Օսկար Ուայլդ - Դորիան Գրեյի դիմանկարը

  • Որքան տարօրինակ եք դուք՝ նկարիչներդ: Փառքի տիրանալու համար անում եք ամեն ինչ, իսկ երբ ձեռք եք բերում այն, սկսում եք, կարծես, նեղվել ու ձանձրանալ այդ փառքից:


  • Եթե տհաճ է, երբ մարդու մասին շատ են խոսում, ապաավելի վատ է, երբ բոլորովին չեն խոսում:


  • Իսկական գեղեցկությունը անհետանում է այնտեղ, որտեղ հայտնվում է ոգեշնչվածությունը:


  • Նա ինչ-որ անուղեղ, գեղեցիկ արարած է, որին մարդ միշտ պետք է իր աչքի առաջ ունենա. ձմռանը, երբ ծաղիկներ չկան՝ աչք շոյելու, իսկ ամռանը տաքացած ուղեղը զովացնելու համար:


  • Շատ ավելի անվտանգ է ոչնչով ուրիշներից չտարբերվելը:


  • Այս աշխարհում միշտ շահում են այլանդակները... նրանք ապրում են այնպես, ինչպես բոլորս պետք է ապրեինք՝ անվրդով, անտարբեր և հանգիստ:


  • Ամուսնության միակ հրապույրը այն է, որ կեղծիքը դառնում է միանգամայն անհրաժեշտ երկու կողմերի համար էլ:


  • Ես կարող եմ հավատալ ամեն ինչին, եթե հատկապես երևույթն անհավանական է:


  • «Խիղճը» վախկոտության պաշտոնական անվանումն է...


  • Սիրում եմ մարդկանց ճանաչել ինքս՝ առանց որևէ մեկի միջնորդությամբ:


  • Վատ չէ, երբ ծիծաղով է սկսվում ընկերությունը, իսկ ավելի լավ է, երբ դրանով էլ վերջանում է:


  • Սիրել բոլորին, նշանակում է անտարբեր լինել ամենքի նկատմամբ:


  • Լավ ազդեցություն գոյություն չունի, ազդեցությունն ինքնին արդեն բարոյազուրկ է:


  • Ազդել մեկի վրա, նշանակում է նրան տալ իր սեփական հոգին: Նա ոչ իր մտքերով է խորհում և ոչ էլ այրվում իր կիրքերով: Նա դառնում է ուրիշ երաժշտության արձագանք, դերասան մի դերում, որն իր համար րի գրված: Կյանքի նպատակը ինքնին արտահայտում է. ահա թե ինչում ենք մենք ապրում: Մինչդեռ մեր դարում մարդիկ վախենում են իրենք իրենցից:


  • Հոգին ամենից լավ բուժում է զգացմունքները, իսկ զգացմունքները՝ հոգին:


  • Գեղեցիկի ետևում միշտ ինչ-որ ողբերգական բան է թաքնված:


  • Եթե ցանկանում եք կրկին երիտասարդ լինել, ապա կրկնեք այն խենթությունները, որոնք արել եք այդ ժամանակ:


  • Մեր օրերում մարդիկ գիտեն ամեն ինչի գինը, բայց ոչ մի բանի արժեքը չգիտեն:


  • Տղամարդիկ ամուսնանում են հոգնածությունից, իսկ կանայք՝ հետաքրքրությունից: Հետո երկուսն էլ հիասթափվում են:


  • Կան միայն երկու տեսակի կանայք՝ անշպար և շպարված: Անշպար կանայք շատ օգտակար են: Կանանց մյուս տեսակը շատ հրապորիչ է: Բայց նրանք թույլ են տալիս մեկ սխալ՝ շպարվում են, որպեսզի երիտասարդանան:


  • Շատ բաներ մենք դեն կնետեինք, եթե չվախենայինք, որ ուրիշները կվերցնեն:


  • Սիրահարվածությունը սկսվում է նրանով, որ մարդը խաբում է ինքն իրեն, իսկ վերջանում է նրանով, որ նա խաբում է ուրիշին:


  • Որոշ մարդիկ մեծ սիրով ուրիշներին են տալիս այն, ինչ հենց իրենց է անհրաժեշտ...


  • Կանայք միշտ պաշտպանվում են հարձակվելով: Եվ նրանց այդ հարձաակումները հաճախ վերջանում են հանկարծակի և անհասկանալի հանձնվելով:


  • Մանկության տարիներին երեխաները սիրում են իրենց ծնողներին, բայց երբ մեծանում են, քննադատում են նրանց, իսկ երբեմն էլ՝ ներում:


  • Ամենամեծ հիմարությունը մարդ գործում է ազնիվ մղումներից դրդված:


  • Այն մարդկանց տանջանքների մեջ, որոնք այլևս սիրելի չեն, միշտ ինչ-որ ծիծաղելի բան կա:


  • Կանայք հրաշալի դերասանուհիներ են՝ առանց գեղարվեստական հոտառության:


  • Մարդը նախահայրեր ունի ոչ միայն տոհմում, այլև գրականության մեջ, որոնք իրենց խառնվածքով և էությամբ թերևս ավելի հարազատ, իսկ ազդեցությամբ՝ ավելի մեծ են:


  • Մենք իրավունք ունենք մարդու մասին դատել մյուսների վրա թողած ազդեցությամբ...


  • Մեզնից յուրաքանչյուրի մեջ և՛ երկինք, և՛ դժոխք կա:


  • Ահավոր բան է կնոջ հիշողությունը...


  • Երբեմն այն, ինչ մենք մեռած ենք համարում, դեռ երկար ժամանակ չի ուզում մեռնել:


  • Թերևս մարդու անկաշկանդ շարժուձևերն ավելի բնական են լինում այն ժամանակ, երբ նա ստիպված է լինում ձևացնել:


  • Մեր օրերում մարդու ետևից այնպիսի բաներ են խոսում, որոնք անկասկած բացարձակ ճշմարտություններ են:


  • Կինը երկրորդ անգամ ամուսնանում է միայն այն դեպքում, եթե ատել է առաջին ամուսնուն: Իսկ տղամարդը այն դեպքում, եթե պաշտել է առաջին կնոջը:


  • Կանայք ամուսնության մեջ երւանկություն են փնտրում: Տղամարդիկ վտանգի են ենթարկում իրենց երջանկությունը:


  • Կանայք սիրում են մեզ մեր թերությունների համար: Եվ եթե այդ թերությունները բավականին շատ են, ապա ամեն ինչ նրանք պատրաստ են մեզ ներելու, նույնիսկ՝ խելքը:


  • Տղամարդը կարող է երջանիկ լինել կնոջ հետ, քանի դեռ չի սիրում նրան:


  • Այն, ինչ կրակը չի ոչնչացնում, ուրեմն թրծում է:


  • Դառը ճշմարտություն է, բայց մենք կորցրել ենք իրերին գեղեցիկ անուն տալու հատկությունը:


  • Երևակայությունն է ստիպում, որ զղջումը կրնկակոխ հետևի մեղքին: Միայն երևակայությունն է մեզ համար պատկերում մեր գործած մեղքերի զարհուրելի հետևանքները: Փաստերի իրական աշխարհում մեղսագործները չեն պատժվում, ոչ էլ՝ անմեղները հատուցվում: Հաջողությունը տրված է ուժեղին, իսկ ձախորդությունը նետված է թույլին:


  • Մեր օրերում մարդ կարող է վերապրել ամեն ինչ, բացի մահից: