Աբիգ Ավագյան- Հարված


  • Տանը տեղի ունեցող անսովոր իրադարձությունները, սուր հակասություններն ու սուր միջադեպերը, միշտ էլ երեխաներին ժամանակից շուտ են հասունացնում:


  • Ժամանակն ամեն ինչ հարթեցնում է, ինչպես հողմն է հարթեցնում անապատի ավազե խորշոմները:


  • - Մտածում եմ, որ բնությունը ձեզ ամեն ինչ շնորհել է, ոչինչ չի խնայել:
    - Բայց այնումենայնիվ, խնայել է շնորհել ամենակարևորը:
    - Ի՞նչը
    - Երջանկությունը...


  • Կարիք չկա ամեն մի պատահական անհեթեթ բանի մասին այդքան մտածել, կենտրոնացնել միտքը, խորանալ, խորասուզվել: Անհրաժեշտ է իրերին մի քիչ էլ պարզունակ նայել, հարկ չկա փորփրել ամեն մի մանրուք, արտաբերած ամեն մի սովորական խոսքի տակ ինչ-որ ետին միտք, ամեն մի մտերմիկ հայացքում քողարկված նպատակ որոնել:


  • Չկա ավելի տաղտկալի բան, քան հեշտ հաղթանակը:


  • Պատահում է քո կյանքի ճանապարհին հայտնվում է մեկը, որին առաջին անգամ ես տեսնում, բայց դու համոզվում ես, որ ճանաչում ես նրան, ինչ-որ ժամանակ, ինչ-որ տեղ դու ոչ միայն տեսել ես նրան, այլ նրան սրտակցել ես: Քեզ ծանոթ է թվում նրա դիմագծերի ամեն մի խաղը, նրա ողջագուրումների նազանքը, մազերի բուրմունքը: Փորփրում ես հիշողություններդ, խառնում ես անցյալի մոխիրը, որ դեռ տաք է՝ թաքնված մարմրող կայծերից, և դրանց մեջ չես գտնում այս զարմանալի և՛ հարազատ, և՛ օտար մարդու կայծը...


  • Ուրախությունը դարձրել են հնարովի, սերն էլ մասխարա...


  • Պատերազմի դաժան փորձություններն ապրած այդ մարդկանց հոգին ինչո՞ւ չի աղճատվել: Նրանց մեջ որտեղի՞ց է հասունացել այդպիսի կարեկացանք: Տասներես-տասնչորս տարեկան փխրուն հասակում Անին քառասունմեկ-երկու թվականների խստաշունչ ձմռանն ինչպես է կարողացել առանց վերարկուի ու կիսաքաղց դպրոց հաճախել: Առուստամ հայրիկն ինչպե՞ս չի խելագարվել, երբ ստացել է ավագ որդու մահվան գույժը: Արկի բեկորներից ծվատված մարմնով, ոտքից հաշմանդամ Կարենն ինչո՞ւ է այդպես համոզմունքով նայում ապագային...Իսկ ես ահա, երբ մի փոքր դեմ առնում նյութական դժվարությունների, մի փոքր փախողվում են գործերս, թվում է աշխարհը մլար է պատել:


  • Պատահականություններն երբեմն ճակատագրական դեր են խաղում մարդկանց կյանքում, մեկին երանություն են հասցնում, մյուսին՝ կործանում:


  • Մի՞թե ուրախության արցունքները այսքան շատ են լինում...


  • Աշխարհքս ոչ ու փուչ դարձած է, այնքան մեկմեկու սիրահար կմնան, որ երբ կկարգվին, արդեն իրարմե կշտացած կըլլան և տարին չբոլորած կբաժնվին:


  • - Մի՞թե կարող է մեկը ճվաղոցով իր նախասիրությունը պարտադրել մյուսին:
    - Բայց գոյություն ունի տրամաբանություն:
    - Հիմարությո՜ւն. քո տրամաբանությմաբ դու կարող ես ինձ ապացուցել, որ ձկան յուղը ավելի օգտակար է, քան գարեջուրը, բայց չես կարող համոզել, որ ես գարեջրի տեղ ձկան յուղ խմեմ:


  • Առաջին դեպքն է, որ ես խաբում եմ նրան, և խիղճս այնքան հանգիստ է. արդյո՞ք սա այն վիճակն է, որը կոչվում է հոգու սառնություն, զգացմունքների կարծրացում, թե՞ պարզապես այլ կնոջ հանդեպ արթնացած իմ ցանկությունը ամեն սրբություն մոռացնել տվեց:


  • - Հիմա ատո՞ւմ ես ինձ:
    - Ատե՞լ,- քրթմնջաց Անին,- ինչո՞ւ ատել:
    «Ատե՞լ, ինչո՞ւ ատել», աղջկա ձայնի արձագանքը դեռ հնչում էր նրա ականջներում. «պարզ է, նա ուզեց ակնարկել, որ ատելուց ավել զորեղ զգացում կա՝ արհամարհել»:


  • Ժամանակի ընթացքում հիշողություններից կմաքրի իրեն, կմնա միայն սպի, իսկ սպին ցավոտ չէ...


  • Իմ մեջ չսկսած վերջացել է մի շատ կարևոր բան... ես դեռ չգտած կորցրել եմ ինձ...


  • Արագ վրա հասնող երջանկությունից ես վախենում եմ...