- Արհամարեք սուտ լուրը` քաջարի մարդկանց դեմ ուղղաված ամենաթույլ զենքը։ Մակեդոնացի
- Ոչինչ հարատև չէ, եթե հիմնված չէ բանականության վրա։ Ենթադրենք, որ քեզ ժպտում է բախտը, սակայն դա չի ծածկում քո անխելքությունը։ Բացի այդ, հաջողութնուններն ու դժբախտությունները հաճախ փոփոխվում են, և ճակատագիրը երբեք անփոփոխ չի լինելու։ Դարեհ III
- Դուք կարծում եք հեշտ է ծառայել նրանց, ում վրա և թագավորելն է գարշելի։ Դարեհ III
- Խուճապի մատնվելիս ամենաշատը վախենում են այն բանից, ինչն առաջինն է սարսափ ներշնչել։
- Մոլորվում են նրանք, ովքեր պարգև են սպասում դավաճանության դիմաց։
- Ընդհանուր դժբախտության դեպքում ամեն մեկը իր ճակատագիրն ունի։
- Դու, լինելով անսահմանափակ իշխանության տեր, այնքան շուտ փոխվեցիր, որ սերունդներին օրինակ կծառայես, թե ինչպես մարդիկ շլացած իրենց հաջողությամբ, մոռանում են իրենց բնության մասին: հույն զորավարը Դարեհ III-ին
- Ով շատ հույսր է կապում մերձավորների ցավակցությունների հետ, նա չգիտի, թե ինչքան շուտ են ցամաքում արցունքները: Ոչ ոք չի կարող անձնվիրաբար սիրելմեկին, որը գարշանք է առաջացնում. ծանր է լինում ինչպես ուրիշի դժբախտությունը, այնպես էլ ամբարտավան երջանկությունը: Յուրաքանչյուրը, ով քննարկում է ուրիշի ճակատագիրը, մտածում է իր ճակատագրի մասին: Եթե մենք փոխադարձաբար դժբախտ չլինեինք, մենք շուտով իրար մեջ զզվանք կառաջացնեինք: Զինվորը Մակեդոնացուն
- Մարդու էությունը կարելի է անկայուն անվանել նաև այն բանի համար, որ ցանկացած ոք ավելի վատ է տեսնում սեփական արածները, քան ուրիշները: Մարդկանց կասկածելի է թվում իրենց իսկ ներշնչած որոշումները. ոմանց խանգարում է վախը, մյուսներին՝ կրքերը, երրորդներին՝ բնական նվիրվածությունը սեփական գաղափարներին: Դու ինքդ փորձից գիտես, որ ամեն մեկը միակ լավ բանը համարում է այն, ինչն ինքն է մտաածել:
- Եթե աստվածները ցանկանային քո մարմնի մեծությունը սարքել քո ագահության չափով, դու չէիր տեղավորվի ողջ երկրի վրա: Դու պարծենում ես, թե եկել ես այստեղ հետապնդելու թալանչիներին, իսկ ինքդ Ասորիքը գրավեցիր, Պարսակաստանը պահում ես, Բակտրիան քո իշխանության տակ է, Հնդկաստանին համառորեն ձգտում ես. այժմ էլ մեկնել ես քո ագահ ու անհոգ ձեռքերը նաև դեպի մեր հոտերը: Ինչի՞դ է պետք հարստությունը. այն միայն ավելի մեծ քաղց է առաջացնում: Դու առաջինը կզգաս դրա գերհագեցվածությունը: Ինչքան ավելի շատ ունես, այնքան ավելի մեծ ագահությամբ ես ձգտում ունենալ այն, ինչը չունես: Դրա համար էլ ամուր կառչիր քո ճակատագրից: Այն ձեռքից դուրս է պրծնում և անհնար է նրան ուժով պահել. ժամանակին դու ավելի լավ կհասկանաս այս խորհրդի իմաստը, քան հիմա: Սանձիր քո բախտը, ավելի հեշտ կլինի ղեկավարել այն: Մեզ մոտ ասում են, թե երջանկությունը ոտքեր չունի, այլ միայն ձեռքեր ու թևեր: Մեկնելով ձեռքերը, այն թույլ չի տալիս բռնել իրեն և թևերից: Վերջապես եթե դու աստված ես, ապա դու ինքդ պետք է մահկանացուներին բարեգործություններ անես և ոչ թե խլես նրանցից նրանց բարիքները, իսկ եթե դու մարդ ես, ապա հիշիր, որ դու միշտ էլ մարդ կմնաս: Հիմարություն է մտածել այն մասին, հանուն որի դու կարող ես մոռանալ ինքդ քեզ: Սկյութ ցեղի ավագը Մակեդոնացուն
- Բնությունը քիչ է հոգացել մարդկային հոգու մասին. չէ՞ որ մենք գնահատում ենք ոչ թե ապագան, այլ անցյալը:
