- Պատմության մեջ հաշտության և բանականության հաղթանակի րոպեները կարճատև են ու վաղանցուկ:
- Պատերազմ նութելիս բռնակալները, եթե դեռևս լիակատար զինված չեն՝ հաճությամբ են բարբաջում խաղաղության մասին:
- Գիշերը միշտ էլ բորբոքում է մեր երևակայությունը և մեր հույսերը պարուրում տենչանքների քաղցր թույնով:
- Բոլոր ժամանակներում դիվային կամքի նշան եղել է հենց այն, որ անհնարինը դարձնի հնարավոր, և ռազմի հանճարը մշտապես ճանաչվում է ըստ այնմ, թե ինչպես է պատերազմի ընթացքում արհամարհում պատերազմ վարելու սովորական եղանակները և հարկավոր պահին փորձված մեթոդները փոխարինում է համպատրաստից ստեղծագործությամբ:
- Իմ հղացումների մասին մորուքիս թեկուզ մի մազն իմանա՝ ես արմատից կպոկեմ այդ մազը:-Մուհամադ
- Մշտապես, նորից ու վերստին պատմության մեջ կրկնվում են այն ողբերգական պահերը, երբ եվրոպական մշակույթի պաշտպանության համար անհրաժեշտ է լինում մեծագույն կենտրոնացում և բոլոր ուժերի միասնություն, մինչդեռ իշխաններն ու պետությունները իրենց մանր ու չնչին մրցակցության մեջ ամենափոքր զիջում իսկ չեն ուզում անել:
- Աշխարհի բոլոր հորիզոններում բնության զավակները մշտապես արհամարհական զարմանքով են նայում քաղաքակիրթ մարդկանց, որոնց աչքին մի բուռ դեղին մետաղն ավելի թանկ է, քան սեփական քաղաքակրթության բոլոր հոգևոր և նյութական արժեքները։
- Ճակատագիրը մարդուն գերագույն երջանկություն է պարգևում, եթե կյանքի միջօրեին, ստեղծագործական հասունության տարիներին հասցնում է կյանքի նպատակին։
- Աստվածավախ քրիստոնյաներ` նրանք աղոթում են ի խորոց սրտի և միաժամանակ հանուն աստծո կատարում են պատմության մեջ նմանը չունեցող ամենանողկալի, անմարդկային չարագործություններ։
- Հազվադեպ է պատահում, որ մեծ մարդկանց մեծ ստեղծագործությունների ժամանակակիցները իսկույնևեթ հասու լինեն դրանց նշանակությանը։
- Որպեսզի հրաշք կամ այն, ինչ դրվում է հրաշքի տեղ, ի կատար ածվի` ամենից առաջ հարկավոր է դրան հավատացող մարդ։
- Մարդիկ ամենից քիչն են հակվում ներողամտության այն դեպքում, երբ իրենց անկեղծ խանդավառությունն ավարտվում է հիասթափությամբ. և հատկապես նրանց հանդեպ, ումից նրանք մեծ սպասելիք ունեին և ովքեր իրենց հոսախաբ են անում։
