- Ոչ մի ապացույց չկա, որ մարդը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի խելացի է դարձել։
- Մարդն ի վիճակի չէ լիարժեք կանխատեսել, իր որոշումների բոլոր հետևանքները։
- Պատմության անխախտ կանոներից է` ճոխությունը հաճախ վերածվում է անհրաժեշտության ու նոր պարտավորություններ է ծնում։
- Թռչունները թռչում են ոչ թե այն պատճառով, որ թռչելու իրավունք ունեն, այլ որովհետև թևեր ունեն։
- Մենք որոշակի կարգի հավատում ենք ոչ թե այն պատճառով, որ այն օբյեկտիվ ճշմարտություն է, այլ որովհետև դրան հավատալը մեզ թույլ է տալիս արդյունավետ գործակցել ու ավելի լավ հասարակություն կերտել։
- Բանտի պատերը քանդելով ու դեպի ազատություն փախչելով` մենք իրականում հայտնվում ենք ավելի մեծ բանտի ընդարձակ բակում։
- Ազատ մարդ ու ստրուկ, սպիտակամորթ ու սևամորթ, հարուստ ու աղքատ. այս բոլոր տարբերակումների արմատները մարդկային երևակայության մեջ են։ Մարդկային օրենքներն ու կանոներն են ոմանց դարձրել ստրուկներ, ոմանց էլ` տերեր։
- Ինչպե՞ս փողը հաջողեց այնտեղ, որտեղ ձախողվեցին աստվածներն ու թագավորները։
- Փողը փոխադարձ վստահության համակարգ է, ավելին` փողը փոխադարձ վստահության երբևէ հորինված ամենաընդհանրական ու ամենակատարյալ համակարգն է։
- Այսօր կրոնը հաճախ է դառնում խտրականության, տարաձայնությունների ու գժտության առիթ։ Մինչդեռ իրականում կրոնը եղել է մարդկանց միավորող երրորդ ամենամեծ ուժը փողից ու կայսրություններից հետո։
- Մարդ հակասությունների հավատալու հրաշալի կարողություն ունի։
- Մարդիկ տարիներ շարունակ երազում են սեր գտնելու մասին, իսկ երբ գտնում են, հազվադեպ են բվարարված զգում։ Ոմանք անհանգստանում են, որ զուգընկերը կլքի իրենց, մյուսները կարծում են, որ վատ ընտրություն են արել ու կարող էին ավելի լավ մեկին գտնել։
