Չարլզ Չապլին - Հատված «Իմ կենսագրություն»-ից




Ներեցեք ինձ, բայց ես չեմ ցանկանում կայսեր լինել: Իմ գործը չէ դա: Ես չեմ ցանկանում ոչ ոքի կառավարել, չեմ ցանկանում ոչ մեկին նվաճել: Ես կցանկանայի, եթե հնարավոր է, օգնել յուրաքանչյուրին՝ և՛ հրեային, և՛ ոչ-հրեային, և՛ սևին, և՛ սպիտակին:
Մենք ամենքս  ցանկանում ենք օգնել իրար, այդպիսին է հենց ստեղծված մարդը: Մենք ցանկանում ենք ապրել և ուրախանալ մեր նմանի երջանկությամբ, այլ ոչ թե նրա վշտով: Մենք չենք ցանկանում ատել և առհամարհել միմյանց: Այս աշխարհում բավական տեղ կա բոլորիս համար: Մեր բարի հողագունդը արգասաբեր է, հեշտությամբ կկերակրի մեզ բոլորիս:
Կյանքը կարող է ազատ և գեղեցիկ լինել, բայց մենք շեղվել ենք ճիշտ ճանապարհից: Ընչաքաղցությունը թունավորել է մարդկանց հոգին, ատելությամբ բաժանել աշխարհը, նետել մեզ տառապանքի ու արյունահեղության մեջ: Մենք բոլորս զարկ ենք տվել արագությանը և փակել ենք մեզ զնդանում: Մեքենաները, որ առատություն են թափում, մեզ քցել են կարիքի մեջ: Մեր գիտելիքները անպատկառ են դարձրել մեզ, մեր դատողականությունը մեզ դարձրել է սառը և դաժան: Մենք չափից դուրս ավելի ենք մտածում և չափազանց պակաս զգում: Մենք մարդկայնության ավելի կարիք ունենք, քան մեքենաների. և ավելի, քան դատողականությունը՝ մեզ հարկավոր են բարություն ու մեղմություն: Առանց այդ հատկությունների կյանքը միայն բռնություն կդառնա, և ամեն ինչ կկործանվի:
Ինքնաթիռն ու ռադիոն կարճացրել են տարածությունները: Այդ հայտնագործությունների բնույթն ինքնին պահանջում է մարդուց բարություն, կոչ է անում համընդանուր եղբայրություն և հողագնդի վրա բոլոր ապրողների միավորում: Եվ անգամ այժմ իմ ձայնն հասնում է ամբողջ աշխարհի միլիոնավոր մարդյանց լսողությանը, միլիոնավոր հուսահատված տղամարդկանց, կանանց, փոքրիկ երեխաների, դժբախտ զոհերի այն սիստեմին, որը ստիպում է տանջել և բանտ նետել անմեղ մարդկանց: Նրանք ովքեր լսում են ինջ, ես կասեմ. «Մի հուսահատվեք»: Այն դժբախտությունը, որ հասել է մեզ, ծնվել է ընչաքաղցությունից գազազած մարդկանց ջղաձգումներից, մարդկանց, որոնք վախենում են քաղաքակրթության առաջընթացից, բայց մարդկանց ատելությունը ևս անցողիկ է, դիկտատորները կտապալվեն, իսկ իշխանությունը, որ խլել են ժողովրդից, կվերադարձվի ժողովրդին: Եվ քանի դեռ մարդիկ կմեռնեն ազատության  համար, ազղատությունը չի մեռնի:
Զինվորնե՛ր, մի ենթարկվեք այդ գազաններին, որոնք արհամարհում են ձեզ, դարձնում են ձեզ ստրուկներ, տնօրինում են ձեր ճակատագիրը, հրամայում են ձեզ, ինչ անել, ինչի մասին մտածել և ինչպես դատել: Նրանք, ովքեր խստավարժության են դատապարտել ձեզ, կապել են ձեզ օդապարիկին, ովքեր ձեզ հետ վարվում են որպես անասունների և օգտագործում են ձեզ որպես թնդանոթի միս: Մի խոնարհվե՛ք այդ հրեշների, մեխանիկական ուղեղով և մեխանիկական սրտով մարդա-մեքենաների առաջ: Դուք մեքենա չե՛ք, դուք մարդե՛ք: Սիրով լցվեք մարդկանց հանդեպ, ովքեր ապրում են ձեր սրտերում, չի՛ կարելի ատել: Ատում են միայն նրանք, ում ոչ ոք չի սիրում:
Զինվորնե՛ր, մի՛ կռվեք հանուն ստրկության: Պայքարե՛ք ազատության համար: Ավետարանի տասնյոթերորդ գլխում Լուկիանոսի կողմից ասված է. աստվածային արքայությունը մեր հոգումն է, մի մարդու մեջ չի, հատուկ խմբերի մեջ չէ, այլ ամբողջ աշխարհի մարդկանց մեջ է: Մե՛ր մեջ: Դուք մարդիկ, օժտված եք զորությամբ. մեքենանե՜ր ստեղծելու զորությամբ. երջանկություն ստեղծելու զորությամբ: Դուք՝ մարդիկ, օժտված եք կյանքը ազատ և երջանիկ դարձնելու զորությամբ, այս կյանքը մի հրաշալի արկած դարձնելու զորությամբ: Եվ դրա համար էլ, հանուն դեմոկրատիայի, եկեք օգտագործե՛նք այդ զորությունը, եկեք միավորվե՛նք, եկեք միասին պայքարե՛նք  նոր աշխարհի համար, լավ աշխարհի համար, որը մարդկանց հնարավորություն տար աշխատելու, որը երիտասարդներին կտա աշխատելու, երիտասարդներին՝ ապագա, ծերերին՝ ապահովություն:
 Այդպիսի խոստումների օգնությամբ իշխանության գլուխ կանգնեցին գազաններ: Բայց նրանք ստում են: Նրանք չեն կատարում իրենց խոստումները և երբե՛ք չեն կատարի: Եկեք պայքարենք աշխարհի ազատագրման համար, ազգային պատնեշների վերացման համար, ընչաքաղցության, ատելության և անհանդուրժողականության ոչնչացման համար: Եկեք պայքարենք հանուն բնական աշխարհի, հանուն այն աշխարհի, որտեղ գիտությունն ու առաջադիմությունը կստեղծեն համընդանուր երջանկություն: Զինվորնե՛ր, միավորվեք հանուն այդ գաղափարի: