Շահեն Թաթիկյան - Բալենի


  • Մի անմտածել քայլ, երբեմն հնարավոր չի լինում ուղղել-հարթել ամբողջ կյանքի ընթացքում:


  • Մեկ-մեկ հարկավոր է, որ մարդու մասին, թեկուզ ընկերական նեղ միջավայրում, այսպես խոսեն, հիշեն նրա արածները, գնահատեն նրան` ինչպես հարկն է: Մեկ-մեկ այդ օդի ու ջրի նման անհրաժեշտ է:


  • Առհասարակ մարդկային հասրակության մեջ որքան անհադկանալի ու ծիծաղելի երևույթներ կան: Թեկուզ այդ «ուշ» է ասված բառը: Այդ «ուշը» վախկոտ մարդկանց ծիծաղելի մի սովորություն է:


  • Ժամանակավոր անախորժությունների ահից, խուսափելով ինչ-որ դժվարություններից, մարդիկ գերադասում են սողալ ամբողջ կյանքում:


  • Տխուր բան է, չէ՞, երբ երեխայի մասին ասում են, որ նա լուրջ է...


  • Դու հասկանո՞ւմ ես, որ եթե նա ուրիշից մի խոսք է վերցրել իր սիրածին դիմելու համար, ապա այն պատճառով, որ իրենը չունի: Հասկանո՞ւմ ես, այդ նշանակում է, որ...ո՞վ գիտե, պարզապես հրապույր է, անցողիկ կիրք։


  • Որտե՞ղ է այն աչքը, որ կարող է մարդու ներսն էլ նայել ու տեսնել, թե նա իսկականից ինչ է իրենից ներկայացնում: Տվեք այդպիսի աչք, նոր համեմատեք, թե արդյո՞ք նման են միմյանց հայր ու որդի: Ծնողներն ինչքան են ուրախանում արտաքին նմանություն տեսնելով զավակների մեջ: Եվ որքան քիչ է պատահում, երբ հայրը ոգևորվի` գտնելով ներքին թաքնված հատկությունների մեջ նմանություն։


  • Հաճախ է լինում, երբ դիմացինդ հետաքրքիր է խոսում: Բայց երբ շարունակ նա է խոսում և չունի ընդունակություն իր հերթին լսելու, ապա այդպիսի խոսակիցը վերջ ի վերջո հոգնեցնում է մարդու, և չնայած նա է շարունակ խոսում, մեկ էլ քեզ սկսում է թվալ, կարծես թե դու էլ թալանված ես։


  • Շատ տարօրինակ արտահայտություն է այդ «ման գալը» սեր արտահայտությունը փոխարինելու համար:


  • Ախր մարդ ամբողջ կյանքում աշխատում է, աշխատում, տունուտեղ է ձեռք բերում, պատիվ, հարգանք, դիրք, տեսնում է իր հասարակական, ստեղծագործական նպատակների մարմնավորումը: Այդ երջանկություն է, այդ շատ մեծ երջանկություն է: Բայց եթե այդ ամենի հետ մեկտեղ մարդը տարիների վաստակի հետ կորցնում է ընտանիք, հարազատներ, մնում է իր վաստակած հասակում մենակ, առանց մի տաք շնչի, երբ դեռ չի հագեցրել մտերիմի, հարազատի, մոտիկ, սիրելի մի մարդու համար հոգալու, նրա քայլերի համար ուրախանալու, նրանով ապրելու, հպարտանալու բնական ծարավը, մեկնումեկի նկատմամաբ անսահման հոգատարություն դրսևորելու այն ցանկությունը, որ մարդուն միշտ առանձնացնում է կենդանուց, անասունից։


  • Մտքերը այնքան գեղեցիկ ու վեհապանծ են լինում, սակայն իրականությունը անհամեմատ չոր է, իրականում անգամ ամենանուրբ միտքն ու զգացումը հաղորդելու ընթացքում կորցնում են ամենալավ գծերը, դառնում առօրեական:


  • Մենք երևի ամենքս արել ենք բաներ, որ չպետք է արած լինեինք, բայց արել ենք համոզված, որ իրավացի ենք եղել։


  • Այ, էսպես է լինում: Ինչ որ տեսնում ես կյանքում, ընդօրինակում են. սկզբում խաղում են, հետո կամաց-կամաց դարձնում սովորություն, հետո բնավորություն, հետո, երբ արդեն շատ են մեծանում` սկզբունք ու տեսակետ...


  • Մարդիկ ապրում են, միմյանց գիտեն, միմյանց տեսնում ու նեղություն անգամ չեն տալիս իսկականից իրար ճանաչելու, հասկանալու, գոնե իմանալու մեկը մյուսի մասին այն, ինչն ամենակարևորն է։


  • Իմ քրոջ մի ոտքը մյուսից մեկ սանտիմետր կարճ էր: Այդ մի սանտիմետրը խանգարեց անձնական երջանկություն ստեղծել, բայց չխանգարեց կյանքը տալ հայրենիքին:


  • Աշխարհում ամենադժվար գլուխ բերելու գործը հենց անձնական երջանկությունն է: Այստեղ մի չնչին մանրուքը հաճախ քարուքանդ է անում առաջին հայացքից կարծես թե այնպես լավ սարքված մի շինություն:


  • Քի՞չ է պատահում, որ մեկ էլ հրաշալի, անմեղ երեխան դժբախտանում է, որովհետև եթե անգամ նրա երեսին չեն տալիս ուրիշները, ապա ինքը տանջվելով է հիշում մոր կամ հոր արարքը։


  • Երբեմն նյութական ապահով վիճակը ավելի է մարդկանց չորացնում, հեռացնում միմյանցից, սառեցնում իրար հանդեպ։


  • Ես հասկացա, որ իսկական հարազատները պարտադիր չէ, որ միմյանց հետ բաժանեն ուրախությունը, բայց վիշտը պարտադիր է: Հասկացա, որ օտարի հետ կարելի է ուրախանալ, բայց օտարի հետ միասին վշտանալ չի կարելի։


  • Երբ մարդիկ երկար ժամանակ միասին ապրում են, ունենում են միատեսակ հոգսեր, մտատանջություններ, էլ չեմ ասում ուրախություններ, էլ չեմ ասում երջանիկ պահեր...


  • Կան բաներ, որ որքան էլ հասկանալի լինեն, պետք է բառերով ասվեն, պետք է խոսքով հաստատվեն, հակառակ դեպքում հնարավոր չի լինի վերաբերմունք արտահայտել դրանց հանդեպ:


  • Միմյանց արժանի կամ միմյանց չարժեցող մարդիկ չեն լինում: Մարդն ում էլ հանդիպի՝ նշանակում է այս կամ այն կերպ արժանի է:


  • Մարդիկ երևի ամենաանսովոր, ամենաահավոր բանը կարողանում են կրել, երբ իրենց հետ է պատահում: Մարդիկ ծայր աստիճան աններողամիտ են լինում, երբ ուրիշների արարքներ են դատում:


  • Ի՞նչ բան է մեղքը: Երբ մի վատ բան է պատահում, մարդիկ փնտրում են մեղավոր, պատճառ: Եվ ոչ միշտ նրա համար, որ մեղավորին կամ պատճառը գտնելը ինչ-որ բան կթեթևացնի: Կարծես թե պատճառն իմանալը մխիթարվելու մի միջաց է: Մարդ մեռել պրծել է, չկա, իսկ անպայման ուզում ենք իմանալ, թե ինչից է մեռել և երբ իմանում ենք, կարծես փոքր-ինչ հանգստանում ենք, մխիթարվում,իսկ երբ չենք իմանում՝ որոնում, որոնում ենք պատճառը: Հիմարություն: Կարևորն այն է, ինչ արդեն տեղի է ունեցել, ինչ կատարվում է անխուսափելիորեն: Պատճառը.... պատճառը թող մասնագետները փնտրեն՝ կանխելու համար հետագա ուրիշ աղետներ: Իսկ հարազատի համար պատճառը նշանակություն չունի:


  • Բոլոր երեխաներն էլ, երբ փոքրն են, լավն են լինում... հետո երբ մեծանում են դառնում են մարդ...


  • Երևի քնած մարդը գեղեցիկ չի լիում այն դեպքում միայն, երբ նրա խղիճը անհանգիստ է: Այսպես գեղեցիկ երևի քնում են միայն երեխաները