
- Հանցագործության հասցրած կատաղի, մահացու մոլեգնումը պատահական երևույթ չէ։ Այն հայտնվում է դեռ հիշողությունից առաջ, մանկության հեռավոր աշխարհում, որտեղ մեծահասակների բռնությունն ու դաժան վերաբերմունքը երեխայի նկատմամաբ տարիների ընթացքում այնքան են կուտակվում, մինչև տեղի է ունենում պայթունը՝հաճախ ոչ ճիշտ թիրախին ուղղված։
- Նորածինները փակված են մնում տարօրինակ, օտար աշխարհում, կարգին չեն տեսնում։ Մեր մարմինները մշտապես զարմացնում են նրանց, քաղցը, քամին ու աղիների շարժումներն ահավոր վախեցնում են, մեր զգացմնունքները հեղեղի պես թափվում են նրանց վրա։ Մենք տառացիորեն հարձակման ենք ենթարկվում։ Մորից օգնություն ստանալով՝ աստիճանաբար սովորում ենք ինքնուրույն կառավարել հուզական ու ֆիզիկական վիճակները։ Սակայն հույզերն ինքնուրույն զսպելու ունակությունն ուղղակիորեն կախված է նրանից, թե մայրիկը կարողացել է կատարել այդ նույն գործառույթը, եթե նրա մայրն իր համար չի կատարել այդ գործառույթը, ապա ինչպե՞ս կարող է մեզ սովորեցնել այն, ինչը ինքը չգիտի։ Նրանք, որոնց չեն սովորեցրել զսպել կամ վերապրել հույզերը, մինչև կյանքի վերջ դատապարտված են տանջվելու ծանր զգացմունքներից։
- Յուրաքանչյուր մարդու մեջ երկու սկիզբ կա՝ լավ ու վատ, և որ առողջ բանականությունն ունակ է դիմանալու այդ երկվությանը՝ միաժամանակ լավ ու վատով խաղալով։ Հոգեկան հիվանդությունը հենց այդ հավասարակշռության խախտումն է։
- Սերը հաճախ սխալմամաբ հրավառության հետ ենք շփոթում՝ հրավառության, դրամայի, դիսֆունկցիայի։ Մինչդեռ իսկական սերը շատ խաղաղ է, շատ հանդարտ։ Դրամայով ապրող մարդուն այն գուցե ձանձրալի թվա։ Սերը խորն է, անխռով ու մշտական։
- Հաճախ ու ճարպկորեն ստողն ընդունակ է դավաճանել զուգընկերոջն առանց խղճի խայթ զգալու․․․
- Երևի անհետացող փաթիլները որսալը նունն է, թե երջանկություն որսաս, երբ տիրելը, ի վերջո, քեզ ոչինչ չի տալիս։
- Զարմանալի է, թե մարդն ինչ արագ է վարժվում հոգեբուժարանի տարօրինակ, նոր աշխարհին։ Ժամանակի հետ դադարում ես խելագարությունից վախենալ, ընդ որում, ոչ միայն ուրիշների, այլև սեփական։ Ես համոզված եմ, որ բոլորս էլ խելագարներ ենք, պարզապես յուրաքանչյուրս յուրովի։
- Մեղքը վերաբերում է անցյալին, պատասխանատվությունը՝ ներկային: Մեղքը ծնվում է նախկինում արած ընտրությունից, պատասխանատվությունը՝ հենց նոր կայացրած որոծումից...