Օրհան Փամուկ - Ձյունը


  • Կյանքում մի անգամ ձյուն է գալիս նույնիսկ քնի մեջ:


  • Նա մեկն էր ծայրահեղ սուր կանխազգացողությամբ օժտված այն անձանցից, ովքեր կարճատև սիրայն կապն անգամ մտապահում են որպես ցավի ու ամոթի տառապանքի շղթա:


  • Ինքնասպանությունները, առանց որևէ ակնհայտ պատճառի, ասես ինքնին հասկանալի ինչ-որ բան, մտել են առօրյա կյանք, դարձել կենցաղի անբաժան մաս:


  • Ամենամեծ երջանկությանը հասնում են նրանք, ովքեր որևէ կանխամտածված բան չեն անում դրա համար:


  • Ձյունը հուշում էր, որ կյանքը հրաշալի է ու արագընթաց և սփռում էր զգացողություն, որ չնայած ողջ թշնամանքի՝ մարդիկ իրականում բարին են կամենում միմյանց, տիեզերքը և ժամանակը անընդվզելի են, իսկ մարդու աշխարհը՝ խուց: Այդ իսկ պատճառով, երբ ձյուն է գալիս, մարդիկ ձգում են իրար: Ձյունն ասես իր ծածկույթի տակ էր առնում չարությունը, կեղծիքը, թշնամանքը, մերձեցնում մարդկանց:


  • Երբ մեղավորության զգացումից ձգտում ես կիսել թշվառների տառապանքը, դառնում ես ավելի թշվառ:


  • Գաղտնիքը հուսալի բարեկամության լավագույն սկիզբն է:


  • Թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք գիշերները՝ քնի մեջ և երազներում, գործում են մեղքեր, որոնք կարծում են, թե բնավ չեն ուզում գործել:


  • Կա տղամարդու երկու տեսակ: Առաջինը մինչև սիրահարվելը անպայման պետք է իմանա, թե աղջիկն ինչպես է ապրում, ինչ ախմախութուններ է մտահոգում նրան և այլ զանազան պատմություններ: Իսկ երկրորդ տեսակը, ընդհակառակը, որպեսզի կարողանա սիրել, պետք է շատ քիչ բան իմանա աղջկա մասին, գրեթե չճանաչի:


  • - Ինչ անեմ հանուն քեզ, որ սիրես ինձ:
    - Դու դու եղիր, պահպանիր ինքնությունդ:


  • Միայն դժբախտ խելացիները կարող են գրել լավ բանաստեղծություն:


  • Մեկուսի հավատը անիմաստ է: Հարկավոր է հավատալ այնպես, ինչպես, օրինակ, հավատում են աղքատները:


  • - Ես ահավոր սիրահարված եմ քեզ և տառապում եմ:
    - Մի անհանգստացիր. արագ բռնկված սերը արագ է մարում:


  • Նա ձեզ համակրելի է համարում, սակայն չի կարող լիովին վստահել: Դրա համար ժամանակ է պետք: Որովհետև ձեզ նման անհամբեր տղամարդիկ մտածում են ոչ թե կնոջ սիրուն արժանանալու, այլ նրան ձեռք բերելու մասին:


  • Կինը ոչ թե առաջին հանդիպումից հետո, այլ ընդամենը տասը րոպե անց գիտի, թե տղամարդն ինչ է ներկայացնում իրենից, ինչ կարող է դառնալ իր համար, կարո՞ղ է ինքն սիրել նրան, թե՞ ոչ: Բայց զգացմունքներն ու ապրումները ստույգ ճամաչելու համար ժամանակ է պետք: Ըստ իս՝ մինչ ժամանակն անում է իր գործը, տղամարդն առանձնապես անելիք չունի: Եթե իրոք հավատում եք, որ սիրում եք նրան, ապա խոսեք ձեր զգացմունքների մասին՝ ինչու եք սիրում, ինչու եք ուզում ամուսնանալ:


  • Յուրաքանչյուր մարդ ներքին պահանջ ունի, ուզում է, որ խղճան իրեն:


  • Ինչպես բոլոր լավ մարդիկ, դու էլ ես ձևացնում, թե քո մեջ վատ բան չկա:


  • Մի՞թե սերը բացարձակապես ամեն ինչի մասին խոսելու հնարավորություն ունենալու ցանկություն չէ:


  • Մարդ որքա՞ն կարող է հասկանալ մեկ ուրիշին, որքանով կարող ենք մենք հասկանալ նրանց, ովքեր կյանքի ունայնության ու անարգանքի մեջ ապրում են ավելի խոր ցավով, քան մենք: Եթե հասկանալ նշանակում է պատկերացնել նրանց փոխարեն, ովքեր տարբեր են մեզանից, ապա արդյո՞ք այս աշխարհի հարուստները, տիրակալներն ու դատավոևները կկարողանան երբևէ հասկանալ միլիարդավոր աղքատներին ու թափառականներին, ովքեր հայտնվել են կյանքի ճամփեզրին:


  • Մարդկության ամենամեծ մոլորությունը, ամենամեծ խաբեությունը, որ հազարամյակների պատմություն ունի, այն է, որ նույնացնում են հիմարությունն ու աղքատությունը, ասում են աղքատ՝ հասկանում են հիմար, ասում են հիմար՝ հասկանում աղքատ:


  • Առանձին, անհատ աղքատի գուցե խղճում են, սակայն երբ աղքատ է ամբողջ ազգը, ողջ աշխարհը առաջին հերթին մտածում է, որ այդ ազգը անխելք է, հիմար, անգլուխ, ծույլ, կեղտոտ և բթամիտ: Կարեկցելու փոխարեն՝ աշխարհը ծիծաղում է նրանց վրա: Նրանց մշակույթը, սովորություններն ու բարքերը աշխարհին թվում են զավեշտալի:


  • - Կյանքը ապրում են ոչ թե սկզբունքներ իրագործելու, այլ երջանկություն ձեռք բերելու համար:
    - Բայց առանց սկբունքների և հավատի՝ ոչ ոք չի կարող երջանիկ լինել:
    - Ճիշտ է: Սակայն այնպիսի բռնապետական երկրում, ինչպիսին մերն է, ուր մարդը ոչ մի արժեք չի ներկայացնում, քեզ զոհել հանուն այն բանի, ինչին հավատում ես, ողջամիտ չէ: Վեհ սկզբունքներ, հավատ... այդ բոլորը հարուստ երկրների համար է:
    - Ընդհակառակը, աղքատ երկներում մարդիկ հենարան չունեն՝ հավատից բացի:


  • Երբևէ մատծե՞լ ես այն մասին, որ երբ ողջ ուժով ձգտում ես ինչ-որ մեկին ինչ-որ բան համոզել, իրականում սկսում ես ասել բաներ, որոնց երբեք չես հավատացել:


  • - Ի՞նչ է երջանկությունը:
    - Հայտնաբերել աշխարհ, ուր կմոռանաս ողջ ունայնությունն ու հեղձուկը: Ունենալ ինչ-որ մեկին աշխարհի պես պահպանելու հնարավորություն...


  • Քանի որ նախապես վախենում ես սիրո ցավից, նշանակում է ինչ-որ կին քեզ արդեն ստիպել է շատ ուժեղ տառապել:


  • Ճշմարիտ արարքը երջանկության նախապայման չէ:


  • Ինչպես չափազանց երջանիկ բոլոր զույգերը, որ վախենում են, թե տեղի ունեցող դժբածտությունները կարող են ազդել իրենց անձնական երջանկության վրա, նրանք եսամոլաբար, տագնապով անտեսում էին այն իրողությունը, որ ինչ-որ մեկը հիմա դժբախտ է և ծանր իրավիճակում, նույնիսկ չխորշեցին պարզ ինքնախաբեությամբ իրենց համոզելուց, թե ամեն ինչ կարգավորվում է, և հասան այնպիսի վիճակի, որ առանց ամոթ զգալու մտածում էին, թե պատրաստ են անմիջապես մոռացության մատնել հեղված արյունն ու հսկայական ցավը, միայն թե ոչինչ չմթագնի իրենց երջանկությունը:

  • Մարդ կենտրոնանում է միայն այն ժամանակ, երբ կյանքին վտանգ է սպառնում:


  • Նա, ով բավարարվում է պարզապես երջանիկ լինելով, չի կարող երջանիկ լինել:


  • - Եթե ինչ որ մեկը ստույգ իմանա, թե ինչու է ինքնասպանություն գործում, եթե կարողանա բացատրել պատճառը, ապա այդ քայլին չի դիմի:
    - Ոչ, բնավ այդպես չէ, ոմանք իրենց սպանում են հանուն սիրո, մյուսները չեն կարողանում հանդուրժել ամուսնու ծեծը կամ աղքատությունը:
    - Դուք շատ պարզունակ եք ընկալում կյանքը: Սիրո պատճառով ինքն իրեն սպանելու փոխարեն բավական է փոքր-ինչ համբերել ու դիմանալ, և սերն ինքը տեղի կտա: Աղքատությունը նույնպես ինքնասպանության հիմնարար պատճառ չի կարող լինել: Ինքնասպան լինելու փոխարեն կարելի է բաժանվել ամուսնուց կամ գոնե փորձել փող գողանալ:
    - Լավ, այդ դեպքում ո՞րն է իրական պատճառը:
    - Բոլոր ինքնասպանութունների իրական պատճառը, իհարկե, հպարտությունն է:


  • Կանայք իրենց սպանում են հաղթանակ տանելու հույսով: Իսկ տղամարդիկ՝ եթե հաղթանակի հույս չի մնացել: