Ուիլիամ Սարոյան - Մարդկային կատակերգոություն


  • Ուզում էի իմանալ, թե արդյոք բարի եք եղել, պարզապես այդպիսին լինելու համար։ Եկա պարզելու, թե արդյո՞ ք դա պատահականություն չէ՞ր ։ Չէի կարողանում հավատալ, թե որևէ մեկը կարող է իսկապես լավ լինել, որովհետև, այդպիսով, մարդկանց մասին ունեցած իմ ամբողջ պատկերացումը սխալ էր  դուրս դալիս։ Երկար ժամանակ այդպես էի կարծում, որ մարդկային ցեղը  անհուսալիորեն ապականված է, որ աշխարհում ոչ մի մարդ չկա, որը իսկապես մարդ լինի, արժանի լինի ուրիշ մարդու հարգանքին։ Երկար ժամանակ խորշում էի հպարտից, հեղից և արգահատելի մարդուց։ Եվ ահա, տնից հազարավոր կիլոմետրեր հեռու այս քաղաքի մեջ, հանդիպեցի մի մարդու, որ արժանապատվություն ուներ։ Այդ ինձ երկար ժամանակ մտատանջեց։ Չէի կարողանում հավատալ։ Ուզում էի ստուգել։  Ուզում էի հավատալ, որովհետև տարիներ շարունակ ես ինձ ասում էի. «Թող աշխարհում չապականված գեթ մի մարդ գտնեմ, որպեսզի ես ինքս անբասիր լինեմ, որպեսզի հավատամ և ապրեմ»։


  • Նա նայեց այն մարդուն, որի եղբորորդին հիվանդ էր և չամիչով բլիթ էր ուզում։ Նա այդ մարդուն նայեց հասկացողությամբ, համակրանքով և միաժամանակ գեղջկական ինչ-որ զայրույթով, ոչ թե այդ մարդու դեմ, այլ աշխարհի դեմ, հիվանդության դեմ , վշտի, թախիծի դեմ, սրտի դեմ,  որը ուզում է այն, ինչ երբեք չի կարող ունենալ։ Խանութպանը բարկացած էր նաև ինքն իր դեմ որովհետև, թեև ինքն այս խանութը բացել էր  Կալիֆորնիայի Ւթաքա քաղաքում, իր հայրենիքից յոթ հազար մղոն հեռու, բայց չամիչով բլիթ չուներ, չուներ այն, ինչ հիվանդ երեխան էր ուղում։ Խանութպանը նայեց որդուն և ասաց անծանոթին։— Ի՞նչ եք ուզում,— խնձոր, նարինջ, կոնֆետ, բանան, բայց ոչ՛ բլիթ: Նա իմ որդին է։ Երեք տարեկան է, հիվանդ չէ, բայց շատ բաներ է ուղում։  Խնձոր է ուզում, նարինջ, կոնֆետ է ուզում, բանան է ուզում։ Չգիտեմ ինչ է ուզում, ոչ ոք չգիտե թե ինչ է ուզում։ Նա պարզապես ուզում է։ Նայում է աստծուն և ասում՝ տուր ինձ այս, տուր ինձ այն, բայց երբեք գոհ չէ։ Միշտ ուզում է և միշտ դժդոհ է։ Իսկ խեղճ աստված ոչինչ չունի տխրությունը ամոքելու համար:
    Նա մարդկանց տվել է ամբողջ աշխարհը, արևի լույս, մայր, հայր, եղբայր, քույր, հորեղբայր, զարմիկ, տուն, հող, վառարան, սեղան, մահճակալ, խեղճ աստված ամեն ինչ տվել է, բայց ոչ ոք երջանիկ չէ. բոլորը այդ հիվանդ փոքրիկի նման են, բոլորն ասում են. «Չամիչով բլիթ տվեք»։

  • Աշխարհը գծվել է,— ասաց նա փոքր տղային,— պատերաղմի այս օրերին, Ռուսաստանում, որ այնքան մոտ է մեր հայրենիքին, մեր հրաշալի փոքր ազգին, միլիոնավոր մարդիկ, միլիոնավոր երեխաներ սոված են մնում։ Նրանք մրսում են, թափառում են խեղճ ոտաբոբիկ, անօթևան, նրանք աղոթում են մի կտոր չոր հացի համար, քնելու ու հանգստանալու տեղի համար, մի գիշեր խաղաղ լուսացնելու համար։ Ւսկ մե՞նք։ Ւնչո՞վ ենք մենք զբաղված այստեղ Կալիֆորնիայի Իթաքա քաղաքում, այս մեծ երկրում՝ Ամերիկայում: Ինչո՞վ ենք զբաղված մենք։ Մենք լավ զգեստներ ենք հագնում։ Ամեն առավոտ հենց որ ելնում ենք անկողնուց, հագնում ենք գեղեցիկ կոշիկներ, հանգիստ քայլում ենք փողոցներով և ոչ ոք զենքով չի սպառնում, կամ չի այրում մեր տները, կամ չի սպանում մեր երեխաներին, եղբայրներին, հայրերին։ Մենք ավտոյով շրջում ենք քաղաքից դուռս ու հիանում ենք գեղեցիկ բնությունով, ուտում ենք կուշտ, համեղ բաներ, ամեն գիշեր անկողնում հանգիստ քնում ենք, և ի՞նչ։ Մենք դժգոհում ենք։ Մենք դեռ դժգոհ ենք։— Նպարավաճառը այս ապշեցուցիչ ճշմարտությունը գոռաց իր տղայի երեսին հայրական տանջալից սիրուց դրդված ։ — Մեզ պետք չէ ,— ասաց նա,— ոչ խնձոր, ոչ նարինջ, ոչ կոնֆետ, ոչ բանան, վախեցիր աստծուց, տղաս, այդ բանը մի արա։ Եթե ես այղպիսին եմ, ղու իմ որդին ես, պետք է ինձանից լավը լինես։ Երջանիկ եղիր։ Ես դժբախտ եմ, բայց դու պետք է բախտավոր լինես:

  • Կարծում էի, որ մարդ երբեք լաց չի լինի, երբ մեծանա, չափահաս դառնա, բայց թվում է, որ հենց այդ ժամանակ է մարդը սկսում լաց լինել, որովհետև այդ ժամանակ է, որ նա սկսում է հասկանալ ամեն ինչ։

  • Եթե կյանքը տխուր է, ազնիվ կամ հիմար, դրա պատճառը մարդն է։ Եթե հարուստ է և գեղեցկությամբ լեցուն, ուրեմն ինքը, մարդն է այդպիսին և ոչ թե նրա շրջապատը։ Այդպես է։ Եթե որևէ բան վատ է, տգեղ կամ խեղճ, միշտ ինքը, մարդն է այդպես, և յուրաքանչյուր մարդ ինքն իր մեջ մի աշխարհ է։ Յուրաքանչյուր մարդ մի ամբողջական աշխարհ է, որ նա կարող է վերակառուցել և սիրելի մարդկանցով բնակեցնել, եթե նրա սիրտը ընդունակ է սիրո, կամ լցնել ատելի մարդկանցով, եթե նրա սիրտը ընդունակ է ատելության։ Աշխարհք պետք է վերակառուցվի նրա մեջ ապրող յուրաքանչյուր անհատի կողմից։ Վերակառուցվի ամեն օր, ինչպես անկողինն ու այն տունը, որտեղ նույն մարդիկ են ապրում։ Այդ մարդիկ միշտ նույնն են, բա յցև նույն  ժամանակ միշտ փոփոխվում են։

  • — Ինչո՞ւ երեկ գիշեր, տուն գալիս, ես լաց եղա, — հարցրեց նա։ — Ես երբեք այնպես չեմ զգացել,  ինչպես զգացի այդ ժամանակ։ Չեմ հասկանում։ Եվ երբ դադարեցի լաց լինելուց, ինչո՞ւ չէի կարողանում խոսել, ինչո՞ւ ասելու ոչինչ  չունեի ոչ քեզ, ոչ էլ ինքս ինձ:
    — Կարեկցությունն էր, որ քեզ ստիպեց լաց լինել,– ասաց նա,— կարեկցությունը: Կարեկցություն ոչ թե այս կամ այն անհատի նկատմամբ, որ տառապում է, այլ ամեն ինչի, ամեն ինչի էության նկատմամբ։ Եթե մարդը խիղճ չունի, նա անմարդկային է, նա դեռ իսկապես մարդ չէ, որովհետև կարեկցանքից է ծնվում բուժիչ  բալասանը։ Միայն բարի մարդիկ են լաց լինում։ Այն մարդը, որ լաց չի լինում աշխարհի վշտի համար, նա ավելի ստոր է, քան աղբը, որի վրայով քայլում  է, որովհետև աղբը դեռ սնում է սերմը, արմատը, ծիլը և ծաղիկը, իսկ առանց խղճի և կարեկցանքի մարդու հոգին մերկ է, ոչինչ չի կարող սնուցել, բացառությամբ անբարտավանության, որը, ի վերջո, կարող է մարդուն առաջնորդել սպանության, լավ բաների սպանության, կամ նույնիսկ մարդկային կյանքի սպանության: Կյանքում միշտ վիշտ կլինի: Սակայն այդ բանի գիտակցությունը չպետք է մարդուն հուսահատեցնի։ Լավ մարդը պիտի աշխատի վերացնել այդ վիշտը: Հիմարը նույնիսկ այդ վիշտը չի տեսնում, քանի դեռ այն չի զգացել իր մարմնի վրա։ Իսկ չար մարդը ավելի կխորացնի այդ վիշտը ամենուրեք, իր շուրջը ավերածություն սփռելով։ Սակայն բոլորն էլ անմեղ են, որովհետև ինչպես չար մարդը, այնպես էլ հիմար և լավ մարդը իրենց կամքով չեկան այստեղ և ոչ էլ ոչնչից ստեղ ծվեցին։ Նրանք ծնունդ են բազմաթիվ աշխարհների և մարդկային տարբեր սերունդների։ Չարերը չգիտեն, որ իրենք չար են և հետևաբար՝ անմեղ  են։ Չար մարդուն պետք է ներել ամեն օր: Նրան պետք է  սիրել, որովհետև մեր յուրաքանչյուրից մի մաս կա աշխարհի ամենաչար մարդու մեջ, ինչպես որ նրանցից մի մաս կա մեր մեջ։ Նա մերն է, մենք՝ նրանը։ Մեզանից յուրաքանչյուրը մյուսից անջատ չէ։ Գեղջուկի աղոթքը՝  իմ աղոթքն է, մարղասպանի ոճիրը իմ ոճիրը։ Անցյալ գիշեր ղու լաց եղար, որովհետև սկսեցիր հասկանալ այս բաները։

  • Կարևորը չէ, թե ինչ սխալներ կգործես կյան՜քում, մի վախեցիր սխալներ գործած լինելուդ համար կամ նորերը գործելուց։ Վստահիր քո սրտին, որը բարի է,  ունկնդրիր նրան և շարունակիր ճանապարհդ, առանց կանգ առնելու։ Եթե ընկնես, խաբված կամ հալածված ուրիշներից կամ ինքդ քեզանից, վեր կաց և ետ մի նայիր։ Բազմաթիվ անգամներ պիտի ծիծաղես և բազմաթիվ անգամներ պիտի լաց լինես, բայց այդ ծիծաղն ու արտասուքը շարունակ անբաժան պիտի լինեն իրարից քո կյանքում դու ոչ մի րոպե պիտի չունենաս ստոր, նենգ, կամ փոքրոգի լինելու համար։ Այդ բաները քեզանից ցածր են լինելու, շատ փոքր՝ քո ոգո՛ւ առույգության աոաջ, շատ աննշան՝ քո տեսադաշտը խափանելու համար:

  • Անհրաժեշտ է լավ ճանաչել մարդկանց, իմանալու համար մեծ են նրանք, թե ոչ։ Բազմաթիվ մարդիկ կան, որ մեծ են, բայց ոչ ոք գլխի չի ընկնում, որ նրանք մեծ են։

  • Մարդկանց վերաբերվող զործերում դու շատ զգույշ եղիր։ Եթե մի բան տեսնես և համոզված լինես, որ այդ բանը սխալ է, բացարձակ վստահ մի եղիր։ Մարդկանց հանդեպ շատ զգույշ եղիր։ Հիմարություն է քննադատել մարդկանց նրա համար, որ նրանք այնպես են, ինչպես, որ կան։

  • Հասկացիր որ մարդը պետք է  շնորհակալ լինի այն իրողության համար, որ ինքը այն է, ինչ որ է, որովհետև, եթե նա բարի է, իր բարությունը միայն իրենը չէ, այն նաև իմն է, միաժամանակ և ուրիշինը։ Այդ բարությունը նրանն է միայն այն քան ով և նրա համար, որ ինքը պահպանի այն ու տարածի ամենուրեք, թե ինձ  և թե աշխարհում զտնվող բոլոր մարդկանց համար։ Դու ունես այդ բարությունը և դրա համար շնորհակալ եղիր։ Վաղ թե ուշ  այն կգնահատվի բոլորի կողմից։ Մարդիկ հենց աոաջին իսկ հայացքից երախտապարտ կլինեն քեզ դրա համար։

  • Մարդ ինչի՞ց կարող է իմանալ, որ արդեն գիտի: Ինչպե՞ս կարող է մարդ  հասկանալ ամեն ինչ, և չսխալվել:

  • Զարմանալի բան է. մարդ սկսում է ավելի շատ սիրել հայրենիքը, երբ վտանգի մեջ է: Ուրիշ ժամանակ նա շատ սովորական է թվում, ինչպես ընտանիքը:

  • Աշխարհում, նախքան շատ առաջ գնալդ, դու հաճախ ծիծաղ պիտի լսես: Ոչ միայն մարդկանց ծիծաղը, այլ նույնիսկ դառը ծիծաղը իրերի, որոնք  պիտի ցանկանան շփոթեցնել քեզ և ետ պահել:

  • - Երկու օրվա ընթացքում ամեն ինչ փոխվել է: Ես ինձ մենակ եմ զգում և չգիտեմ ինչու:
    - Նա մոտեցավ մորը և ասաց,- մայրի՛կ:
    Մայրը չպատասխանեց, սպասելով որ նա շարունակի:
    - Չգիտեմ աշխարհում ինչ է կատարվում, բայց ինչ էլ որ պատահի, թույլ մի տա, որ որևէ բան քեզ այդպես վիրավորի: Ամեն ինչ փոխված է, բայց թույլ մի տա, որ քեզ համար այդքան շատ փոխվի:
    Կինը ժպտաց և սպասեց, թե որդին էլ ուրիշ ինչ կասեր: Եվ որովհետև տղան շարունակում էր լռել, ինքը սկսեց խոսել.
    - Քեզ համար ամեն ինչ փոխված է, բայց միաժամանակ նույնն է: Մենակությունունն ու տխրությունը, որ դու զգում ես, զգում ես այն պատճառով, որ այլևս երեխա չես: Բայց ամբողջ աշխարհը միշտ լեցուն է եղել այդ մենակությամբ: Մենակությունը պատերազմից չէ: Պատերազմը չէ, որ այն ստեղծեց: Ընդհակառակը, մենակությունից առաջացավ պատերազմը: Ամեն ինչի մեջ գոյություն ունեցող հուսահատության զգացումն է այդ, աստծո շնորհի պակասը:

  • Որոշ մարդիկ խոսում են իրենց քթի մեջ: Շատերը խռմփացնում են քթով, իսկ ուրիշները սուլում կամ երգում են քթով: Կան մարդիկ, որոնց առաջնորդում են քթից բռնած, ոմանք էլ իրենց քիթը օգտագործում են ուրիշի գործերն  ուսումնասիրելու և անթույլատրելի տեղեր մտցնելու համար: Քթեր են ջարդվել կատաղած շների  կամ կինոդերասանների կողմից սիրային վեպեր բեմադրելու  ժամանակ: Դռներ են փակվել դռների վրա, կամ եղել են քթեր, բռնվել ձու կոտրող մեքենաների կամ նույնիսկ պատեֆոնների մեջ: Քիթը անշարժ է ինչպես ծառը, բայց գտնվելով շարժական առարկայի վրա՝ գլխի վրա, մեծ պատիժների է ենթարկվում, տարվելով այնպիսի տեղեր, որտեղ նա միայն խանգարում է: Քթի պաշտոնը հոտոտելն է, բայց  որոշ մարդիկ իրենց քթի ծայրով են նայում ուրիշ մարդկանց նպատակներին, կենցաղի և արարքների վրա: