Ես
գիտեմ շատերին, ովքեր «կարդում
են» անչափ շատ՝
գիրքը գրքի հետևից, սակայն
նրանց ես ուղղակի
կկոչեմ «շատ կարդացածներ»: Իհարկե
այդ «գրքախեղդ»-ներն ունեն
«գիտելիքների» մեծ պաշար, սակայն
նրանց ուղեղը, բացարձակապես ունակ
չէ, որևէ կերպ՝
ճշտորեն ըմբռնել, արձանագրել ու
դասդասել կարդացածը: Գրքում եղած արժեքավորը՝
անարժանիքից զատելու, անհրաժեշտը գլխում
պահելու, իսկ ավելնորդն ու
պարզապես ծանրաբեռնողը դեն նետելու արվեստից
նրանք զուրկ են:
Կարդալն
ինքնանպատակ բան չէ: Դա
նպատակին հասնելու միջոց է:
Մարդուն այն օգնում է
ըստ նախասիրությունների ու
նպատակաուղղվածությունների համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու մեջ:
Կարդալը մարդուն տալիս է
մասնագիտական մտավոր գործիքներ: Դա
կապ չունի մարդու
տվյալ պահի կենսաձևի հետ
(երբ անհատն ուղղակի պայքարում
է գոյության համար,
կամ էլ բավարարվում
է ավելի բարձր
պահանջներ): Կարդալը, մյուս կողմից,
մարդուն պետք է օգնի
ձևավորելու ընդհանուր աշխարհայեցողություն: Կարդացածի
բովանդակությունը չպետք է հերթականությամբ,
վերնագիր առ վերնագիր
ուղղակի շարվի մարդու գլխում:
Խնդիրը գլուխը որոշակի քանակով
գրքերով լցնելը չէ: Մարդու
մտքի պահեստարաններում գրքերի խճանկարները պետք
է գտնեն իրենց
համապատասխան տեղը և օգնեն,
որպեսզի անհատը ամրապնդի ու
ընդլայնի իր ընդհանուր
աշխարհայեցողությունը: Հակառակ պարագայում, ընթերցոի
գլխում առաջանում է ուղղակի
քաոս: Մեխանիկական ընթերցանությունը դառնում է բացարձակ
անօգուտ մի բան:
«Գլխախեղդ» մարդն իրեն համարում
է «կրթված», երևակայում
է, որ կյանքը
լավ է ճանաչել,
հարստացել է գիտելիքներով:
Նման «կրթությամբ» մարդն ամեն մի
ավել կարդացած գրքի հետ,
իրականում, հեռանում է իր
նպատակից: Նա ի
վերջո, կհայտնվի կամ համապատասխան
բուժարանում, կամ երկրի խորհրդարանում
բազմած «քաղաքագետի» տեղում:
Նմանը
երբեք չի կարողանա
իր խառնաշփոթ «գիտելիքներն»
օգտագործել տվյալ պահին իր
առջև ծագած նպատակների համար:
Այդ մարդու մտավոր
պաշարը կյանքին համահունչ չէ,
և տեղավորված է
մեռյալ գրքերի արանքում: Չնայած
որ կյանքը բազմաթիվ
անգամներ նրան կմղի՝ գրքերից
վերցնելու իսկապես արժեքավորը, այնումենայնիվ՝
դժբախտ ընթերցողը կարող է
իր կարդացած գրքերից
որևէ մեջբերում անել, սակայն
անկարող կլինի դա կիրառել
կյանքում: Ամեն ծայրահեղ պահի
նման իմաստունները քափ ու քրտինք
կտրած գրքերում համեմատություններ են
փնտրում, զուգահեռ անցկացնում ու
հայացքները, ի վերջո,
հառում երկնքին:
