Նիկոլո Մաքիավելի - Տիրակալը


  • Տիրակալների բարեհաճությանը արժանանալու համար մարդիկ սովորաբար նվիրաբերում են իրենց ունեցած ամենաթանկարժեք իրը, կամ էլ մի բան, ինչով հույս ունեն մեծագույն բավականություն պատճառել նրանց:
  • Պետությունները լինում են երկու տեսակի՝ պետություններ, որտեղ հպատակները ընտելացել ու հնազանդվել են տիրակալներին, և պետություններ, որտեղ  նրանք վաղընջական ժամանակներից ապրել են ազատ:
  • Մարդիկ, հույս ունենալով, որ նոր տիրակալը ավելի լավը կլինի, ըմբոստանում են հնի դեմ, բայց շուտով փորձով համոզվում, որ խաբվել են, քանզի նոր տիրակալը միշտ հնից վատն է լինում:

  • Մարդկանց պատճառած փոքր չարիքի համար, նրանք կարող են վրեժխնդիր լինել, իսկ մեծ չարիքի համար՝ չեն կարող: Ինչից հետևում է, որ մարդուն պետք է վիրավորանք հասցնել այն հաշվարկով, որ վրեժից չվախենաս:

  • Եթե սպասենք աղետի վրա հասնելուն. Ապա էլ ոչ մի միջոց չի օգնի, քանզի հիվանդությունը կդառնա անբուժելի: Այս երևույթը նման է թոքախտին: Բժիշկները ասում են, որ սկզբում այդ հիվանդությունը դժվար է ախտորոշել, բայց հեշտ է բուժել, իսկ եթե այն աչքաթող է արված, ապա հեշտորեն է ախտորոշվում, բայց բուժելը դժվար է:
  • Չի կարելի անկարգությունների վրա աչք փակել, որպեսզի խուսափես պատերազմից:
  • Հզորության հասնում են խելամտությամբ կամ ուժով, և մոլորություն է կարծել, թե նա, ով հզորացել է ոչ թե իր, այլ քո արժանիքների շնորհիվ, կդառնա քո բարեկամը:
  • Իրականում չկա քաղաքը տիրելու ավելի հուսալի միջոց, քան կործանելը: Եթե մեկը զավթի վաղնջական ժամանակներից ազատության համը տեսած քաղաքն ու խնայի այն, քաղաքը նրան չի խնայի: Այտեղ միշտ մի առիթ կգտնվի խռովություն բարձրացնելու համար՝ հանուն ազատության ու հին կարգերի, որոնք մոռանալ չեն ստիպի ոչ ժամանակը, ոչ էլ նոր իշխանության բարի գործերը:
  • Մարդիկ սովորաբար գնում են ուրիշների հարթած ուղղով և գործում աջքի առաջ ունենալով  որևէ մեկի օրինակը:
  • Մարդիկ պետք է օրինակ վերցնեն նետաձիգներից: Նրանք տեսնելով, որ թիրախը չափից ավելի  հեռու է դրված, ավելի բարձր են նշան բռնոմ ոչ թե, որ նետը վեր սլանա, այլ ծանոթ լինելով աղեղի ուժին, նշանն ավելի բարձր բռնելով հասնեն հեռու նպատակներին:
  • Մարդիկ վրեժ են լուծում վախից կամ ատելությունից դրդված:
  • Դաժանությամբ, ուխտադրժությամբ, դավաճանությմաբ ու անմարդկային լինելով կարելի է իշխանության հասնել, բայց փառքի՝ երբեք:
  • Մարդկանց ցավ պետք է պատճառել միանգամից:
  • Մարդիկ բնույթով այնպիսին ենոր նույնպիսի կապվածություն են դրսևորում նրանց հանդեպում համար բարիք են գործելորքան և նարնցովքեր նրանց են համար են բարիք գործել:
  • Պե՞տք է արդյոք ապացուցել այն, ինչն առանց այդ էլ պարզ է:
  • Մարդիկ անխելքության պատճառով հաճախ գեղեցիկ պաճուճանքի մեջ թույն չեն տեսնում:
  • Նա, ով կցանկանա բարի մնալ կյանքի բոլոր հանգամանքներում, անխուսափելիորեն կկործանվի՝ բախվելով շատ շատերի հետ, ովքեր չգիտեն, թե ինչ ասել է բարություն:
  • Ոչ մի բան քեզ այնպես չի սպառում, որքան առատաձեռնությունը:
  • Ասում են՝ լավն այն է, որ միառժամանակ և՛ սիրում են, և՛ վախենում: Սակայն սերը դժվարությամբ է համատեղվում վախի հետ, ուստի եթե հարկադրված ենք ընտրություն կատարել, ապա վախը գերադասելի է: Որովհետև, մարդկանց մասին ընդանրապես կարելի է ասել, որ նրանք երախտամոռ են ու փոփոխամիտ, կեղծավոր են ու խաբեբա, վախկոտ ու շահամետ: Քանի դեռ նրանց համար բարիք ես գործում, նրանք քոնն են ամբողջ հոգով, խոստանում են, քեզ համար ոչինչ չխնայել, ոչ իրենց արյունը, ոչ կյանքը, ոչ երեխաներին, ոչ էլ ունեցվածքը, բայց երբ նրանց կարիքը զգաս, իսկույն երես կթեքեն քեզանից:
  • Մարդիկ ավելի քիչ են զգուշանում  վիրավորել նրան, ում սիրում են, քան նրան, ումից  վախենում են:
  • Պետք է գիտենալ, որ թշնամու դեմ կարելի է պայքարել երկու եղանակով. առաջին՝ օրենքներով, երկրորդ՝ ուժով: Առաջին եղանակը բնորոշ է մարդուն, երկրորդը՝ գազանին, բայց քանի որ առաջինը հաճախ անբավարար է, ապա ստիպված ենք լինում դիմել նաև երկրորդին:
  • Մարդիկ այնքան միամիտ են ու այնպես թաղված առօրյա հոգսերի մեջ, որ խաբողը միշտ էլ կգտնի նրան, ով թույլ կտա իրեն հիմարեցնել:
  • Մարդիկ մեծ մասամբ դատում են ըստ արտաքինի հատկանիշների, քանզի տեսնել կարող են բոլորը, բայց զննել՝ քչերը:
  • Խելքը երեք տեսակի է լինում. Մեկը ինքն է ամեն ինչի հասու դառնում, մյուսը կարող է հասկանալ, թե ինչի է հասել առաջինը, երրորդը՝ ինքը ոչինչ չի հասկանում և անկարող է հասկանալ, թե ինչի են հասել մյուսները:
  • Մարդիկ միշտ վատն են, քանի դեռ անհրաժեշտությունը նրանց չի պարտադրում լավը լինել:
  • Չարժե վայր ընկնել, հուսալով, որ քեզ կբարձրացնեն:
  • Այն պատերազմն է արդարացի, որն անհրաժեշտ է, և այն զենքն է սրբազան, որի վրա է միակ հույսը:
  • Չարյաց փոքրագույնը հարկ է ընդունել, որպես բարիք:
  • Մարդկային հոծ բազմություն ղեկավարելու համար գերադասելի է լինել մարդկային, քան մեծամիտ և ավելի լավ է լինել գթասիրտ, քան դաժան:
  • Ամեն մեկն էլ տեսնում է, թե դու ինչպիսին ես թվում, քչերն են զգում, թե իրականում ով ես դու: