխարեն քեզ ինձ պատկանող իր եմ տալիս, մի բան, ինչը իսկապես իմն է: Սա նվեր է: Հարգանքի նշան՝ մարդու հանդեպ, որն իմ կողքին է, միջոց՝ հասկացնելու, թե ինչքան կարևոր է, որ իմ կողքին է:
- Ամենակարևոր հանդիպումները հոգիներն են նախապատրաստում՝ նախքան մարմինների հանդիպումը:
- Հանդիպումները մեզ են սպասում, բայց մենք խանգարում ենք, դրանց տեղի ունենալուն:
- Բոլորն էլ գիտեն սիրել, դա ի ծնե է:
- Ինչ-որ պահի դուք ոչինչ չունենք, իսկ հաջորդ պահին ունեք ավելին, քան կարող եք ընդունել...
- Մարդուն մարդ դարձնող ամենակարևոր փորձն այն է, որը դրդում է ծայրահեղ արարքների...
- Բամբասանքները չեն սպանում, դրանք հաջողության դիմաց վճարվող գինն է...
- Մի ընտելացիր ցավին, այն զորեղ թմրանյութ է, որին հեշտությամբ կարելի է վարժվել:
- Իմացիր, որ աշխարհն առաջ է մղում, ոչ թե վայելքի տենչը, այլ հրաժարումն այն ամենից, ինչը կարևոր է: Զինվորն արդյո՞ք թշնամուն սպանելու համար է գնում պատերազմ: Ո՛չ, գնում է մեռնելու իր երկրի համար: Կինն արդյո՞ք ցույց է տալիս իր ամուսնուն, թե ինչքան գոհ է: Ո՛չ. ուզում է, որ նա տեսնի, թե ինքն ինչպես է իրեն զոհումու տառապում՝ հանուն նրա երջանկության: Ամուսինն արդյո՞ք աշխատանքի է գնում ակնկալելով, որ այտեղ կզարգացնի իր անհատական կարողությունները: Ո՛չ. արյուն-քրտինք է թափում՝ հանուն իր ընտանիքի բարօրության: Այդպես էլ շարունակվում է... Զավակները հրաժարվում են իրենց երազանքներից ՝ ծնողներին հաճույք պատճառելու համար, ծնողները հրաժարվում են իրենց անձնական կյանքից ՝ զավակներին հաճույք պատճառելու համար: Ցավն ու տառապանքը դառնում են այն բանի ապացույցը, ինչը պետք է միմիայն ուրախության, սիրո պարգևներ լինեին:
