- Ըստ գիտնականների արգենտինացիները «չե»-ն փոխ են առել հնդկացիների գուրանի կոչվող ցեղից, որոնց լեզվով դա նշանակում է «իմն է»: Բայց պամպասների բնակիչների շուրթերում «չե»-ն, նայած արտասանության ինտոնացիայի և կոնտեքստին, արտահայտում է «մարդկային կրքերի» մի ամբողջ բույլ՝ և՛ զարմանք, և՛ հիացմունք, և՛ տխրություն, և՛ քննություն, և՛ քաջալերանք, և՛ բողոք: Կուբայի ապստամբները Էռնեստո Գևարային անվանել են Չե: Ժանանակի ընթացքում այդ մականունը դառնում է նրա մարտական կեղծանունը և միաձուլվում նրա անվան ու ազգանվան հետ: Նա հայտնի է դառնում որպես Էռնեստո Չե Գևարա:
- Ուրիշների հաշվին հարստություն դիզել չէի կարողանում, ուստի ուրիշներն էին իմ հաշվին հարստանում: Բայց դրա համար չեմ ափսոսում, քանի որ գլխավորը կյանքում ոչ թե դրամն է, այլ մաքուր խիղճը:
- Նա երբեք չէր քաշվում խոստովանելու իր թերությունները: Նա սիրում էր ծաղրի ենթարկել ուրիշների պակասությունները, բայց իրեն էլ չէր խնայում: Նա սիրում էր ինքնաքննադատությունը, ես կասեի նույնիսկ, որ այդ առումով, առավել անողոք էր իր նկատմամբ:
դոն Էռնեստո՝ Չեի հայրը
Չե Գևարա
Ես ականատես եմ եղել, թե ինչպես չեն կարողանում բուժել երեխային միջոցներ չունենալու պատճառով, թե ինչպես մարդիկ մշտական քաղցի ու տառապանքի հետևանքով հասնում են անասնական այնպիսի ծայրահեղ վիճակի, երբ երեխայի մահը հոր համար արդեն սովորական, աննշան միջադեպ է թվում... Եվ ես հասկացա, որ կա ոչ ավել պակաս խնդիր, քան նշանավոր հետազոտող դառնալը կամ բժշկական գիտության մեջ էական ներդրում կատարելը՝ այն կայանում է մարդկանց օգնության հասնելու մեջ:
- Այն գործը, որն ձեռնարկել եմ, արժե նրա համար զոհվել, թեև այդ ամենը նման է ճակատով պատին հարվածելուն:
- Առողջները... առաջ, անընդհատ առաջ էին շարժվում, բաառացիորեն իրենց ուսերին կրելով հայրենիքի ազատագրման հաջողությունը:
- Հնարավոր է, որ այն պահին իմ մեջ առաջին անգամ երկընտրանք ծագեց. ո՞վ եմ ես՝ բժիշկ, թե զինվոր: Իմ առջև ընկած էին դեղորայքով լիքը մի պայուսակ և փամփուշտներ պարունակող մի արկղ: Երկուսն էլ վերցնելու համար ուժս չէր պատում: Ես վերցերցի փամփուշտների արկղը:
- Ժողովուրդը գիտակցում էր փոփոխությունների անհրաժեշտությունը, բայց նա հավատ չէր տածում դրանց իրականացման հնարավորության նկատմամբ: Բայց նախքան ժողովրդի մեջ հավատ ներշնչելը, մենք պետք էինքներս էլ համոզվեինք դրանում:
- Զենքը առանց այնպիսի մարդկանց, որոնք պատրաստ են այն գործադրելու, հավասարազոր է երկաթի ջարդոնի:
- Առողջները... առաջ, անընդհատ առաջ էին շարժվում, բաառացիորեն իրենց ուսերին կրելով հայրենիքի ազատագրման հաջողությունը: