Օրհան Փամուկ - Իմ անունը Կարմիր է


  • Մեր սեփական չնչին շահերը, ցանկասիրությունները, այրող զգցումները և մեր սիրտը կոտրող հանուն սիրո արվող չարությունները փորձում ենք պատճառաբանել ավելի վեհ նպատակներով:


  • Մինչև ծնվելս անսահման ժամանակ ունեի։ Մահից հետո՝ անսպառ ժամանակ։ Ապրելիս երբեք չէի մտածի այս ամենի մասին. լույսերի մեջ կանցկացնեի կյանքս, երկու սև ժամանակի միջև։


  • Չեմ ասում, թև մահվանը հանդիպելուն պես հասկացա, որ փողը կյանքում կարևոր չէ. անգամ մահից հետո մարդ գիտի, որ փողը կյանքում կարևոր է։


  • Բայց ինչքան էլ սիրեի, հասկանում էի, որմարդ մոռանում է դեմքերը, որոնք երկար ժամանակ չի տեսնում։


  • Ես շուն եմ, և դուք էլ, քանի որ ինձ պես տրամաբանող էակներ չեք, մտածում եք, որ շները չեն կարող խոսել։ Բայց մյուս կողմից՝ կարծես հավատում եք, որ հանգուցյալները խոսում են, հավատում եք հեքիաթներին, որտեղ հերոսներն օգտագործու են իրենց չիմացած բառերը։


  • Միայն հիմարներն են անմեղ լինում:


  • Նախանձը ժամանակի ընթացքում վարպետ նկարչի կյանքում ներկի պես մի նյութ է դառնում:

  • Ամեն նկար մի պատմություն է պատմու: Ոչ ոք չի կարող մտածել մի նկար, որը պատմություն չունի։

  • Եթե ձեր սրտում ապրում է սիրելիի դիմանկարը, աշխարհը դեռ ձեր տունն է։

  • Նամակն իր ասելիքը միայն գրով չի փոխանցում։ Նամակը նման է գրքի՝ հոտոտելով, հպվելով, ձեռք տալով էլ է կարդացվում, դրա համար էլ խելացիներն ասում են, կարդա՛, տեսնենք նամակն ինչ է ասում։ Իսկ հիմարներն ասում են՝ կարդա, տեսնենք ինչ է գրված։

  • Անհույս սերը հասկանում է, որ անհույս է, օրենքներ չճանաչող սիրտը հասկանում է, թե աշխարհը քանի անկյուն ունի:

  • Ես չեմ ցանկանում ծառ լինել, ես ցանկանում եմ լինել ծառի իմաստը։

  • Եթե չլիներ ամեն բանի կրկնությունը և եթե այդ պատճառով մահ չլիներ, մարդ չէր զգա, որ ժամանակ կոչվածը գոյություն ունի, և կկարծեր, թե աշխարհը գոյություն չունի

  • Եթե մի նկարի թեմայում սեր կա, նկարն էլ պիտի սիրով արվի: Եթե ցավ կա, պետք է նկարից էլ ցավ կաթի։


  • Հիշել՝ նշանակում է իմանալ տեսածդ։ Իմանալ՝ նշանակում է տեսածը հիշել։ Տեսնել՝ նշանակում է առանց հիշելու իմանալ։ Ուրեմն նկարել՝ նշանակում է հիշել մթությունը:


  • Սե՞րն է մարդուն հիմար դարձնում, թե՞ միայն հիմարներն են սիրահարվում։


  • Վատը ոչ թե ծերանալն է, տգեղանալը, անգամ առանց ամուսնու և աղքատ մնալը, այլ այն, որ կյանքում ձեզ ոչ ոք չնախանձի։


  • Քաղաքը որքան մեծ ու գունավոր է, այնքան ձեր մեղքերը թաքցնելու համար շատ անկյուններ կան, որքան մարդաշատ է, այնքան հեշտությամբ կարող եք ձեր մեղքի հետ թաքնվել մարդկանց ետևում։


  • Երբեմն ասելով, որ տրամաբանական ենք մտածում՝ շաբաթներ, տարիներ շարունակ երազելուց հետո մի օր մի բան տեսնում ենք, մի դեմք, մի հագուստ, մի երջանիկ մարդ, և մի պահ հասկանում ենք, որ մեր երազանքներն իրականություն չեն դառնալու:


  • Երազները միշտ այլ նպատակ են ունենում։


  • Այբ. Մի բան ես ցանկանում, բայց անգամ թույլ չեն տալիս, որ ցանկանաս։ Այդ դեպքում ասում ես, որ երազումդ ես տեսել։ Այսպիսով, կարծես անկախ քո կամքից ցանկանացածդ բանն ես սկսում ցանկանալ։

    Բեն. Ուզում ես մեկին վատություն անել։ Օրինակ՝ մեկի մասին հերյուրանքներ ես տարածում։ Այդ ժամանակ ասում ես՝ երազումս տեսել եմ, որ այսինչ կինը դավաճանում է կամ էլ, որ այսինչ փաշային տակառներով գինի էին տանում։ Այսպիսով, եթե անգամ չհավատան, վատության գոնե մի մասը տպավորվում է մարդկանց մեջ։

    Գիմ. Մի բան կուզես, բայց չես էլ իմանա՝ ինչ։ Մի խառը երազ կպատմես։ Անմիջապես մեկնաբանելով՝ քեզ կասեն, թե ինչ պետք է ուզես, ինչ կարող են քեզ տալ։ Օրինակ՝ ասում ես, որ ամուսնու, երեխայի տան կարիք ունես... Այս երազներն իրականում այն չեն, ինչ քնելիս տեսել ենք։ Բոլորը պետք է ցերեկվա երազածը պատմեն որպես գիշերվա երազ, որպեսզի այն իր նպատակին ծառայի։ Գիշերվա իսկական երազը միայն հիմարներն են պատմում։ Նման դեպքերում քեզ կամ ծաղրում են, կամ ամեն անգամվա պես երազիդ վատ մեկնաբանություն են տալիս։ Իսկ իրական երազները ոչ ոք լուրջ չի ընդունում, անգամ տեսնողները։


  • Երբեմն նկարի նայելիս մարդիկ, փորձելով հասկանալ նկարի հերոսի ցավը, մտածում են, թե նա ինչպես է հասել այդ ցավալի կետին։


  • Քանի որ իրականում հավանության արժանի նոր բան չկա, նոր ոչինչ չենք հավանում։ Ոչ թե այն պատճառով, որ մեզ թունավորում ենք նյարդայնությամբ, դժբախտությամբ կամ այլ խնդրով, այլ որովհետև մարդկանց մեծ մասը հիմար է, և նրանց որպես հիմարի ենք վերաբերվում։ (Բայց նրանց լավ վերաբերվելը մեզ համար նրբանկատություն և խելացիություն է համարվում):


  • Ճշմարտությունները համեստորեն ընդունելը հեշտացնում է կյանքը։ Քանի որ համեստությունը կյանքը միշտ էլ հեշտացնում է, մեր աշխարհում այն ընդունելի հատկանիշ է։


  • Սիրուն ու ցավին, երջանկությանն ու աղքատությունն ի վերջո հարմարված ինձ պես տխուր մարդուն կյանքը ոչ մեծ ուրախություններ է պարգևում, ոչ էլ մեծ տխրություններ։ Երբ ուրիշների հոգիներն այս զգացմունքներով տակնուվրա են լինում, չեմ ասում, որ չեմ հսկանում, ընդհակառակը՝ այս զգացմունքներն ապրող մարդկանց ավելի շատ եմ սկսում հասկանալ։ Իսկ այն, ինչ չեմ հասկանում, այդ ընթացքում մեր հոգու մեջ թաղված տարօրինակ անհանգստությունն է։ Մեր խելքը, մեր սիրտը մթագնող այս անձայն անհանգստությունը գրավում է ուրախության ու տխրության տեղը։


  • Բոլոր մարդասպանները, հակառակ բոլորի կարծիքներին, ոչ թե անհավատ, այլ հավատացյալ են լինում։


  • Նկարը լեգենդ դարձնողը հենց ինքը նկա՞րն էր, թե՞ այն, ինչ խոսում են նրա մասին։


  • Գրքերը մարդկանց դժբախտությանը մխիթարանք են միայն։


  • Սրտով ես փնտրում այն, ինչ ցանկանում ես գտնել: Մինչդեռ պետք է մտքով որոշում կայացնես։


  • Եթե չերազես, ժամանակն ընդհանրապես չի անցնի։


  • Եթե նկարչության և արվեստի մեջ հիսաթափվել չես ուզում, ուրեմն մի՛ դարձրու քո մասնագիտությունը։ Որքան էլ ընդունակություններ և տաղանդ ունենաս, փող և իշխանություն այլ տեղ փնտրիր, որպեսզի ընդունակությանդ և տաղանդիդ դիմաց ոչինչ չստանալով՝ արվեստից չխռովես։