- Մենք այս կամ այն ճշմարտությունն ընտրում ենք լոկ այն ժամանակ, երբ սկզբում ամբողջ հոգով այն վանում ենք:
- Եթե դու չես դառնում այնպիսին, ինչպիսին նրանք են ցանկանում քեզ տեսնել՝ նեղանում են: Չէ՞ որ ամեն ոք ճշգրիտ գիտե, թե ինչպես պետք է ապրել այս աշխարհում:
- Երբեմն ինչ հիմարություններ են դուրս տալիս մարդիկ: Լավ է գրքեր կարդաս՝ նրանք անհավանական պատմություններ են անում միայն այն ժամանակ, երբ ուզում ես լսել: Իսկ մարդկանց հետ դժվար է...
- Նրան տրված չի հասկանալ, որ մարդը միշտ ամեն ինչ ունի, որպեսզի երազանքն իրականություն դարձնի:
- Ուրիշների կարծիքներն ավելի է կարևորում մարդը, քան սեփականը:
- Խոստանալ այն, ինչը չունես՝ նշանակում է ռիսկի ենթարկել ունենալու իրավունքը:
- Հարկավոր է ընտրություն կատարել այն բանի միջև, ինչին վարժվել ես և նրա՝ ինչը ձգում է:
- Նրա համար բոլոր օրերը միանման են, իսկ երբ մի օրը նման է նման է մյուսին՝ մարդիկ դադարում են նկատել այն լավը, որը տեղի է ունենում իրենց կյանքում ամեն օր արևը ծագելուց հետո:
- Ցանկացած գործում որոշումը լոկ սկիզբն է:
- Սերը պահանջում է լինես նրա կողքին, ում սիրում ես:
- Երկիրը, որի վրա մենք ապրում ենք, ավելի լավ կամ վատը կդառնա կախված նրանից՝ վատը թե լավն ենք դառնում մենք:
