- Սապիենսն ինքն իրեն աստիճանաբար կձևափոխի այնքան ժամանակ, մինչև մի օր մեր ժառանգները հետ կնայեն ու կտեսնեն, որ նրանք այլևս այն արարածը չեն, որը գրել է Աստվածաշունչը, կառուցել չինական մեծ պարիսպն ու ծիծաղել՝ Չարլի Չապլինի ֆիլմերը դիտելիս։ Սա տեղի չի ունենալու մեկ օրում, ոչ էլ մեկ տարում, թեև այս գործընթացն արդեն սկսվել է և իրականանում է բազմաթիվ սովորական գործողությունների միջոցով։ Ամեն օր միլիոնավոր մարդիկ որոշում են թույլ տալ, որ սմարթֆոններն իրենց կյանքի նկատմամբ ավելի մեծ հսկողություն ունենան, կամ փորձում են նոր և ավելի արդյունավետ հակադեպրեսանտ։ Առողջության, երջանկության և իշխանության փնտրտուքներում մարդիկ կփոխեն նախ իրենց հատկանիշներից մեկը, հետո մյուսը, հետո ևս մեկը և այսպես այնքան ժամանակ, մինչև որ դադարեն մարդ լիննել։
- Ըստ էության ահաբեկչությունը թատրոն է։ Ահաբեկիչները հրեշավոր բեմադրություն են ցուցադրում, որը գրավում է մեր երևակայությունն ու այնպիսի զգացում է առաջացնում, ասես գլորվում ենք հետ, դեպի միջնադարյան քաոս։ Պետություններն ահաբեկչության այս թատրոնին պատասխանում են անվտանգության խստացված միջոցառումներով և ուժի զանգվածային ցուցադրությամբ, օրինակ՝ որևէ երկրի նկատմամբ պատժամիջոց կիռարելով կամ դրա տարածք ներխուժելով։ Որպես կանոն այսպիսի անհամաչափ հակազդեցությունն ավելի մեծ սպառնալիք է մեր անվտանգության համար, քան հենց իրենք՝ ահաբեկիչները։
- Մեր հաղթանակների մասշտաբայնությունը գնահատելիս՝ չպետք է մոռանանք, որ պատմությունը դատարկություն չի սիրում։
- Հազարավոր տարիներ պատմությունը ցնեցել են տեխնոլոգիական, տնտեսական, սոցիալական ու քաղաքական փոփոխությունները։ Միայն մեկ բան է միշտ անփոփոխ մնացել՝ մարդկությունն ինքը։
- Դարեր առաջ մարդկության գիտելիքի պաշարը շատ դանդաղ էր համալրվում, այնպես որ տնտեսության ու քաղաքականության փոփոխման տեմպերը նույնպես վերահսկելի էին։ Այսօր մեր գիտելիքն աճում է կայծակնային արագությամբ և տեսականորեն պետք է որ մեզ շրջապատող աշխարհն ավելի ու ավելի լավ հասկանայինք։ Սակային տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Մեր՝ նոր ձեռք բերած գիտելիքը հանգեցնում է տնտեսական, սոցիալական և քաղաքական ավելի արագ փոփոխությունների։ Փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում, մենք արագացնում ենք գիտելիքի կուտակման ընթացքը՝ խթանելով ավելի արագ ու մասշտաբային փոփոխություններ։ Մենք աստիճանաբար կորցնում ենք ներկան հասկանալու և ապագան կանխատեսելու մեր ունակությունը։
- Թեև պատմաբանները երբեմն իրենց բախտը փորձում են մարգարեություններ անելու մեջ (առանց զգալի հաջողություններ գրանցելու), նրանց գլխավոր առաքելությունը մեզ ծանոթացնելն է այնիսի հնարավորությունների, որոնք սովորաբար մեր ուշադրությունից վրիպում են։ Պատմաբանները ուսումնասիրում են պատմությունը ոչ թե որ մենք այն կրկնենք, այլ որ ազատվենք դրանցից։ Պատմության ուսումնասիրությունը նպատակ ունի թուլացնել անցյալի ձեռքը։ Դա մեզ հնարավորութուն է տալիս նայել մեր շուրջը և նկատել այնպիսի հնարավորություններ, որոնք մեր նախնիներն աչքաթող են արել կամ ցանկացել են մեզնից թաքցնել։ Մեզ այսօր այստեղ հասցրած պատահական իրադարձությունների շղթան ուսումնասիրելով՝ հասկանում ենք, թե ինչպես են անցյալում ձևավորվել գաղափարներն ու երազանքները, և կարող ենք սկսել մտածել ու երազել միանգամայն այլ կերպ։ Պատմության ուսումնասիրությունը մեզ չի հուշի, թե ինչ ընտրություն է պետք կատարել, սակայն այն մեզ առնվազն ընտրության հնարավորություններ կտրամադրի։
- Ուզում ենք հավատալ, որ մեր կյանքն ինչ-որ օբյեկտիվ իմաստավորություն ունի, և որ զոհաբերություններ ենք անում հանուն ինչ-որ ավելի կարևոր բանի, քան մեր երևակայության ծնունդն է։ Սակայն իրականում մեզնից շատերի կյանքն իմաստ ունի միայն այն առասպելների ոստայնի մեջ, որ պատմում ենք իրար
- Պատմությունն ուսումնասիրելը նշանակում է դիտել, թե ինչպես են հյուսվում ու քանդվում սարդոստայնները, և գիտակցել, որ այն, ինչ մի սերնդին թվում էր կյանքում ամենակարևորը, հաջորդի համար կորցնում է ամենայն իմաստ։
- Ի սկզբանե գրավոր լեզուն ստեղծվել է որպես իրականությունը ներագրելու համեստ միջոց, սակայն այն աստիճանաբար վերածվել է այն ձևափոխելու հզոր գործիքի։
- Երբ պաշտոնական հաշվետվությունները բախվել են օբյեկտիվ իրականությանը, որպես կանոն, դիրքերը զիջողը եղել է իրականությունը։ Յուրաքանչյուր ոք, որ երբևէ գործ է ունեցել հարկային մարմինների, կրթական համակարգի կամ որևէ այլ բյուրոկրատական ապարատի հետ, գիտի, որ ճշմարտությունը կարևոր չէ։ Կարևոր է այն, ինչ ներկայացված է հաշվետվության մեջ։
- Ի սկզբանե դպրոցների խնդիրն աշակերտներին լուսավորելն ու կրթելն էր, իսկ գնահատականներն ընդամենը նրանց առաջադիմությունը չափելու միջոց էին։ Բայց շուտով շատ դպրոցները սկսեցին իրենց առաջնային նպատակը համարել բարձր ցուցանիշները գրանցելը։ Յուրաքանչյուր երեխա, ուսուցիչ և տեսուչ քաջ գիտակցում է, որ եթե դպրոցները ստիպված լինեն ընտրություն կատարել գիտելիքի կամ ցուցանիշի միջև, մեծամասնությունը կվազի ցուցանիշի հետևից։
- Պատմությունը մեկ եզակի պատում չէ, այլ հազարավոր այլընտրանքային պատումների ամբողջություն։ Ամեն անգամ, երբ որոշում ենք պատմել դրանցից մեկը, ստացվում է՝ լռության ենք մատնում մյուսները։
- Պատմություն ուսումնասիրելիս, խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ կանգ առնել և իրերին ու երևույթներին նայել որևէ իրական էության տեսանկյունից։ Ինչպե՞ս կարելի է իմանալ՝ էության իրական է, թե ոչ։ Շատ պարզ։ Հարցրեք ինքներդ ձեզ․ «Կարո՞ղ է այն տառապել»։ Եթե Զևսի տաճարն այրվի ու մոխիր դառնա, Զևսը չի տառապի։ Եթե եվրոյի արժեքն ընկնի, եվրոն չի տառապի։ Չի տառապի նաև սնանկացած բանկը։ Երբ ասում են՝ երկիրը տառապում է պատերազմից, դա ընդամենը փոխաբերություն է։ Սակայն երբ պատերազմում զինվոր է վիրավորվում, նա իսկապես տառապում է։ Երբ աղքատ գյուղացին ուտելու ոչինչ չունի, նա տառապում է։ Սա է իրականությունը։
- Կրոնական շատ համակարգերի համար սպառնալիք են եղել ոչ թե ուտելիքով, սեռական հաճույքներով և իշխանությամբ տարված աշխարհիկ մարդիկ, այլ հոգևոր հարցերի պատասխաններ փնտրողները, որոնց անհեթեթ բացատրություններով խաբել հնարավոր չի եղել։
- Մարդիկ համաձայնվում են հրաժարվել իմաստից հանուն իշխանության։
- Հազարավոր տարիներ դեպի զարգացում տանող գիտական ճանապարհը փակ էր, քանի որ մարդիկ հավատում էին, որ Սուրբ գրությունները և հին ավանդույթներն արդեն պարունակում են աշխարհի մասին ամբողջ կարևոր և անհրաժեշտ գիտելիքը։ Կորպորացիան, որ համոզված է, որ նավթի բոլոր հանքավայրերն արդեն իսկ հայտնաբերել են, նավթ փնտրելու վրա փող ու ժամանակա այլևս չի ծախսի։ Նույն կերպ էլ մարդկային մշակույթը, որը կարծում է, թե արդեն գիտի այն ամենը, ինչ անհրաժեշտ է, իրեն նեղություն չի տա նոր գիտելիք որոնելու համար։ Հենց այսպիսին էր հին քաղաքակրթություններից շատերի դիրքորոշումը։ Սակայն գիտական հեղաշրջումը մարդկությանն ազատեց այս միամիտ համոզմունքից։ Գիտական կարևորագույն հայտնագործությունը տգիտության հայտնագործումն էր։ Հասկանալով, թե որքան քիչ բան գիտեն աշխարհի մասին՝ մարդիկ սկսեցին գիտելիք տնեչալ, ինչն էլ բացեց դեպի գիտական առաջընթաց տանող ճանապարհը։
- Մենք աստվածային դրամայի դերասաններ չենք, ոչ ոքի հետաքրքիր չենք ո՛չ մենք, ո՛չ էլ մեր արարքները, այնպես որ ոչ ոք չի որոշում մեր իշխանության սահմանները, բայց մենք միևնույն է, ապրում ենք համոզմունքքով, որ մեր կյանքը լեցուն է իմաստով։
- Իմաստազուրկ և անօրեն գոյության դեմ լավագույն հակաթույնն առաջարկեց հումանիզմը՝ հեղափոխական նոր դավանանք, որը վերջին մի քանի դարերի ընթացքում գրավել է ամբողջ աշխարհը։ Հումանիստական կրոնը երկրպագում է մարդկությանը և նրան հատկացնում այն դերը, որ խաղում էր Աստված քրիստոնեությունում և իսլամում, իսկ բուդիզմում և դաոիզմում՝ բնության օրենքները։ Եթե ավանդական կրոններում տիեզերական մեծ ծրագիրն էր իմաստ հաղորդում մարդու կյանքին, ապա հումանիզմը փոխում է խաղաքարերի տեղը, համարելով, որ հիմա մարդու կենսափորձն է իմաստ հաղորդում տիեզերքին։ Հումանիստական գաղափարի համաձայն՝ մարդին իր ներքին ապրումներից ու տպավորություններից պետք է քաղի ոչ միայն սեփական կյանքի, այլև ամբողջ տիեզերքի իմաստը։ Սա է հումանիզմի գլխավոր պատվիրանը՝ իմաստով լցրու այս անիմաստ աշխարհը։
- Նա, ով որոշում է մեր արարքների իմաստը և գնահատում դրանք որպես բարի կամ չար, լավ կամ վատ, գեղեցիկ կամ տգեղ, իրավունք է ստանում մեզ թելադրելու, թե ինչ մտածենք և ինչպես վարվենք։
- Կան ապրումներ, որոնք անհասանելի են, եթե չունեք անհրաժեշտ զգայունակություն, որը կարելի է զարգացնել միայն փորձառությունների միջողով
- XXI դարի սկզբին առաջընթացի գնացքը նորից ճանապարհ է ընկել։ Ամենայն հավանականությամբ սա Homo sapiens կոչվող կայարանից մեկնող վերջին գնացքն է։ Նրանք, ովքեր բաց կթողնեն այն, երկրորդ հնարավորությունը չեն ունենա։ Այդ գնացքում տեղ զբաղեցնելու համար անհրաժեշտ է հասկանալ XXI դարի տեխնոլոգիաների, մասնավորապես՝ կենսատեխնոլոգիաների և համակարգիչային ալգորիթմների հնարավորությունները։ Այդ հնարավորություններն անհամեմատ ավելի մեծ են, քան ունեին շոգեքարշներն ու հեռագրերը, և կիրառվելու են ոչ միայն սննդի, տեքստիլի, մեքենաների ու զենքերի արտադրության համար։ XXI դարի տնտեսության հիմնական արտադրանքը լինելու են մարմիններ, ուղեղներ ու բանականությունը։ Անդունդը նրանց միջև, ովքեր կսովորեն ուղեղներ ու մարմիններ նախագծել, և նրանց, ովքեր չեն սովորի, լինելու է շատ ավելի խորը, քան Դիքենսի Բրիտանիայի ու Մահդիի Սուդանի միջև։ Եվ նույնիսկ շատ ավելի խորը, քան սապիենսի ու նեանդերթալյան մարդու միջև։ XXI դարում նրանք, ովքեր հասցրել են առաջընթացի գնացքում տեղ զբաղեցնել, ձեռք են բերելու արարելու և ավերելու աստվածային կարողություններ, մինչդեռ նրանք, ովքեր մնացել են կայարանում կանգնած, դատապարտվելու են ոչնչացման։
- Ներքին ձայներից մի քանիսն արտացոլում են հասարակական նախապաշարումները, մյուսները մեր անձնական պատմության արձագանքներն են, իսկ երրորդները՝ մեր գենետիկական ժառանգությունը։ Այս բոլոր ձայները միասին աներևույթ պատմություններ են հյուսում, ինչն այնպես է ազդում գիտակցական որոշումների վրա, որ նույնիսկ գլխի չենք ընկնում։ Ի՞նչ տեղի կունենար, եթե կարողանայինք վերաշարադրել մեր ներքին մենախոսությունները կամ անհրաժեշտ պահերին ստիպեինք դրանց լռել։
- Պարադոքսն այն է, որ որքան շատ զոհաբերություններ ենք անում հանուն մտացածին պատմության, այնքան ավելի ամուր ենք կառչում դրանցից, քանի որ հուսահատորեն ցանկանում են արդարացնել մեր կատարած զոհաբերություններն ու այլոց պատճառած տառապանքները։
