Դեն Բրաուն - Ինֆեռնո


  • Որքան կուզեի մի քիչ էլ ժամանակ ունենալ… սակայն ժամանակն այն միակ ապրանքն է, որն անգամ իմ ահռելի հարստությամբ հնարավոր չէ ձեռք բերել:

  • Մեր անցյալի որոշումները ճարտարապետներն են մեր ներկայի:

  • Նա հաճախ էր իրենից վանում ինքնախղճահարության զգացումը, բայց այս անգամ արցունքները շատ ավելի խորքից էին գրոհում, և նա գիտեր, որ դրանց ազատություն տալուց՝ այլ ըտրություն չուներ: Այդպես էլ արեց:

  • Նա լաց եղավ սեփական ինքնահոս կյանքի համար:Նա լաց եղավ աչքերի առաջ մեռած ուսուցչի համար:Նա լաց եղավ մինչև սրտի խորքը հասնող մենության համար:Սակայն առավելապես նա լաց եղավ ապագայի համար… որը մի ակնթարթում այսչափ անորոշ դարձավ:

  • Խելագարը նա է, ով անդունդի եզրին է կանգնած, սակայն մերժում է այդ փաստը:

  • Կարեկցանքը համամարդկային լեզու է: 

  • Բայց երբեմն ստիպված ես գնալ վերև, որպեսզի հետո… ներքև իջնես:

  • Մարդն ունի իր ես-ը պաշտպանելու պարզունակ մեխանիզմ, որը ժխտում է իրականության բոլոր այդ դրսևորումները, որոնք ուղեղը չափից ավելի մեծ սթրեսի են ենթարկվում: Ժխտումը մարդու ադապտացիայի մեխանիզմի կարևորագույն տարրն է. առանց որի մենք բոլորս առավոտյան սարսափահար կարթնանայինք մեր մահվան բազում հնարավոր տարբերակների մասին մտքերից: Դրա փոխարեն մեր միտքն  արգելափակում է գոյաբանական վախերը՝ կենտրոնանալով այն սթրեսների վրա, որոնք մենք կարող ենք դիմակայել. օրինակ՝ ժամանակին հասնել աշխատանքի կամ հարկեր մուծել: Եվ եթե մեր գոյաբանական վախերը սկսում են ծավալել, ապա մնք արագորեն ազատումվում ենք դրանցից՝ մեր ուշադրությունը կրկին կենտրոնացնելով պարզ խնդիրների և առօրյա մանրուքների վրա:

  • Եթե մարդկային գիտակցությունը ունակ չէ ինչ-որ բան պատկերացնելու, բնավ չի նշանակում, որ դա տեղի չի ունենա...

  • Հաճախ ուղեղի առանձնահատուկ կառուցվածք ունեցող մարդիկ  ունակ են ավելի ուժգին կենտրոնացման, սակայն զուրկ են հուզական օժտվածությունից: