Օլդոս Հաքսլի - Չքնաղ նոր աշխարհ


 

  • Նրանք, ովքեր արհամարհված են զգում իրենց, հարկ է, որ իրենք արհամարհողի տեսք ընդունեն։

  • Երբևէ զգացե՞լ ես, ասես ներսումդ ինչ-որ բան կա, որ հարմար առիթի է սպասում դուրս գալու համար։ Էներգիայի որոշակի ավելցուկ, որ չես օգտագործում, հասկանում ես, ինչպես ջուրը, որ զուր հոսում է, բայց փոխարենը կարող էր ջրանիվներ պտտել։

  • Այո՛, բոլորն են երջանիկ հիմա։ Մենք սկսում ենք հրամցնել դա երեխաներին հինգ տարեկանում։ Բայց չէի՞ր ցանկանա արդյոք ազատ լինել՝ այլ կերպ երջանիկ լինելու համար, Լենինա։ Երջանիկ յուրովի, ոչ թե մյուսների նման։

  • Փոխարենը ես կարդալ գիտեմ,-մխիթարում էր նա ինքն իրեն,-իսկ նրանք՝ ոչ։ Նրանք նույնիսկ չգիտեն՝ ինչ ասել է կարդալ։ Այս միտքն օգնում էր նրան ավելի հեշտ ձևացնելու, թե անտեսում է, երբ ծաղրում են իրեն։

  • Եթե մարդը տարբեր է, ապա դատապարտված է միայնության։

  • Ավելի լավ է՝ տառապի մեկը, բայց այլասերումից փրկվեն շատերը։ Հանցանքի բացակայությունը նույնքան սարսափելի է, որքան այլախոհ վարքը։ Սպանությունը ոչնչացնում է միայն անհատին, իսկ, վերջիվերջո, ի՞նչ է անհատը։ Այլախոհությունը ավելի մեծ սպառնալիք է, քան պարզապես մեկ անհատի կայնքը․ այն հարվածում է բուն հասարակությանը։

  • Դա հմտորեն գրված գլուխգործոց էր։ Դա այնպիսի գաղափար է, որն ունակ է հեշտությամբ կազմաքանդելու բարձր դասակարգի առավել անկայուն միտք ունեցող քաղաքացիների դաստիարակումը, ստիպելու նրանց կորցնել երջանկության՝ որպես Գերագույն բարիքի նկատմամբ հավատը և փոխարենը հավատալու, որ նպատակն ինչ-որ տեղ անդին է, առկա մարդկային ոլորտից դուրս, որ կյանքի նպատակը բարեկեցության պահպանուը չէ, այլ գիտակցության զորեղացումն ու կատարելագործումը, գիտելիքի ընդլայնումը, ինչը, ըստ Վերահսկիչի, հնարավոր է և ճիշտ է, թեև ներկա պայմաններում անընդունելի։

  • - Հիշո՞ւմ ես, երբ մենք առաջին անգամ զրուցեցինք։ Մեր խրճիթի դիմաց։ Դու նման ես այն ժամանակվա Բերնարդին։
    - Որովհետև ես կրկին դժբախտ եմ, ահա թե ինչու։
    - Դե՜, ես կգերադասեի դժբախտ լինել, քան կեղծ, ստահոդ երջանկությամբ տարվել քեզ նման

  • Արժեք չունեն այնպիսի ընկերներ, որոնք չնչին բանից այդքան հեշտությամբ վերածվում են հալածող թշնամու։ Սակայն ընկերոջ հիմնական գործառույթներից մեկն էլ այն պատիժները կրելն է, որոնք մենք կցանկանայինք, սակայն ունակ չենք պատճառելու մեր թշնամիներին։

  • - «Օթելլոն» ինչո՞ւ է արգելված։
    - Այն հին է, ահա հիմնական պատճառը։ Մենք այստեղ հին բաներ չենք օգտագործում։
    - Նույնիսկ երբ դրանք գեղեցի՞կ են։
    - Հատկապե՛ս երբ դրանք գեղեցիկ են։ Գեղեցկությունը գայթակղիչ է, և մենք չենք ցանկանում, որ մարդիկ գայթակղվեն հնություններով։ Մենք ցանկանում ենք, որ նրանց նոր բաներ դուր գան։
    - Բայց նորեն այնքան տխմար ու ահավոր են։ Այդ պիեսները, զգայաֆիլմերը։
    - Որովհետև մեր աշխարհն ու Օթելլոյի աշխարհը նույնը չեն։ Առանց պողպատի հնարավոր չէ ավտոմեքենա սարքել, նմանապես ողբերգությունները ենթադրում են հասարակական անկայունություն։ Աշխարհն այժմ կայուն է։ Մարդիկ երջանիկ են, նրանք ստանում են այն ամենը, ինչ ուզում են, և երբեք չեն ուզում այն, ինչ չեն կարող ստանալ։ Նրանք բարեկեցիք ու ապահով կյանք ունեն, երբեք չեն հիվանդանում, չեն վախենում մահից, ապրում են կրքից ու ծերությունից անտեղյակ երանության մեջ, չարչարանքների չեն ենթարկվում մոր և հոր կողմից, չունեն կանայք և երեխաներ կամ սիրուհիներ, որոնց հետ ամուր հուզական կապով կապված կլինեն, նրանք այնպես են դաստիարակված, որ գործնականում չեն կարող դաստիարակությամբ նախատեսվածից բացի այլ վարքագիծ դրսևորել։ Եվ եթե որևէ բան այնպես չգնա, մշտապես կա սոման։ Ինչը Դուք, պարոն Վայրենի, այսօր պատուհանից դուրս շպրտեցիք հանուն ազատության։ Ազատությա՜ն, ակնկալելով, որ դելտաները կհասկանան, թե ինչ է ազատությունը։ Եվ այժմ էլ ակնկալելով, որ կհասկանան «Օթելլոն»։
    - Միևնույնն է, «Օթելլոն» ավելի լավն է, քան այդ զգայաֆիլմերը։
    - Իհարկե, ավելի լավն է։ Բայց դա այն գինն է, որը մենք ստիպված ենք վճարել կայունության համար։ Պետք էր ընտրություն անել երջանկության և, ինչպես ժամանակին ասում էին, բարձր արվեստի միջև։ Մենք զոհաբերեցինք վերջինիս՝ փոխարինելով այն զգայաֆիլմերով ու հոտային երգեհոնով։

  • Իրական երջանկությունը մշտապես ավելի խղճուկ տեսք ունի դժբախտության գերփոխհատուցման հետ համեմատած։ Եվ, իհարկե, կայունությունն, ի տարբերութոյւն անկայունության, այնքան էլ տպավորիչ չէ։ Եվ գոհունակությունը չունի դժբախտության դեմ մարտնչելու հմայքը, գայթակղության դեմ պայքարելու գրավչությունը և կրքի ու կասկածի պատճառով ճակատագրական կործանարարությունը։ Երջանկությունը երբեք վեհ չի լինում։

  • Մեզնից յուրաքանչյուրն էլ, իհարկե, ինչ-որ չափով անոթային կյանք է վարում։

  • Գիտությունը կայունության համար վճարվող ևս մեկ գին է։ Միայն արվեստը չէ, որ անհամատեղելի է երջանկության հետ, գիտությունը ևս այդպիսին է։ Գիտությունը վտանգավոր է, մենք հարկադրված ենք այն շղթայակապ ու դնչկալով պահել։

  • Գիտելիքը մեծագույն բարիքն էր, ճշմարտությունը՝ բարձրագույն արժեքը․ մնացյալը երկրոդական էր և ստորադաս։ Համընդհանուր երջանկությունը անիվներին ստիպում էր անխափան պտտվել․ ճշմարտությունն ու գեղեցկությունը՝ ոչ։ Եվ երբ էլ որ զանգվածները զավթում էին քաղաքական իշխանությունը, երջանկությունը և ոչ թե ճշմարտությունն ու գեղեցկությունն էին կարևորվում։ Այնումենայնիվ մարդիկ դեռևս շարունակում էին խոսել ճշմարտության և գեղեցկության մասին, ասես դրանք գերագույն բարիքներն են։ Ճիշտ մինչև Իննամյա պատերազմը։ Այն ստիպեց մարդկանց փոխել իրենց տեսակետները։ Ո՞րն էր ճշմարտության, գեղեցկության կամ գիտելիքի իմաստը, եթե շուրջբոլորդ ռուբեր էին ճարճատում։ Ահա թե երբ սկսվեց գիտության վերահսկումը։ Մարդիկ պատրաստ էին այդ ժամանակ նույնիսկ իրենց ախորժակը վերահսկելու։ Ամեն ինչ՝ խաղաղ կյանքի համար։ Ճշմարտության առումով դա այնքան էլ լավ չէր, բայց շատ կարևոր էր երջանկության համար։ Անկարելի է ոչնչի դիմաց ինչ-որ բան ունենալ։ Երջանկության համար պետք էր վճարել։

  • Քաղաքակրթությունը ազնվության ու հերոսության կարիք բացարձակապես չունի։ Դրանք քաղաքական անկարողության ախտանիշներ են։ Գրագետ կազմակերպված հասարակության մեջ, ինչպիսին մերն է, ոչ մեկին առիթ չի ընձեռվում ազնիվ կամ հերոսական արարքով հանդես գալու։ Նման առիթի համար նախևառաջ անկայուն պայմաններ են անհրաժեշտ։ Այնտեղ, որտեղ պատերազմներ կան, ուխտադրույժներ, գայթակղություններ, որոնց պետք է դիմադրել, սիրո առարկաներ, որոնց համար պետք է կռվել, կամ որոնց պետք է պաշտպանել, այնտեղ, անշուշտ, ազնվությունն ու հերոսությունը որոշակի իմաստ ունեն։