- Ի՞նչը կարող է շատ բարձր լինել: Միայն լռությունը: Լռությունը, որի մեջ մարդ կտոր-կտոր է լինում, ինչպես անօդ տարածության մեջ:
- Յուրաքանչյուր ակնթարթ հազարավոր մարդիկ են մահանում: Դրա մեջ էլ առանձնապես ոչինչ չկա: Բայց այն մեկի համար, որ մեռնում է, իր մահը ամենակարևորն էր, ավելի քան ամբողջ աշխարհը, որը շարունակվում է պտտվել:
- Միայնակ լինելն ինչ-որ անիծյալ հնազանդություն է, որով չափվում է մարդու հոգին:
- Ուրիշ ի՞նչ է կարող մարդը մյուսին տալ, բացի մի քիչ ջերմությունից: Եվ ի՞նչը կարող է դրանից ավելին լինել:
- Մահ - ահա թե ինչի մեջ էր իսկական վեհությունը, մահվան մեջ է, որ մարդը հասնում է կատարելության, և այն է էլ կարճ ժամանակով:
- Երբ մարդ մեռնում է, մի տեսակ կարևոր է դառնում, իսկ երբ կենդանի է, ոչ ոք նրանով չի հետաքրքրվում:
- Ով կարող է ապրել առանց մոռացության: Սակայն ո՞վ կարող է մոռանալ այն ամենը, ինչը ինքը չի ուզում հիշել: Մարդն ազատ է զգում իրեն միայն այն ժամանակ, երբ այլևս չկա այն, ինչի համար ինքն ապրում էր:
- Հանդուրժողականությունը կասկածի դուստրն է...
- Մարդն կարող է վիրավորանքից պաշտպանվել, բայց կարեկցանքից հնարավոր չէ պաշտպանվել:
- Ամեն ինչի համար էլ կարելի է տեղ գտնել: Աշխարհում շատ տեղ կա այդ բոլորի համար: Միայն մարդկանց համար է, որ տեղ չկա:
- Մեզ միշտ թվում է, թե մենք օգնեցինք մարդուն, մինչ դեռ նրանից հեռանում ենք հենց այն ժամանակ, երբ նրա համար ամենածանր պահն է...
- Ոչ մի տեղ մարդուն ոչինչ չի սպասվում: Մարդն պետք է ինքը ամեն ինչ իր հետ տանի:
- Միայնությունը ոչ ավելի լավն է, ոչ էլ ավելի վատը, քան շատ ու շատ բաներ: Նրա մասին անսահման շատ են խոսում: Մարդն միայնակ է միշտ և երբեք:
- Թվում էր, թե ներս է ուզում անցնել ինչ-որ գորշ, անսփոփ, անձև մի բան: Մի բան, որ ավելի է թախծալի, քան ինքը թախիծն է... ինչ-որ մի հեռավոր, անանուն հիշողություն, անվերջանալի մի ալիք, որը խուժելով ներս, ուզում է ետ խլել և թաղել այն, ինչը մի ժամանակ կղզի է նետել ու մոռացել այդ մարդու, լույսի և մտքի մի փոքրիկ մասնիկ:
- Այն, ինչը մի ժամանակ մեզ միավորում էր, այժմ արդեն ավերված է: Մենք ցրիվ ենք եկել, ինչպես թելը կտրված ապակյա ուլունքները: Ոչինչ հաստատուն չէ, այլևս չկա:
- Մարդ գրքերից շատ բան է սովորում, առանց իրեն հաշիվ տալու և այդ մասին մտածելու:
- Նա հեռացավ քեզնից շուտ: Նա քեզ միայնակ թողեց ավելի շուտ, քա դու նախապատրաստվել էիր դրան:
- Զղջումը աշխարհում ամենաանօգուտ բանն է: Մարդ ոչինչ չի կարող վերադարձնել, դա անհնար է: Ոչինչ առհասարակ հնարավոր չէ շտկել: Այլապես մենք բոլորս սրբեր կլինեինք: Կյանքը նկատի չի ունեցել մեզ կատարյալ դարձնել: Ով կատարյալ է, նա պատկանում է թանգարանին:
- Տարօրինակ է, մարդ միշտ կարծում է, որ եթե խուսափում են մահից, ուրեմն անսահման երջանիկ են: Մինչ դեռ նրանք երբեք այդպիսին չեն:
- Ամենաթեթև բնավորությունը ցինիկներինն է: Իսկ ամենաանտանելին՝ իդեալիստներինը:
- Այն, ինչը մարդը փողով կարող է գլուխ բերել, շատ էժան է:
- Մարդ մեծ է իր մտահղացումներով, սակայն թույլ է դրանք իրականացնելու մեջ: Դրանում է և՛ մեր դժբախտությունը, և՛ հմայքը:
- Ամենամեծ ու անհավատալի արկածը մեր օրերում խաղաղ ու պարզ ապրելն է:
- Եթե մարդ միևնույն է, ոչինչ անել չի կարող, ինչ միտք ունի խելագարության հասցնել իրեն:
- Օգնիր եթե կարող ես... Արա այն ամենը, ինչը հնարավոր է, իսկ երբ զգում ես, որ ոչինչ անել արդեն չես կարող, մոռացիր: Երեսդ շրջիր հակառակ կողմը: Քեզ ամուր պահիր: Կարեկցանքը խաղաղ ժամանակների բան է: Եվ ոչ թե այսպիսի ժամանակի, երբ կյանքի ու մահվան հարց է դրված: Թաղիր մեռածներին ու ատամներով կառչիր կյանքից : Սուգը իր տեղ ունի, փաստերը՝ իրենց տեղը: Եթե մարդ ճշմարտության երեսին է նայում, դա դեռ չի նշանակում, թե նա ծանր չի ապրում կորուստը: Միայն այս ձևով է մարդ պահպանում իր գոյությունը:
- Մարդ ոչինչ չգիտի: Ոչինչ միևնույն ձևով չի լինում: Ամեն ինչ միշտ փոխվում է:
- Ինչքան շուտ է մարդ մրսում, երբ միայնակ է: Նույնիսկ շոգ ժամանակ: Իսկ երկուսով՝ երբեք:
- Անհրաժեշտ է միշտ անկախ մնալ: Ամեն ինչ սկսվեց փոքրիկ անկախությունների կորստից: Մարդ ուշադրություն չի դարձնում դրանց վրա և ահա հանկարծ հայտնվում է սովորույթների ցանցի մեջ: Սովորույթը բազմաթիվ անուններ ունի, սերը այդ անուններից մեկն է: Ոչ մի բանի չպետք է ընտելանալ:
- Իրերը կորցնելով իրենց ջերմությունը, իսկույն դառնում են վանող:
- Անդորր, գրքեր, խաղաղություն... առաջ այս ամենը դիտվում էր որպես քաղքենիություն: Իսկ հիմա դա երազանք է՝ կորուսյալ դրախտի մասին:
- Եթե մտադրվել ես որևէ բան անել, երբեք մի հարցնի հետևանքների մասին: Այլապես ուզածդ երբեք չես անի:
- Երջանկությունը քեզնով սկսվում է և քեզնով վերջանում:
- Խավարում ասված խոսքերը, ինչպե՞ս կարող են դրանք ճիշտ լինել: Իսկական խոսքերի համար պայծառ լույս է պետք:
- Երկուսից մեկը միշտ մյուսին լքում է: Խնդիրն այն է, թե ով է ավելի շուտ լքում:
- Իսկ ով է ում հասկանում: Հենց այստեղից էլ սկսվում է աշխարհի թյուրիմացությունը:
- Գոյության փաստերը պարզ են և տափակ: Միայն մեր ֆանտազիան է, որ նրանց կենդանության է տալիս:
- Եթե քեզ վիճակված է այդ մարդուն տեսնել, ուրեմն կտեսնես: Իսկ եթե չի վիճակված, տարիներով էլ սպասես, միևնույն է, չես տեսնի:
- Միշտ մանրուքներն են, որ բացատրում են ամեն ինչ, իսկ մեծ արարքները ոչինչ չեն բացատրում:
- Ամենաանհավանականը միշտ լինում է ամենատրամաբանականը:
- Տարօրինակ է, ցավում է այն, ինչը արդեն մարդ չունի:
- Հայելին, որ ամեն ինչ արտացոլում է, բայց ոչինչ չի պահում:
- Կյանքում քիչ բան կա, որ իր կարևորությունը երկար է պահում:
- Մենք բոլորս էլ անհայտ քամու բերանն ընկած կայծեր ենք:
- Մարդը չի կարող կոփվել: Նա կարող է ընտելանալ: Բայց կան բաներ, որոնց մարդը չի կարողանում ընտելանալ: Եվ դժվար է դրանց պատասխանները գտնել:
- Ինչպե՞ս կարող է սերը կատարյալ լինել, եթե ես ամեն գիշեր կորցնում եմ քեզ՝ աչքերս փակելիս:
- Սերը կնոջը սթափեցնում է և միտքը սրում, իսկ տղամարդը, ընդհակառակը, գլուխը կորցնում է:
- Մարդը հեշտությամբ կորցնում է այն, ինչը իր ձեռքում է:
- Ժամանակն անցյալ դառնալով, ինչպես մարդկանց գիտակցության մեջ, կորցնում է ռեալականությունը:
- Աշխարհի դժբախտությունը հենց նրա մեջ է, որ մենք չենք զգում մեր գործողությունների հետևանքները:
- Մարդ հակված է հավատալ նրան, ում չի ճանաչում, դա նրա անբաժանելի հատկություններից մեկն է:
- -Ինչի՞ համար է մարդն ապրում:- Որպեսզի այդ մասին մտածի:- Իսկ ինչո՞ւ է երկար ու բարակ մտածելուց հետո, երբ արդեն բավական խելք է հավաքել, իսկույն մեռնում:
- Դժբախտությունները սկիզբ են առել այն օրվանից, երբ մենք սկսել ենք մտածել...
- Որքան են ողորմելի դառնում ճշմարտությունները, երբ մարդ բարձրաձայն արտասանում է:
- Դու ինձ վերադարձրեցիր այն, ինչը չէին կարող վերադարձնել ո՛չ Պալտոնը և ո՛չ էլ քրիզանթեմները, ո՛չ փախուստը, ո՛չ էլ ազատությունը, ո՛չ ամբողջ աշխարհի պոեզիան և ո՛չ էլ այդ աշխարհի ամբողջ գթասրտությունը, ո՛չ հուսահատությունը և ոչ էլ ամենաբարձր ու ամենահամբերատար հույսը: Դու ինձ վերադարձրիր կյանքը, հասարակ, ուժեղ կյանքը, որը այս կյանքում թվում է, թե ոճրագործություն է:
- Շատ ետ նայողը կարող է կամ որևէ բանի դիպչել, կամ էլ սայթաքել ու վայր ընկնել:
- Մարդ ինքը չի էլ պատկերացնում, թե ինչքան բան կարող է մոռանալ: Դա և մեծ բարիք է, և սոսկալի չարիք:
- Բանջարանոց շինել հանգած զգացմունքների սառած լավայի վրա՞: Սերը մարդ չպետք է կեղտոտի բարեկամությամբ: Վերջը վերջ է:
- Ոչ ոք չի կարող այդքան օտար լինել, որքան այն մարդը, որին մի ժամանակ սիրել ես:
- Մենք երբեք ժպիտով լույս աշխարհ չենք գալիս:
