Ռիչարդ Բախ - Ջոնաթան Լիվինգսթոն ճայը


 

  • Ինչո՞ւ է բոլորի նման լինելը այդքան դժվար

  • Օրերից մի օր դու կհասկանաս, որ անպատասխանատվությունը չի վարձատրվում։ Կյանքի իմաստն անիմանալի է և անհասանելի, բացառությամբ նրա, որ մենք աշխարհ ենք եկել, որպեսզի կենդանի մնանք այնքան ժամանակ, որքան կարող ենք։

  • Մի աշխարհից մենք գալիս ենք դրան բոլորովին նման մեկ ուրիշը, իսկույն մոռանում ենք այն նախորդը, որտեղից եկել ենք, և, չմտածելով ուր ենք գնում, ապրում ենք պահի համար։ Պատկերացնո՞ւմ ես, թե քանի կյանք է հարկավոր եղել, մինչև կծնվեր առաջին միտքն այն մասին, որ կյանքում շատ ավելի բարձր բաներ կան, քան ուտելը, կռվելը, իշխելը։
  • ;
  • Հազարավոր, տաս հազարավոր, և էլի ուրիշ հարյուրավոր կյանքեր պետք եկան, մինչև սովորեցինք հասկանալ, որ կա կատարելություն կոչվածը, ու էլի այդքան, մինչև այն գաղափարը, որ մեր կյանքի նպատակն այսուհետև այդ կատարելությունը հայտնաբերելն ու ցուցադրելն է։ Մենք մեր հաջորդ աշխարհն ընտրում ենք ելնելով նրանից, ինչ սովորել ենք այս մեկում։ Երբ ոչինչ չես սովորում, ապա հաջորդ աշխարհն ըստ էության նույնն է, ինչ և այս մեկը՝ հաղթահարման սպասող նույն խոչընդոտներով։

  • Այս աշխարհը ամենևին էլ երկինքը չէ։ Երկինքը ոչ տարածություն է և ոչ էլ ժամանակ։ Երկինքը կատարյալ լինելն է։

  • Յուրաքանչյուր թիվ սահման է, իսկ կատարելությունը սահմաններ չունի։

  • Ճայը որքան բարձր է թռչում, այնքան հեռուն է տեսնում։

  • Եթե մեր բարեկամությունը դեռևս կախված է այնպիսի բաներից, ինչպիսիք են տարածությունը և ժամանակը, ապա, վերջնականապես հաղթահարելով դրանք՝ մենք խորտակած կլինենք մեր կապերը։

  • Փշրեք ձեր մտքի կապանքները և դուք կփշրեք նաև ձեր մարմնի կապանքները։

  • Պետք է մի կողմ թողնել այն ամենն, ինչը սահմանափակում է մեզ։

  • Մենք ազատ ենք գնալու ուր ուզենք և լինելու այնպիսին, ինչպիսին կանք։

  • Դու ոչինչ չգիտես, քանի դեռ չես ապացուցել դա։