Էրիխ Մարիա Ռեմարկ - Ապրելու ժամանակը և մահանալու ժամանակը




  • Զարմանալի է, թե ինչպես ես սկսում հասկանալ ուրիշներին, երբ ինքդ նեղն ես ընկնում: Իսկ քանի դեռ լավ ես ապրում, այդպիսի բան մտքովդ չի անցնում:

  • Աստված իմ, ես դեռ վախենում եմ ուրախանալ...

  • Մինչև մարդու գլխին չխփեն՝ նա բան չի հասկանա, իսկ երբ վերջապես հասկանում է՝ արդեն ուշ է լինում:
  • Ողջամտությունը և բանականությունը, երբեք ներդաշնակ չեն եղել կորուստների և տառապանքի հետ:
  • Շա՞տ բան է պետք արդյոք հույսի համար:

  • Նա շատ էր հոգնել: Հոգնել էին ոչ միայն աչքերն ու նվվացող ոսկորները՝ հոգնածությունը նստած էր ինչ-որ տեղ, ներսում...

  • Իսկապես ջրահեղձնե՜ր... մտածեց նա,-որոնց խեղդել են կեղծիքի մեջ, գցել գետնի տակ՝ ստիպելով ատել լույսը, ճշմարտությունը և պարզությունը...

  • Անցյալը փլվեց նրա ետևում այնպես, ինչպես հայրենական տունը...

  • Զգույշ կաց, որ ձերոնք չկախվեն քո փեշերից: Եվ այդ բոլորը արվում է ամենաբարի ցանկություններից՝ սիրուց և հոգատարությունից դրդված... Դա շատ ավելի վատ է, որովհետև դրա դեմ անհնար է կռվել, կռվելիս ինքդ քեզ անզգա ու անսիրտ մարդ ես թվում...

  • Երբեք և ոչ մի տեղ պետք չէ վերադառնալ...

  • Գերեզմանատանը դարձել էր քաղաքի ամենից աշխույժ վայրը...

  • Հավանաբար ամեն մարդ էլ այսպես է՝ մեկի համար լավ է լինում, իսկ մեկ ուրիշի համար վատ:

  • Եթե յուրաքանչյուրը չճգներ, իր ճշմարտությունը դիմացինի վզին փաթաթել. մարդիկ թերևս ավելի հազվադեպ պատերազմեին...

  • Կան պարզունակ մտքեր, որոնք պատահմամբ մարդու գլուխն են մտնում, և մարդ, առանց իրեն հաշիվ տալու կրկնում է: Աշխարհը պիտակներ կպցրած դարակների չի բաժանված:Մարդիկ առավել ևս...

  • - Երբ սիրում ես՝ ծնվում են նորանոր վախեր, որոնց մասին առաջ գաղափար չունեիր...
    - Բայց մի՞թե պարտադիր է նախ սարսափ զգալ, որպեսզի հետո համոզվես, թե որևէ մեկին սիրում ես:

  • - Զարմանալի է՝ ինչքան քիչ բան է պետք մարդուն, որպեսզի վախ զգա...
    - Եվ սեր.... բարեբախտաբար նաև սեր:

  • Նրա մեջ հանկարծ սնահավատ մի զգացում ծագեց, թե կարելի է, բարի գործեր անելով բախտը կաշառել...

  • Զգուշությունը ավելի լավ է, քան ուշացած զղջումը:

  • Երեբք չվիճեք անդամահատվածի հետ, նրա հետ ով կորցրել է իր ձեռքը կամ ոտքը... Մեկ էմիշտ իրավացին ինքը կլինի: Վիճել կարելի է ում հետ ասես՝ նրա հետ, ում թոքը գնդակ է ծակել, ում ստամոքսը արկի բեկոր կա, կամ ում հետ ավելի ծանր բան է պատահել... Միայն թե, ինչքան էլ որ զարմանալի թվա, ոչ անդամահատվածի հետ:

  • Մի՞թե առանց կասկածի հավատ լինում է...

  • Մարդն այդպես է ստեղծված: Հազիվ է, մի վտանգից փրկվում և արդեն պատրաստ է վտանգվելու նորից:

  • Ես տենչում էի ունենալ մի բան, որն ինձ զորավիգ լիներ, բայց չգիտեի, որ այդ ունենալուց հետո կրկնակի խոցելի ես դառնում...

  • Եթե ուզում ես, որ մարդիկ չնկատեն, պետք չէ զգուշանալ...

  • Ծիծաղելը լաց լինելուց լավ է, մանավանդ, երբ երկուսն էլ անօգուտ են...

  • Զարմանալի է, թե մարդ ինչքան հեշտ է բաժանվում նրանից, ինչից երեկ թվում էր, թե անհնարին է բաժանվել...

  • Աշխարհն իր տեղում կանգնած չի մնում: Եվ եթե քո սեփական երկրից հույսդ կտրում ես, հարկավոր է հավատալ աշխարհին...

  • Հնարավոր է արևի խավարում, բայց ոչ՝ հավերժական գիշեր...

  • Մարդիկ միշտ էլ վաղաժամ են մեռնում՝ եթե նույնիսկ իննսուն տարեկան լինեն...

  • Ատե՞լ... Ո՞վ կարող է իրեն թույլ տալ նման շռայլություն: Ատելությունը անզգույշ է դարձնում մարդուն:

  • Հրաշքը մեզ միշտ սպասում է ինչ-որ տեղ, հուսալքման կողքին...

  • Գիշերը ամեն ոք այնպիսին է, ինչպիսին պետք է որ լիներ, և ոչ թե այնպիսին, ինչպիսին դարձել է...

  • Լավ մտքերը միշտ էլ ուշ են գալիս...