Էրիխ Մարիա Ռեմարկ - Կյանքը պարտքով



ռուսերենից թարգմանեց Արեգ Ջաղացպանյանը

  • Կարեկցանքը վատ ուղեկից է, բայց ավելի վատ է, երբ այն դառնում է, ճանապարհորդության  նպատակ:


  • Մենք միշտ չէ, որ ճիշտ ենք վարվում: Նույնիսկ եթե դա գիտակցում ենք: Բայց սա է երբեմն կյանքի գեղեցկությունը:


  • Մի քաղաքում, որտեղ դրամին անվանում են զավեշտալի անվանումներով, այդտեղ ֆաշիզմ չի լինի:


  • Նա գիտեր, թե ինչ պետք է ասեին իրեն: Նա գիտեր նաև, որ ճիշտ են լինելու: Բայց ի՞նչ օգուտ, եթե նույնիսկ գիտես, որ ուրիշը ճիշտ է: Միտքը տրված է մարդուն, որ նա հասկանա: Կյանքը մի մտքով ապրել չի կարելի: Մարդիկ ապրում են զգացմունքներով, իսկ զգացմունքների համար կապ չունի, թե ով է ճիշտ:


  • - Զանգահարեցին Կաննից: Կաննի հիվանդանոցից: Մահացել է իմ ծանոթներից մեկը:
    - Դուք պետք է գնա՞ք:
    - Ոչ,- ասաց Կլերֆը,- Նրա համար դա, կարելի է ասել, երջանկություն է:
    - Երջանկությո՞ւն: - Այո, նա վթարի ենթակվեց ավտոմրցման ժամանակ և հաշմանդամ էր մնալու, եթե ապրեր:
    - Իսկ ձեզ չի թվում, որ հաշմանդամները նույնպես ցանկանում են ապրել,- հարցրեց աղջիկը:
    Կլերֆը միանգամից չպատասխանեց: Նրա ականջներում դեռ հնչում էր կոշտ, մետաղական, ամբողջողվին հիասթափված կնոջ ձայնը, ով զանգահարել էր նրան. «Ի՞նչ անեմ ես: Սիլվիան ոչինչ չի թողել ինձ: Ոչ մի կոպեկ: Վերադարձեք: Օգնեք ինձ: Ես կոտրված եմ : Ամեն ինչում դուք եք մեղավոր: Այս ամենի մեղավորը դուք եք: Դուք ու ձեր անիծված ավտոմրցարշավները»:
    Նա վանեց իրենից այդ հիշողությունները:
    - Ամեն ինչ կախված է, թե որ տեսանկյունից ենք նայում,-ասաց նա՝ դառնալով Լիլիանին:- Այդ մարդը խելագարի պես սիրում էր մի կնոջ, ով դավաճանում էր նրան բոլոր մեխանիկների հետ: Նա խելագար մրցարշավորդ էր, նա երբեք դուրս չէր գալիս իր սահմաններից: Նա ոչինչ չէր ցանկանում այս կյանքում, բացի հաղթանակից և այդ կնոջից: Եվ նա մահացավ, առանց իմանալու ճշմարտությունը: Մհացավ, առանց իմանլու, որ իր սիրած կինը չի ուզում իրեն տեսնի, երբ կտրեցին նրա ոտքերը: Նա մահացավ երջանիկ:
    - Դուք այդպե՞ս եք կարծում: Իսկ եթե նա ցանկանա՞ր ապրեր, անկախ ամեն ինչից:
    - Չգիտեմ,- ասաց Կլերֆը, անհանգստացած,- Բայց ես տեսել եմ ավելի տխուր մահացողների, իսկ դո՞ւք:
    - Այո,- համառ ասաց Լիլիանը,- բայց նրանք բոլորն էլ ցանկանում էին դեռ ապրել:
    Կլերֆը լռեց մի պահ. «Ի՞նչ եմ ես խոսում,- մտածեց նա,-Եվ ո՞ւմ հետ: Եվ միթե այս ամենը ես չեմ ասում նրա համար, որ համոզեմ ինքս ինձ նրանում, ինչում ինքս չեմ հավատում: Ինչ կանացի սառը, մետաղային ձայն ուներ Սիլվիայի ընկերուհու ձայնը, երբ խոսում էր հեռախոսով»:
    - Ճակատագրից ոչ ոք չի կարող փախչել,- ասաց նա անհամբեր:- եվ ոչ ոք չգիտի թե երբ քեզ կհասնի: Ի՞նչ իմաստ ունի ժամանակի հետ պայման կապել: Մեր ապագան ձգվում է մինչև մեր հաջորդ ներշնչելը: Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի հաջորդ պահին: Յուրաքանչյուրս ապրում է մեկ րոպե: Այն ամենը, ինչ սպասում է մեզ, այս րոպեից հետո միայն հույս ու պատրանք է: Խմե՞նք:


  • Հայրս ասում է, որ մարդիկ կորցրել են հարգանքը մահի հանդեպ: Եվ դրա պատճառը երկու մեծ պատերազմներն էին:


  • Դու շատ լավ ես հասկանում ինձ, ես էլ շատ լավ հասկանում եմ քեզ, և դա մեր դժբախտությունն է:


  • – Երբեմն ցանկանում եմ անել մի խալեագարություն: Անել մի այնպիսի բան, ինչը կջարդի այս ապակե վանդակը և կփախչեմ ինչ-որ տեղ:
    - Ես նույնպես,- ասաց Վալկովը:
    Լիլիան բացեց աչքերը:
    - Դո՞ւ:
    - Բոլորն են դա ցանկանում:
    - Իսկ ինչո՞ւ դու ոչինչ չես անում:
    - Որովհետև ամեն ինչ կմնա նույնը: Եվ այդ ժամանակ ավելի ուժեղ կզգամ, որ գտնվում եմ վանդակի մեջ:


  • Ով ցանականում է պահել՝ նա կորցնում է: Նա, ով պատրաստ է ժպիտով բաց թողնել՝ նրան ամեն կերպ փորձում են պահել:


  • - Հաջողություն Լիլիան:
    - Ներիր ինձ Բորիս:
    - Սիրո մեջ ներելու ոչինչ չկա:


  • - Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, կարծես հայտնվել եմ այնպիսի մարդկանց շրջապատում, ովքեր կարծում են, թե հավերժ են ապրելու: Ամեն դեպքում նրանք այդպես են իրենց պահում: Նրանց բոլորին հետաքրքրում է միայն փողը, և մոռացել են կյանքի մասին:
    - Իսկ չէ՞ որ պատերազմի ժամանակ բոլորը երդվեցին, եթե ողջ մնան, չեն կրկնի նույն սխալը: Բայց մարդը ամեն բան շուտ է մոռանում:
    - Իսկ դու նույնպե՞ս մոռացել ես,- հարցերց Լիլիանը:
    - Փորձեցի ամեն կերպ, բայց չկարողացա:
    - Գուցե՞ ես դրա համար եմ քեզ սիրում:
    - Դու ինձ չես սիրում: Եթե դու ինձ սիրեիր, այդ մասին չէիր բարձրաձայնի:
    - Իսկ գուցե՞, ես քեզ սիրում եմ, քանի որ դու չես մտածում ապագայի մասին:
    - Եթե այդպես լիներ, դու ստիպված էիր սիրել սանատորիայում գտնվող բոլոր տղամարդկանց:
    - Իսկ ինչո՞ւ եմ ես քեզ սիրում:
    - Որովհետև ես հիմա քեզ հետ եմ: Եվ որովհետև դու սիրում ես կյանքը: Իսկ ես անանուն ժամանակահատված եմ քո համար, և դա վտանգավոր է:
    - Ո՞ւմ համար է վտանգավոր:
    - Նրա համար, ով չունի անուն: Նրան ամեն րոպե կարելի է փոխարինել:


  • Ի վերջո, ամենապարզ զգացմունքներն ամենաանհասկանալի զգացմունքներն են: Եվ նրանցից մեկը նախանձն է:


  • Սե՞ր, դա շատ լայն հասկացողություն է: Ինչեր ասես չեն թաքցնում դրա ետևում:


  • - Դու շատ բան ես սովորել պատերազմի դաշտում, ճի՞շտ է:
    - Շատ բան: Չէ որ գրեթե միշտ պատերազմ է:


  • Ցանկացած տղամարդ, եթե չի խաբում կնոջը, ապա ասում է հիմարություններ:


  • Ես ուզում եմ ունենալ ամեն ինչ: Իսկ դա նշանակում է ոչինչ չունենալ:


  • - Կարելի է լինել կամ դիտորդ, կամ գործող անձ:
    - Կամ և մեկը, և մյուսը:
    - Ես գերադասում եմ լինել միայն դիտորդ: Մարդիկ, ովքեր փորձում են համատեղել և՛ մեկը, և՛ մյուսը չեն հասնում կատարելիության:


  • - Կանացի գեղեցկությունը, ինձ մոտ տխրություն է առաջացնում: Ինչո՞ւ:
    - Որովհետև գիտես, որ այն շատ արագ է անցնում, և ցանկանում ես պահպանել այն:


  • Մի՞թե առողջ մարդիկ գիտեն ինչ է մահը: Այդ մասին հայտնի է միայն նրանց, ովքեր ապրում են հիվանդանոցներում: Դա հայտնի է միայն նրանց, ովքեր պայքարում են ամեն վայրկյանի համար...


  • Մի՞թե մարդը ինչ-որ բան հասկանալու համար, պետք է նախ վերապրի կատաստրոֆիա, ցավ, թշվռություն, մահ:


  • Մարդը միշտ դառնում է սեփական երազանքների բանտարկյալը, ոչ թե ուրիշի: