
- Հայրենասիրությունը օտարներին ատելը չէ, այլ հայրենակիցների մասին հոգ տանելը
- Ավանդական կրոնները այսօր արդիակա՞ն են։ Արդյոք նրանք բավարար ազդեցություն ունե՞ն աշխարհը վերակառուցելու համար, թե՞ պարզապես անցյալի մասունքներ են, որոնց բզկտում են ժամանակակից տերությունները, տնտեսություններն ու տեխնոլոգիաների հզոր ուժերը։
- Մարդիկ, որոնք վախենում են կորցնել ճշմարտությունը, ավելի շատ են հակված բռնության, քան նրանք, ոովքեր սովոր են աշխարհին նայել տարբեր տեսանկյուններից։
- Մեզ թվում է, թե շատ բան գիտենք, թեև որպես առանձին անհատ սահնափակ գիտելիք ունենք, քանի որ այլոց գիտելիքը համարում ենք մերը։
- Մեր հայացքները մեծ մասամբ ձևավորվաած են խմբային մտածողությամբ, այլ ոչ թե անհատական բանականությամբ, և մենք պաշտպանում ենք դրանք՝ ելնելով խմբային հավատարմությունից։ Մարդկանց փաստերով ռմբակոծելն ու նրանց տգիտությունը ի ցույց դնելն ավելի հաճախ հակառակ ազդեցությունն են ունենում։ Մեծ մասը չի սիրում փաստերի հետ գործ ունենալ, առավել ևս ոչ ոք չի սիրում հիմարի դերում հայտնվել։
- Իշխանությունը նման է սև խոռոչի, որն աղավաղում է իրեն շրջապատող տարածությունը։ Որքան շատ մոտենաք, այնքան ամեն ինչ ավելի կաղճատվի։
- Գոյություն ունեցող մարդկանց բոլոր խմբերը զբաղված են սեփական շահերն առաջ տանելով, և նրանց չի հետաքրքրում գլոբալ ճշմարտությունը։ Ո՛չ ամերիկացիները, ո՛չ չինացիները, ո՛չ մուսուլմանները, ո՛չ էլ հինդուները «գլոբալ համայնք» չենք, այնպես որ իրականության նրանց մեկնաբանությունը հազիվ թե կարելի է վստահելի համարել։
Նշանակո՞ւմ է դա, որ պետք է ընդունենք մեւր պարտությունն ու հայտարարենք, որ ճշմարտությունն ու արդարությունը գտնելու մարդկության փորձը ձախողվել է։ Նշանակո՞ւմ է դա, որ մենք պաշտոնապես թևակոխել ենք հետճշմարտության դարաշրջան։
- Մարդը միակ կաթնասունն է, որը կարող է գործակցել բազմաթիվ անծանոթների հետ, քանի որ միայն նա է ունակ հեքիաթ հնարել և միլիոնավոր մարդկանց համոզել, որ դրան հավատան։ Քանի դեռ բոլորը հավատում են նույն հեքիաթին, կենթարկվեն նույն օրենքներին և արդյունավետորեն կգործակցեն։
- Մարդիկ գիտենալու և միաժամանակ չգիտենալու բացառիկ կարողություն ունեն։ Կամ ավելի ճիշտ նրանք ունակ են իմանալու, եթե իսկապես մտածեն այդ մասին, բայց մեծ մասամբ նրանք դա չեն անում, այդ պատճառով էլ չեն իմանում։
- Մարդկային տառապանքի պատճառները հաճախ հորինված պատմություններն են, սակայն տառապանքը միշտ իրական է։
- Գիտակցությունը սուբյեկտ չէ, որը կամովին ձևավորվում է պատմական իրադարձություններ ու կենսաբանական իրողություններ, այլ օբյեկտ, որը ձևավորվում է պատմության և կենսաբանության ազդեցության տակ։
- Հաջորդ տասնամյակների ընթացքում կայացած որոշումներից է կախված լինելոու մեր ապագան, իսկ այդ որոշումները կայացնելու ենք՝ հիմնվելով մեր ներկա աշխարհայացքի վրա։ Եվ եթե այս սերունդը աշխարհի մասին ընդգրկուն և ամբողջական պատկերացում չունի, ապագան որոշելու է պատահականության սկզբունքով։
- Ճանաչի՛ր ինքդ քեզ։ Այս խորհուրդըն աշխարհի պես հին է։ Հազարավոր տարիներ փիլիսոփաներն ու մարգարեները մարդկանց կոչ են արել ճանաչել սեփական անձը։ Սակայն այս խորհուրդը երբեք այդքան արդիական չի եղել, որքան 21-րդ դարում, քանի որ հիմա, ի տարբերություն Լաո Ցզիի ու Սոկրատեսի ժամանակների, դուք լուրջ մրցակիցներ ունեք։
- Իսրայելցիների ու պաղեստինցիների միջև խաղաղության համաձայնագիր կնքելու գլխավոր խոչընդոտներից մեկն այն է, որ իսրայելցիները համաձայն չեն կիսել Երուսաղեմը։ Նրանք պնդում են, որ այս քաղաքը «հրեա ժողովրդի հավերժական մայրաքաղաքն է» և մի՞թե հնարավոր է զիջել մի բան, որ հավերժական է։ Ինչ է մի քանի զոհը հավերժության համեմատ։ Սա կատարյալ անհեթեթություն է։ Հավերժությունն առնվազն 13,8 միլիարդ տարեկան է, տիեզերքի տարիքին։ Երկիր մոլորակը կազմավորվել է 4,5 միլիարդ տարի առաջ, իսկ մարդկությունը գոյություն ունի միլիոն տարի։ Համեմատության համար․ Երուսաղեմը հիմնադրվել է ընդամենը 5000 տարի առաջ, իսկ հրեա ժողովուրդն առավելագույն 3000 տարեկան է։ Հազիվ թե սա հնարավոր լինի հավերժություն համարել։
- Մարդիկ ասում են․ «Հոգին գոյություն ունի ծնունդից մինչև մահ, հետևաբար այն է կյանքն իրար կապում»։ Բայց դա ընդհամենը հերթական հորինված պատմությունն է։ Երբևէ տեսե՞լ եք հոգի։ Դա կարելի է ստուգել ամեն պահի, այլ ոչ թե մահվան պահին։ Եթե կարողանաք հասկանալ, թե ինչ է տեղի ուեննում ձեզ հետ, երբ ավարտվում է այս պահը, և սկսվում է՝ մյուսը, կհասկանաք նաև, թե ինչ է ձեզ հետ տեղի ունենալու մահվան պահին։ Եթե իսկապես կարողանաք զննել ձեզ մեկ շնչի ընթացքում, ամեն բան կհասկանաք։
- Երբ բացատրում եք, որ աշխարհը հենվում հսկա փղի մեջքին, անհարմարություն ստեղծող բոլոր հարցերը պետք է կանխեք՝ մանրամասն պատմելով, որ փոթորիկներն առաջանում են այն ժամանակ, երբ փիղը շարժում է իր հսկա ականջները, իսկ երբ փիղը բարկությունից դողում է, երկրաշարժ է տեղի ունենում։ Եթե ձեր պատմությունը բավական լավը լինի, ոչ ոքի մտքով չի անցնի ձեզ հարցնել, թե փիղն ինչի վրա է կանգնած։ Ճիշտայդպես էլ ազգայնականությունը մեզ հրամայում է հերոսության մասին պատումներով, անցյալի աղետների մասին հիշեցնելով՝ ստիպում է արտասվել ու բորբոքել մեր բարկությունը՝ նկարագրելով այն անարդարությունները, որոնց պատճառով տուժել է մեր ազգը»։ Մենք այնքան ենք տավում ազգային էպոսով, որ սկսում ենք աշխարհում տեղի ունեցող ամեն ինչ գնահատել ազգային նեղ տեսանկյունից, ու երբ ինքներս մեզ չենք հարցում, թե մյուսների համեմատությամբ ինչ առավելություն ունի մեր ժողովուրդը։
- Ամեն Ռոմեո ու Վեսթեր գիտի, որ առանց զոհաբերությանիրական սեր չկա։ Զոհաբերություն անելով ոչ միայն ձեր սիրեցյալին եք համոզւմ, որ ձեր մտաադրությունները լուրջ են, այլև ինքներդ ձեզ, որ սիրահարվաած եք։ Կարծում եք՝ ինչո՞ւ է կինը ցանկանում, որ սիրեցյալը իրենց ադամանդե մատանի նվիրի։ Քանի որ այդքան մեծ ֆինանսական զոհաբերությունից հետո սիրեցյալը պետք է ինքն իրեն համոզի, որ արժեր նման բան անել։