Հերման Զուդերման - Հոգսը


  • Բայց այդ միամիտը չէր մտածել, որ մշտական վախն  ու երկյուղը, կասկածներն  ու տարակույսը նրան հազար անգամ  ավելի պիտի  տանջեին, քան ամենասոսկալի իրողության հայտնի լինելը:

  • Նա չի ամաչում  իր դժբախտությունից, նույնիսկ  արհամարհանքով է նայում դրա վրա:  Ճիշտ որ, մարդ  պիտի արհամարհի  յուր անբախտությունը. դա է միակ բարձր  փիլիսոփայությունը  կյանքի նկատմամբ. մարդ  պիտի արհամարհի, ծաղրի…

  • Հոգսը կանգնած է եղել նրա օրորոցում, դրանից է, որ նրա դեմքը  ծերացած է երևում:

  • Սրա վերջը մի տխուր բան կլինի, որովհետև աշխարհիս վրա մարդ  այսքան  ուրախ լինելու իրավունք չունի:

  • – Ինչ ուրախ տղա ես դու,- ասաց նրան Էլիզբեթը գովելով:
    - Ա՜խ ոչ,- ասաց նա,-  ես ուրախ տղա չեմ:
    - Ինչո՞ւ չէ:
    - Ես այնքան բան ունեմ մտածելու,- պատասխանեց սա,-  և երբ  մի անգամ իրոք ուրախանալ եմ ուզում, էլի միշտ մի բան  մեջ է գալիս  ու խանգարում:
    - Բայց ինչի՞ մասին ես մտածում այդքան,- հարցրեց Էլիզբեթը:
    Պաուլը մի փոքր մտածեց, բայց  մի բան չկարողացավ  գտնել:
    - Ա՜խ այդ բոլորն հիմար բաներ են,- ասացնա,- խելացի մտքերն ինձ ընդհանրապես չեն գալիս:

  • Ինչո՞ւ են մարդիկ այդքան շատ ծիծաղում. քանի որ երկրի վրա այդքան քիչ բան կա ծիծաղալու:

  • Քարացածի պես կանգնել էր նա այնտեղ ու տնտղում էր այն մարդուն,  որը նրան հանկարծակի զգալ տվեց,  թե ինչ է  կորցրել…  կորցրել առանց  երբեք  ունեցած լինելու:

  • Այնպիսի մարդիկ, ինչպես մենք ենք,  պետք է կամավոր  կերպով հրաժարվեն բախտից: Եթե  բախտը մեզ անգամ մոտենա, միևնույն է, մենք չեն նկատի այդ, միշտ մի տխուր բան կգա ու կկանգնի մեր արանքում: Միակ բանը, որ մենք կարող ենք, այդ այն է,  որ բախտից հրաժարվելով, ուրիշներին  պահպանություն անենք և հոգ տանենք, որ որքան կարելի է  ուրիշների կյանքը, լավ, ներդաշնակ  դասավորենք…

  • Մի մարդ կար, որն այնքան ծիծաղելի էր, որ բավական էր նայել նրան, և մարդ ծիծաղից կթուլանար: Բայց նա այդ ամենը չէր հասկանում, թե ինչպես է այդպես լինում, որովհետև նա իր կյանքում երբեք չեր ծիծաղել…

  • Աշխարհի վրա մարդիկ պետք է լինեն,  որոնք իրավունք ունենան  իրենց համար  ապրել ու իրենց  ցանկացածի  հանար երևակայել աշխարոհում:  Նրանք կարող են իրենց թույլ տալ սիրտ ուննենալ ու սրտի թելադարանքով շարժվել:

  • Եթե  արդարության  ու պատվազգացության ճանապարհով  գնալու լինես ու աշխատես ամեն բանի  բարությամբ պատասխանել, քեզ վախկոտ կանվանեն  ու քեզ հետ  կվարվեն ինչպես շան հետ:  Բայց  եթե դու  ինքդ ուրիշների  հետ վարվես, իբրև շների, հենց սկզբից, առանց մտածելու անգամ իրավացի ես թե սխալ, քեզ քաջ կանվանեն  ու արի և ամեն բան կհաջողվի քեզ…