- Եթե ուզում ես մարդուն ճանաչել ինչպես որ հարկն է, պետք է գոնե մեկ անգամ վեճել նրա հետ:
- Մեր մտքերն էլ մեր կյանքի նման միօրինակ են...
- Նրանք չեն էլ պատկերացնում, որ ես նրանց հետ միասին ծիծաղում եմ, որպեսզի ցույց չտամ, թե ինչքան խորն եմ ես տանջվում:
- Ուրիշի վախկոտության վրա հեշտ է ծիծաղել...
- Նա մեծ էր իր խելքով, բայց մանր իր գործերով:
- Թուղթը ամեն ինչ կհանդուրժի:
- Մարդ կարող է և բոլորին սիրել, բայց նաև միայնակ լինել:
- Թույլ տվեք լինել այնպիսին, ինչպիսին կամ, և ես երջանիկ կլինեմ...
- Մենք բոլորս ապրում ենք չիմանալով, թե ինչու և ինչի համար: Ապրում ենք մի նպատակով՝ լինել երջանիկ, ապրում ենք տարբեր ձևերով, բայց և միատեսակ...
- Մահացած մարդիկ ավելի շատ են ծաղիկներ ստանում, քան կենդանի մարդիկ, որովհետև ափսոսանքն ավելի ուժեղ է , քան երախտագիտությունը
