Ադոլֆ Հիտլեր - Իմ պայքարը

  • «Կյանքին դաս տալու» խնդիր ես իմ առաջ չեմ դնում։ Թող կյանքը սովորեցնի ինձ։


  • Բնությունն ամբողջ ուշադրությունը սևեռում է ոչ թե գոյություն ունեցողին սատարելու, այլ ապագայի ծիլերն ապահովելու համար։


  • Ժողովրդի առողջ գիտակցությունն ու անհատի ճիշտ դաստիարակությունն առաջին հերթին պետք է խարսխվի սոցիալական առողջ հարաբերությունների հիմքի վրա։


  • Ես կարող եմ պայքարել միայն հանուն սիրած բանի։ Սիրել կարող եմ հարգածս։ Հարգել կարող եմ իմացածս։


  • Զանգվածն առավել սիրում է տիրակալին, քան իրենից որևէ բան խնդրողին։


  • Մարդկանց մի մասն առավել խելացի է համարում ամենից անհասկանալի գիրքը։


  • Երբ մարդը մշակել է իր աշխարհայացքի հիմքերը և ամուր հող ստեղծել ոտքերի տակ, կարող է քիչ թե շատ անսասան դիրք գրավել հրատապ հարցերի շուրջ։ Հակառակ դեպքում` վտանգ կա, որ շատ էական հարցերում, մարդը ստիպված կլինի փոխել սեփական տեսակետը, կամ մնալ հնի վրա, երբ բանականնությունն ու հուզմունքը վաղուց խոսում են ընդդեմ նախկինի:


  • Երկրագնդի վրա վախկոտ ժողովուրդների համար տեղ չկա։


  • Մեր նպատակին միտող ճանապարհների հիմքում ընկած է խիստ անհրաժեշտությունը։ Տհաճ ճանապարհներից խուսափողը պետք է պարզապես հրաժարվի իր նպատակներից։


  • Մեղքերի մեջ թաղված, այլասերված ու խաբեբա մեր դարաշրջանում` իսկական հավատքի մարդիկ անապատի օազիսներ են։


  • Աստվածային գործերի շտկումները մարդուն թվում են շատ իմաստուն։


  • Ինչը հնարավոր չէ վերցնել բարությամբ` վերցնում են բռունցքի ուժով։


  • Պետությունը` մի տարածքում, որոշակի տնտեսական խնդիրների իրականացման համար հավաքված գործակալների ընդհանրություն չէ։ Ոչ, պետությունը ֆիզիկապես ու հոգեպես զարգացած մարդկանին ընդհանրություն է, որն իր առաջ խնդիր է դնում հնարավորինս հաջողակ շարունակել սեփական տոհմի լավագույն գոյատևումը` դա համաձայնեցնելով նախախնամությամբ իրենց վերապահված նպատակներին։


  • Մարդը մեռնում է իր իդեալների համար, սակայն հակված չէ զոհվել սեփական «գործերի» համար։ 1914թ. պայքարի ընթացքում գերմանացիները տոկուն էին այնքան ժամանակ, քանի դեռ համոզված էին, որ պայքարում են հանուն իդեալների։ Հենց պարզվեց, որ պետք է պայքարել հանուն մի կտոր հացի` գերմանացիները թևաթափ եղան։


  • Մարդասիրությունը, գեղագիտությունը և նման բաները մի կողմ են դրվում, երբ երկրագնդի ժողովուրդները մղում են իրենց ճակատագրական վճռող գոյության պայքարը։


  • Շարունակական նահանջը նշանակում է կործանել ինքդ քեզ, հայրենիքդ և հարազատ օջախդ։


  • Լայն զանգվածները հազվադեպ են միանգամից ընկալում մեծ նպատակները։


  • Լավագույն գաղափարը կարող է դառնալ վտանգավոր, եթե լինի ինքնանպատակ և հաշվի չառնի, որ ինքը նպատակին հասնելու միջոց է։


  • Պարզունակ մարդու գլուխն ու մեծ սուտը անհամատեղելի են։


  • Ինչքան անտաղանդ է մշակութային հաստատությունը, այնքան եռանդով է ձգտում մարդկանց հիշողությունից արմատախիլ անել անցյալի հետքերը։


  • Երազողները սիրում են հորինել դյուրին ճանապարհներ, որոնք, ցավոք սրտի, հեռացնում են բաղձալի նպատակից։


  • Իրոք, դյուրին չէ մարդկանց աչքի առաջ` հարյուրամյակների ընթացքում քերթել նրանց կաշին և ձևանալ «մարդկության բարեկամ»։


  • Ոչ մի զենք չի օգնի, և կմնա մեռյալ բեռ, եթե չկա դրանից օգտվելու կամքը։


  • Որևէ երևույթի նկատմամբ ժողովրդական զանգվածների դրական կամ բացասական վերաբերմունքը հիմնականում որոշվում է զգացմունքով։


  • Հաջողված է այն հեղափոխությունը, որը բարեկեցութնուն է ապահովում ազգին և գերազանցում է նախկին վարչակարգի ստեղծած կենսապայմանները։


  • Այս աշխարհում, եթե մեկը նույնիսկ չի արժանացել իր թշնամիների ատելությանը, ապա նա չնչին արժեք ունի։


  • Դժբաախտություն է, երբ անձնական արատները` սեփական եսասիրության պատճառով փոխանցվում է ապագա սերունդներին։


  • Ժողովուրդների և մարդկանց ճակատագրերը կանխորոշող օրհասական պայքարում կպարտվի ոչ թե քիչ գիտեցողը, այլ այն թույլ մարդը, ով չի կարողանում գործնական հետևություններ անել իր իմացած քչից։


  • Ով չի քայլում աչքակալերով և կարողանում է կյանքը տեսնել իրական ձևի մեջ` պետք է խոստովանի, որ բնականոն կյանքը տալիս է լուծման առավելապես ճիշտ ուղիներ, քան մարդու` այսպես կոչված, առողջ բանականությունը։


  • Պատմության դասավանդման նպատակը երբեք ու երբեք պատմական ժամանակագրության և անցքերի մեխանիկական կրկնությունն ու անգիր սերտած գիտելիքները չեն, այս կամ այն օրը տեղի ունեցած ճակատամարտի, զորավարի ծննդյան թվերի և որևէ աննշմար արքայիկի թագադրության ժամանակների մասին: Օ՜, գթառատ աստվածներ, էությունը դա չէ: Պատմություն «սովորել»՝ նշանակում է ձեռք բերել այնպիսի ունակություններ, որոնք թույլ կտան փնտրել ու գտնել մեր կողմերում պատմական իրադարձություն կոչվածի հիմքում ընկած գործոնները ու ուժերը: Պատմական գրականություն ընդունումը և յուրացնումը ենթադրում է հիշել էականը, մոռանալ երկրորդականը:


  • Բնությունն ամբողջ ուշադրությունը սևեռում է ոչ թե գոյություն ունեցողին սատարելու, այլ ապագայի ծիլերն ապահովելու համար:


  • Շատ ավելի վատ է, երբ կույր ճակատագիրն անգետ գիտունիկին կարգի պետության գլուխ:


  • Եթե դուք, նրա անամոթությունից զայրացած ցույց եք տալիս կատարվաածը՝ հեղինակը ընդունում է անկեղծորեն զարմացած մարդու տեսք: Հետդ վիճաբանածը բացարձակապես չի կարողանում որևէ բան հիշել երեկվա վեճերից, իրեն պահում է այնպես, կարծես թե ձեզ ապացուցել է իր արդարացի լինելը՝ ինչպես երկու անգամ երկուսը հավասար է չորսի:


  • Մարդը հակված չէ զոհվել հանուն ոչնչի:


  • Աշխարհի առաջընթացը ոչ թե առանձին անհատի ինտելեկտի, այլ մեծամասնության ուղեղի արգասիքն է:


  • Կան որոշ շրջապատներ, որտեղ ազնվությունը համարվում է հիմարություն


  • Երկրագնդի վրա վախկոտ ժողովուրդների համար տեղ չկա:


  • Սեփական գոյության համար կռվողը՝ ընդհանուր բարօրությանը նվիրելու շատ քիչ բան կունենա:


  • Աշխարհում կատարվող մեծ հեղաշրջումները երբեք չեն կատարվել գրչի օգնությամբ:


  • Կյանքին արժանի չէ նա, ով պատրաստ չէ հանուն դրա զոհաբերելու իր կյանքը:


  • Նրանք չհասկացան, որ տնտեսական շահի համար պայքարող մարդն ամբողջ ուժով և մի պարզ պատճառով կձգտի խուսափել մահվանից, քանի որ հանդերձյալ աշխարհում չի կարող օգտվել առտնին բարիքներից:


  • Աշխարհը բավարար չափով չի ընկալում մեծ գաղափարները, և անմիջապես կյանքի չի կոչում: Ինչքան ճիշտ և վսեմ է գաղափարն, այնքան դրա լիակատար իրագործման հնարավորությունն քիչ է, որովհետև գաղափարի իրագործումը կախվաած է մարդկանցից:


  • Սովորական մարդիկ դժվարությամբ հավատում են ահռելի ստին: Պարզունակ մարդիկ կարող են փոքրիկ ստեր ասել, սակայն ամաչում են անպատկառ սուտ ասելիս: Պարզունակ մարդու գլուխն ու մեծ սուտը անհամատեղելի են: Զանգվածը չի կարող պատկերացնել, որ ոմանք ընդունակ են ասելու չափազանց անպատկառ, հրեշավոր սուտ և անամոթաբար խեղաթյուրել փաստերը: Եթե նույնիսկ բացատրեն հրեշավոր սուտը, նրանք դեռ կկասկածեն և կկարծեն, որ ասածի մեջ ճշմարտության որոշ նշույլ կա:


  • Իր գործի համար պայքարող մարդը երեբեք չի կարող լինել շողոքորթ ու սողուն:


  • Բնության օրենքների մեջ որևէ հատուկ տեղ չկա և չի կարող լինել մարդու համար: Մարդը կարող է փորձել հասկանալու այդ օրինաչափությունը, սակայն երբեք չի կարող դա փոխել...


  • Հայրերի մեղքերը ի հայտ են գալիս զավակների վրա:


  • Մյուսների դժբախտոությունը չի փոքրացնում մեր տառապանքները: