- Պարտադիր չէ քաղցկեղ ունենալ, դրա ախտաբանությունը վերծանելու համար:
- Սկսած դեռ անհիշելի ժամանակներից հոգևորականությունը և կրոնը կոչված են եղել լրացնելու այն բացերը, որոնք անհասկանալի են եղել գիտության համար:
- Երբեմն ճշմարտությունը գտնելու համար պետք է սարեր շրջել:
- Բոլորս զբաղված ենք ճշմարտության որոնումներով, այն ճշմարտության, որը մեզնից մեծ է ու մեզնից նշանակալի:
- Զարմանալի է, թե ողջամիտ մարդու ուղեղն ինչպես է ամեն տեսակի տեղեկատվական աղբ կուտակում՝ ապրելով 10.000 դեռահասների հարևանությամբ:
- Այն օրը, երբ մտքովդ կանցնի թաքցնել, թե ով ես, կլինի քո մահվան օրը: Գլուխդ բարձր պահի՛ր ու միշտ պայծառ ժպտա՛, և թող բոլորը գլուխները կոտրեն, թե այդ ինչ գաղտնիք ունես, որ ծիծաղը դենքիցդ չի հեռանում:
- Հավատը... բոլոր հավատները ըստ էության նախազգուշացումներ են, առ այն, որ կա մի բան, ինչի առաջ մենք պատասխանատվություն ենք կրում... Հավատն է մեզ պատասխանատու դարձնում միմիանց նկատմամբ, և գերագույն ճշմարտության նկատմամբ:
- Կատարելությունից մարդ կարող է խեղդամահ լինել:
- Հրատապ ու ճնշող իրավիճակները կարող են այնպիսի ամուր կապերով միավորել երկու մարդկանց, ինչպես չեն կարողացել անել տասնամյակները:
- Անփորձ խիզախությունը հավաասար է ինքնասպանության:
- Մարդու ուղեղը նրան շատ ավելի մեծ ցավ կարող է պատճառել, քան մարմինը:
- Պե՞տք է արդյոք հավատալ հրաշքներին, որպեսզի սկսեն կատարվդել քեզ հետ:
- Հրաշքներն ընդամենրը պատմություններ են, որոնցից մենք բոլորս կառչում ենք, որովհետև ցանկանում ենք որպեսզի դրանք իրականություն լինեն:
- Ոչինչ այնպես չի գրգռում մարդկանց հետաքրքրությունը, որքան ուրիշ մարդկանց ողբերգությունը:
