- Սիրտը իր հիշողությունը ունի...
- Երբ քո կոչումի կամ արհեստի բերումով երկար ես խորհում մարդու մասին, պատահում է, որ նախնական տիպերի կարոտ ես զգում: Նրանք առնվազն հետին մտքեր չունեն:
- Նուրբ սպիտակեղենի ճաշակը երբեք չի ենթադրում, որ պետք է կեղտոտ ոտքեր ունենալ...
- Երբեմն մտածում եմ, թե ինչ են գրելու ապագա պատմաբանները մեր մասին: Ժամանակակից մարդուն բնորոշելու համար մի նախադասությունը բավական է լինելու. նրանք շնանում էին ու թերթ կարդում: Այս ուժեղ սահմանումից հետո,համարձակվում եմ ասել, առարկան սպառված կլիներ:
- Օրենքի զգացողությունը, իրավունք ունենալու բավականությունը, ինքն իրեն հարգելու հաճույքը ուժեղ հենակներ են առաջ գնալու համար: Բայց եթե մարդկանց դրանցից զրկենք, նրանց կվերածենք կատաղի շների: Որքան ոճիրներ են գործածվել պարզապես նրա համար, որ նրանց հեղինակները չեն կարողացել ընդունել իրենց սխալված լինելը:
- Բարեկամությունը անուշադիր է կամ, առնվազն անկարող: Այն, ինչ ցանկանում է, չի կարողանում:
- Նկատե՞լ եք, մահը միայն արթնացնում է մեր զգացմունքները: Որքան ենք սիրում մեր հենց նոր մեկնած բարեկամներին: Այդ ժամանակ հարգանքը տրվում է բնականորեն, այն հարգանքը, որին գուցե մեզնից սպասսել են ամբողջ կյանքում:
- Բայց գիտե՞ք ինչու ենք մենք միշտ ավելի արդար և ավելի առատաձեռն մահացածների նկատմամբ: Պատճառը պարզ է: Նրանց նկատմամբ պարտավորվածություն չունենք: Եթե նրանք որևէ բանով մեզ պարտավորեցնում են, այդ էլ հիշողությունն է, իսկ մենք կարճ հիշողություն ունենք:
- Մարդը այսպես է, երկու երես ունի. չի կարող սիրել առանց ինքն իրեն սիրելու:
- Մարդիկ կան, որոնց կրոնը բոլոր վիրավորանքները ներելն է. նրանք իսկապես ներում են, բայց երբեք չեն մոռանում:
- Իսկակն սերը բացառիկ երևույթ է, յուրաքանչյուր դարում մոտավորապես երկուսը կամ երեքն են լինում: Մնացած ժամանակ սիրուն փոխարինում է սնափառությունը կամ ձանձրույթը:
- Ոմանց համար աշխարհի ամենադժվաար բանը ունենալն է, երբ չես ցանկանում:
- Մարդիկ որքան աղքատ երևակայություն ունեն որևէ բան հնարելու համար:
- Քեզ չեն ների քո երջանկությունը և հաջողությունը, եթե չես համաձայնվում առատաձեռնորեն բաժանել նրանց հետ:
- Մարդիկ շտապում են դատել, որպեսզի իրենք չենթարկվեն դրան:
- Մենք չենք կարող որևէ մեկի անմեղությունը հաստատել, մինչդեռ մի հարվածով կարող ենք հաստատել բոլորի հանցավոր լինելը:
