- Ինչպե՞ս շփվել ապագայի հետ: Դա, ըստ էության, անհնար է: Կա՛մ վաղը նման կլինի այսօրին, և ոչ ոք իրեն չի լսի, կա՛մ բոլորովին ուրիշ կլինի, և Ուինսթընի ձախորդությունները ոչինչ չեն ասի նրանց:
- Ոչինչ քո սեփականությունը չէր, բացի գանգուղեղիդ ներսի մի քանի խորանարդ սանտիմետրից:
- Ինչպե՞ս կարող ես դիմել ապագային, եթե աշխարհիս երեսին չի պահպանվելու ոչ քո հետքը, ոչ էլ թղթի կտորի վրա խզբզած անանուն մի բառ...
- Նպատակը այն չէ, որ քեզ լսեն, այլ գիտակցությունը, որ քո մեջ կրում ես մարդկային ժառանգությունը:
- Մտքի հանցագործությունը չի հանգեցնում մահվան: Մտքի հանցագործությունն ինքնին մահ է:
- Եթե բոլոր փաստաթղթերը նույն հեքիաթն են պատմում, ապա սուտը մտնում է պատմության մեջ ու դառնում ճշմարտություն: Ով վերահսկում է անցյալը, վերահսկում է ապագան, ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը:
- Ամբողջ պատմությունը մագաղաթ էր, որ ջնջվում ու դարձյալ գրվում էր այնքան հաճախ, որքան անհրաժեշտ էր: Եվ երբ գործն արվում էր, այլևս հնարավոր չէր ապացուցել, թե որևէ կեղծում է կատարվել:
- Ինչպե՞ս կարելի է հաստատել նույնիսկ ամենաակնհայտ փաստը, եթե բացի քո հիշողությունից այն ուրիշ տեղ գոյությույն չունի:
- Սակայն ի՜նչ սարսափելի ուժ կար ընդամենը մի քանի հարյուր կոկորդից թռչող այդ ճիչի մեջ։ Բայց ինչո՞ւ նրանք երբեք չեն ճչում որևէ արժեքավոր, կարևոր բանի համար։
- Ես հասկանում եմ` ինչպես։ Չեմ հասկանում` ինչու։
- Երբ բառերով ես արտահայտում, միտքը թվում է բանական, իսկ երբ նայում ես կողքիցդ անցնող մարդ արարածներին, մտածումը վերածվում է հավատի։
- Պատերազմի էությունը ոչնչացումն է` ոչ միայն մարդկային կյանքերի, այլև մարդկային աշխատանքի պտուղների։ Պատերազմել` նշանակում է ջարդուփշուր անել, մթնոլորտում փոշիացնել կամ ծովի խորքերում սուզել նյութեր, որոնք կարող էին օգտագործվել` մարդու կյանքը հարմարավետ, հետևաբար, վերջիվերջո, նրան ավելի բանական դարձնելու համար։
- Կա ճշմարտություն և կա սուտ, ու եթե կառչում ես ճշմարտությունից` նույնիսկ հակառակ ամբողջ աղշխարհի, խենթ չես։
- Երկինքը նույնն է բոլորի համար։ Եվ երկնքի տակ ապրող մարդիկ նույնպես նույնն են` ամենուր, ամբողջ աշխարհում, հարյուրավոր, հազար միլիոնավոր մարդիկ նույն են. նրանք չգիտեն միմյանց գոյության մասին, մինչդեռ գրեթե նույնն են, մարդիկ, որ երեբեք չեն սովորել մտածել, բայց իրենց սրտում, որովայնի մեջ ու մկաններում մի ուժ են ամբարում, որը մի օր շրջելու է աշխարհը։
- Երբեք և ոչ մի պատճառով չես ցանկանում, որ ցավն ուժեղանա։ Ցավից միայն մի բան ես ուզում, որ դադարի։ Աշխարհում չկա ավելի վատ բան, քան ֆիզիկական ցավը։ «Ցավի առաջ չկան հերոսներ»։
- Գուցե մարդ ոչ այնքան սիրվելու, որքան հասկացված լինելու կարիք ունի։
- Ինքնին ցավը երբեմն բավարար չէ։ Լինում են դեպքեր, երբ մարդն ընդդիմադրում է ցավին մինչև մահվան պահը:
- Ներկայիս աշխարհը մերկ, խարխուլ, քաղցած մի վայր է` այն աշխարհի համեմատ, որ գոյություն ուներ մինչև 1914թ., առավել ևս երևակայական ապագայի համեմատ, որը ակնկալվում էին այդ ժամանակ։ Գիտությունն ու տեխնիկան զարգանում էին ապշեցուցիչ արագությամբ, և բնական էր ենթադրել, որ կշարունակեն զարգանալ։ Դա տեղի չունեցավ` մասամբ աղքատության պատճառով, որը հետևանք էր պատերազմների ու հեղափոխությունների երկար շարանի...
