Հայկ Խաչատրյան - Տիգրան Մեծ


  • Հայոց աշխարհի համար հաջողությունը միշտ էլ նման է եղել նապաստակի, հենց որ ձեռքից բաց թողեցիր, ուրիշներին է որս դառնում:


  • Այս մեծ աշխարհում ամենամեծ արատը նմանվելու գայթակղությունն է: Ով աշխատում է նմանվել, նա կորցնում է իրեն:


  • Հայերը զարմանալի մարդիկ են, անպայման ուզում են թագավոր լինել: Պետք է սովերեցնել նրանց, որ մի թագի համար մի գլուխ է պետք, ոչ թե երկուսը կամ երեքը...


  • Հաճախ մարդը ճակատագրական սխալ է գործում այն ժամանակ, երբ չի կարողանում ստիպել իրեն մինչև վերջ լսելու խոսակցին:


  • Ժամանակը միշտ հաղթում է այն մարդուն, ով հապաղում է հողրիզոնի ամպոտ հատվածում տենսել վերահաս ամպրոպի նշանները:


  • Մի կտրիր բարեկամության թելը, նորից կապելու դեպքում հանգույց կմնա...


  • Չարիք չէ, երբ կինը գիտակցում է իր գեղեցկությունը: Սարսափելին այն է, երբ նա ապրում է միայն այդ գիտակցությամբ:


  • Հաճելի չէր լինի, որ աշխարհում հավատ ընծայվեր բոլոր խոսքերին, քանի որ հաճախ սուտն ու ճշմարտությունը բարեկամանում են իրար հետ, իսկ ինքդ գիտես, որ գետը կարող է ետ գնալ՝ դեպի իր հունը, քան մարդը կհաշտվի այդ բարեկամության հետ: