Ալբեր Քամյու - Ժանտախտը

  • Ժամանակի և մտածողության պակասի պատճառով մարդիկ ստիպված են սիրել առանց պատճառն իմանալու:


  • Մոր հետ ամեն ինչ միշտ ավելի հեշտ է թվում:


  • Իրականում աղետները սովորական բաներ են, բայց մարդիկ դժվարությամբ են հավատում դրանց, երբ իրենց գլխին են գալիս:


  • Մարդիկ անշուշտ կնկատեին շատ բան, եթե միշտ իրենք իրենց մասին չմտածեին:


  • Այն քիչը, որ իր մասին նա վստահում ու պատմում էր ուրիշներին, իսկապես վկայում էր բարություններ ու կապեր, որ մեր օրերում մարդիկ չեն համարձակվում խոստովանել: Նա առանց կարմրելու ասում էր, որ սիրում է քրոջը և նրա զավակներին, այն քիչ ազգականներին, որ մնացել էին և որոնց մոտ, Ֆրանսիա, այցելության էր գնում երկու տարին մեկ: Նա ընդունում էր, որ իր ծնողների հիշատակը, որոնք մահացել էին դեռևս իր երիտասարդ տարիքին, իրեն վիշտ էր պատճառում: Չէր հրաժարվում խոստովանել, որ բոլորից շատ սիրում էր իր թաղամասի հատկապես մի եկեղեցու զանգակը, որ շատ մեղմորեն ղողանջում էր երեկոյան ժամը հինգի կողմերը: Բայց այդքան պարզ զգացումներ ունենալու համար անհրաժեշտ ամենափոքր բառն գտնելու համար նա մեծ դժվարություն էր կրում: Այդ դժվարությունը, ի վերջո, դարձել էր նրա ամենամեծ մտահոգությունը:


  • - Դուք այդպես ենթադրում եք: Իրականում դուք ոչ մի բան չգիտեք դրա մասի:
    - Իսկապես ենթադրում եմ: Բայց ամբողջ աշխարհը ենթադրելուց բացի ուրիշ բան չիանում:


  • Ենթադրությունները գիտության մեջ, ինչպես և կյանքում, միշտ վտանգավոր են:


  • Մարդիկ, որոնք իրար էին կապված ուղեղով, սրտով և մարմնով, սահմանափակեցինանցյալի իրենց հարաբերությունները մեծատառով գրված տասը բառանոց հեռագրիսահմաններում: Եվ որովհետև հեռագրում օգտագործվող բանաձևերը փաստորեն շուտէին սպառվում, երկարատև համատեղ կյանքը կամ ծանր ապրումները արագորենամփոփվեցին պարբերաբար տրվող բանաձևերով, ինչպիսիք էին. «լավ եմ: Քո մասին եմ մտածում. համբյուրներ»: Այդ ժամանակ մենք ստիպված եղանք ամբողջ շաբաթներանընդհատ նույն նամակները գրել, նորից արտագրել նույն տեղեկությունները ևուղղել նույն կոչերը, մինչև որ, որոշ ժամանակ անց, մեր արյունոտած սրտից բխածբառերը դատարկվեցին իրենց իմաստներից: Այնուհետև սկսեցինք մեքենայաբարարտագրել դրաք, աշխատելով այդ մեռած նախադասությունների միջոցով մեր դժվարկյանքի մասին տեղեկություններ տալ:


  • Մեծամասնության համար բաժանումը կարող էր ավարտվել միայն համաճարակի հետ: Եվ մեզ բոլորիս համար այն զգացումները, որոնք մեր ամբողջ կյանքն էին և որոնք կարծում էինք, լավ ենք ճանաչել, նոր իմաստ էին ստանում: Ամուսիններ և սիրեկաններ, որոնք մեծ վստահություն ունեին իրենց կանանց և սիրուհինների նկատմամբ, հանկարծ ի հայտ բերեցին, որ խանդում են: Մարդիկ, որոնք սիրո հարցերում թեթևամիտ էին թվում, հանկարծ դարձան հավատարիմներ: Որդիներ, որոնք, ապրելով հանդերձ իրենց մայրերի մոտ, հազիվ էին նրանց նկատում, սկսեցին մտահոգվել և անցյալի համար զղջալ նրանց մի կնճիռի պատճառով, որ հիշողությունը արթնացնում էր նրանցում: Այս բիրտ բաժանումը և մեր ամբողջական անգիտությունը, թե ինչ էր ապագան նախատեսել, մեզ անակնկալի էր բերել և շփոթեցրել էր. մենք անկարող էինք որևէ բան անելու սիրելի էակի ներկայության հիշողության դիմաց, որդեռևս այնքան մոտ լինելով, արդեն այնքան հեռու էր մեզնից և այժմ ամբողջովին գրավել էր մեր օրերը: Փաստորեն մենք կրկնակի տառապանք էինք ապրում. նախ մեր տանջանքի և ապա նաև բացակաների՝ զավակների, ամուսինների, սիրածների կարծեցյալ տանջանքի համար:


  • Մարդիկ ամուսնանում են, մի քիչ էլ են սիրում, աշխատում են: Այնքան են աշխատում, որ մոռանում են սիրել:


  • Մարդիկ հոգնում են խղճահարությունից, երբ խղճահարվելը անօգուտ է դառնում:


  • Մարդիկ հստակորեն տեսնում էին, որ գարունը ավարտված էր, որ այն իրեն սպառել էր ամբողջ շրջակայքում հազարավոր պայթող ծաղիկների մեջ, և իրենք գնալով պիտի թմրեն, դանդաղորեն պիտի ճզմվեն ժանտախտի և տաքության ծանրության տակ:


  • Մարդկանց մեծամասնությունը կարծես որոշած լիներ ժատախտը կաշառել՝ իրենցբոլոր զարդերը նրա առջև փռած լինելով:


  • Աշխարհում գոյություն ունեցող չարը համարյա միշտ տգիտության ծնունդ է, և բարի կամողությունը կարող է նույնքան գործել, որքան չարությունը, եթե լուսավորված, գիտակցված չէ: Մարդիկ ավելի շատ բարի են, քան չար, և իրականության մեջ հարցը դա չէ: Բայց մարդիկ առավել կամ նվազ չափով այդ չեն գիտակցում և հենց դա էլ նրանք անվանում են առաքինություն կամ մոլություն: Ամենահուսատականը տգիտության մոլությունն է, որը կարծում է ամեն ինչ գիտե և որը թույլ է տալիս սպասել: Մարդասպանի հոգին կույր չէ. ոչ մի ճշմարիտ բարություն կամ սեր գոյություն չունի, եթե հնարավոր ամբողջականությամբ հստակա տեսություն չկա:


  • Ուսուցչին չեն գովաբանում նրա համար, որ նա սովորեցնում է, թե երկուսին գումարած երկուս հավասար է չորսի: Նրան գուցե գովաբանեն ուսուցչի գեղեցիկ մասնագիտությունը ընտրելու համար: Հետևաբար, անշուշտ գովելի է, որ Տարրուն և մյուսները այդ ճանապարհը ընտրեցին, որպեսզի ապացուցեն, թե երկուսին գումարած երկուսը չորս է անում, ոչ թե հակառակը, բայց ասենք նաև, որ այդ բարի կամեցողությունը նրանք իմացան ուսուցչի օգնությամբ, բոլոր նրանց հետ, ովքեր նույն սիրտն ունեին, ինչ ուզուցիչը, որոնք, ի պատիվ մարդուն, ավելի բազմաթիվ են, քան կարծվում է… Բայց պատմութան մեջ միշտ հասնում է այն օրը, երբ որևէ մեկը, որ համարձակվում է ասել, թե երկուսին գումարած երկուս հավասար է չոսրսի, մահվամբ է պատժվում: Ուսուցիչը այդ շատ լավ գիտե: Եվ հարցը իմաալը չէ. Թե ինչ վարձատրություն կամ պատիժ է սպասվում այս տրամաբանությանը: Հարցն այն է, որի մանան արդյո՞ք երկուսին գումարած երկուս, այո կամ ոչ, չորս է անում:


  • Եվ աշխարհի ծայրերից, հազարավոր կիլոմետր հեռվից, անծանոթ և եղբայրական ձայներ ձախողակ կերպով փորձում էին հայտնել իրենց համերաշխությունը և իսկապես հայտնում էին, միաժամանակ ցույց տալով իրենց սարսափելի անկարողությունը՝ բաժանելու մի վիշտ, որը չէին կարող տեսնել:


  • Աշխարհի բոլոր բանակներում զենքի պակաը լրացնում են մարդկանցով, բայց մենք մարդու պակաս էլ ունենք:


  • - Մարդը հավանաբար ամեն ինչ ընդունակ է...- ասացեք, Տարրու, դուք ընդունա՞կ եք սիրո համար մեռնելու...
    - Չգիտեմ, բայց ինձ թվում է, որ ոչ, այժմ ընդունակ չեմ:
    - Մարդը գաղափար չէ, Ռամբեր:
    - Նա գաղափար է դառնում, մի փոքր գաղափար այն պահից, երբ հեռանում է սիրուց: Եվ մենք ընդունակ չենք սիրո: Հրաժարվեք խոսքերից և փաստերը ընդունեք, բժիշկ: Սպասեք այն դառնալ, իսկ եթե իրապես անկարելի է, սպասեք ընդհանուր փրկության, առանց հերոս խաղալու…
    - Ահավասիկ: Բայց դուք ընդունակ եք մեռնելու գաղափարի համար, դա պարզ աչքով տեսանելի է: Իսկ ես շատ մարդկանց գիտեմ, որ մահանում են գաղափարի համար: Ես հերոսության չեմ հավատում, գիտեմ, որ դա հեշտ է, և գիտեմ, որ մահացու է: Ուզում եմ, որ մարդիկ ապրեն և մեռնեն իրենց սիրո համար:
    - Ոչ, նա ընդունակ չէ տառապելու, կամ երկար ժամանակ երջանիկ լինելու: Հետևաբար նա ընդւնակ չէ որևէ բանի, որը արժեքավոր է…


  • Ընդհանրապես հանկարծակի հնարավորությունը մինչ այդ պատվավոր մարդկանց մղում է սարսափելի գործողությունների, որը, իր հերթին, անմիջապես ընդօրինակվում է:


  • Հասկանալի է, որ միշտ հնարավոր է աչքերը փակել ու չտեսնել ճշմարտությունը, մերժել այն: Ճշմարտությունը սարսափելի ուժ ունի, որ ի վերջո հաղթում է ամեն ինչ: Սակայն ինչպե՞ս, օրինակ, չընդունել թաղումները, անտեսել այն օրը, երբ քո սիրած մարդկանցից մեկը պետք է թաղվի:


  • Մեծ դժբախտությունները երբ երկար են տևում, միօրինակ են դառնում:


  • Արդյոք նրանք, ովքեր ավելի շատ էին տառապել բաժանումից, իրենց վիճակին սովորո՞ւմ էին: Դրա հաստատումը ամբողջապես ճիշտ չէր լինի: Ավելի ճիշտ կլիներ ասել, որ նրանք բարոյապես, ինչպես նաև ֆիզիկապես տառապում էին այդ անջատումից, ժանտախտի սկզբում նրանք շատ լավ հիշում էին սիրված դեմքը, նրա ծիծաղը, այն օրը, որ համարում էին իրենց երջանկության օրը, դժվարությամբ էին պատկերացնում, թե ի՞նչ էր անում մյուսը, ճիշտ այն ժամին, երբ հիշում էին իրեն, և այն վայրերում, ուր այլևս այնքան հեռու էին: Ի վերջո, այն պահին նրանք հիշողություն ունեին, բայց անբավարար երևակայություն: Ժանտախտի երկրորդ շրջանում նրանք կորցրեցին նաև հիշողությունը: Ոչ թե մոռացել էին այդ դեմքը, բայց ինչ որ նույնն է, կորցրել էին նրա միսը, այլևս նրան չէին նշմարում իրենց իսկ ներսում: Եվ եթե առաջին շաբաթներում դեռևս ցանկություն ունեին գանգատվելու, որ հենց սիրո գործերում այլևս գործ ունեին ստվերների հետ, հետագայում նկատեցին, որ այդ ստվերները կարող էին դառնալ ավելի աննյութական, հիշատակի պահած գույները մինչև վերջ կորցնելով: Բաժանման այս երկար ժամանակի վերջում նրանք այլևս չէին պատկերացնում անցյալում իրենց ունեցած մտերմությունը, ոչ էլ այն, թե ինչպե՞ս իրենց մոտ ապրել մի էակ, որի վրա կարող էին ամեն վայրկյան իրենց ձեռքը դնել:


  • «Դուք սիրտ չունենք»,-ասել էին նրան մի անգամ: Ո՛չ, նա սիրտ ուներ: Բայց այն իրեն ծառայում էր դիմանալու համար օրվա քսան ժամը, երբ տեսնում էր մարդկանց մահանալը, որոնք ստեղծվել էին ապրելու համար: Այն նրան ծառայում էր նույն գործը ամեն օր վերսկսել կարողանալու համար: Այսուհետև նա միայն այդքանին բավականացնող սիրտ ուներ:


  • - Նրա հետ,- ասել էր Քոթարը Ռամբերին,- կարելի է զրուցել, որովհետև նա մարդ է: Միշտ հասկանում է քեզ:


  • Ես երբ նրան ասացի, որ մարդկանցից չբաժանվելու միակ ձևը, ի վերջո, մաքուր խիղճ ունենալն է, նա ինձ չարությամբ նայեց և ասաց. «- Դուք կարող եք մտածել՝ ինչպես ցանկանում եք, բայց լսեցեք իմ կարծիքը. Մարդկանց միասին պահելու միակ ձևը նրանց ժանտախտ ուղարկելն է»:


  • – Իմ տարիքում մարդիկ պարտավոր են լուրջ լինել: Ստելը շատ հոգնեցուցիչ է:
    - Հիմարություն է, երջանկությունը նախընտրելու մեջ ամաչելու ոչինչ չկար:
    - Այո, ասաց Ռամբերը,- բայց ամոթ է բոլորովին մենակ երջանիկ լինելը:
    - Եթե ուզում ես կիսես մարդկանց դժբախտությունը, ապա ժամանակ չես ունենա երջանիկ լինելու: