Ուիլիամ Սարոյան - Վեսլի Ջեկսոնի արկածները


  • Ու զարմանք էի կտրել աստղերի վրա, ախր ինչքան - ինչքան են սպասել, դեռ է՜, քանի հարյուր տարի էլ կսպասեն, բոլոր մարդիկ կկորչեն կգնան, աշխարհի երեսից անուններն էլ կվերանան, իսկ նրանք առաջվա պես նույնը կմնան, էլի վերևից աչքով կանեն երկրին։

  • - Բայց ես չեմ հավատում, թե հերթը պիտի բոլորին էլ հասնի։ Մենակ էն գիտեմ, որ բոլորն էլ ամեն գնով ուզում են գլուխներն ազատել, ու րդանից սիրտս պայթում է, որովհետև աշխարհի երեսին իմ ամենաչսիրած բանն էն է, երբ որ մարդու հարիֆի տեղ են դնում։
    ― Մտքինդ ասա։
    ― Դե որ կռիվ է, պիտի հերթը բոլորին էլ հասնի, բոլորին, եթե ոչ ոք գլուխ չի պահում։ Այ, ինձբանակ են բերել, չէ՞, բայց էնքան մարդ գիտեմ, որ պիտի բերեին, էն էլ ո՞ւր է․ ոչ բերել են, ոչ էլ կյանքում կբերեն։― Բա էդ ինչի՞ց է։
    ― Աչքաբաց մարդիկ են։ Հո հարիֆ չեն։ Թե կռիվ է, ուրեմն երկրում ինչքան տղամարդ կա, պիտի մասնակցի, մանավանդ գրպանները տռուզ, փողին հող ասողները, ովքեր կորցնելու շատ բան ունեն, բայց արի ու տես, որ կռվում դրանցից ոչ մեկին էլ չես տեսնի։ Նրանք ուզում են ինձ ու քեզ նմանները կռվեն, իրենք էլ փող շինեն մեր հաշվին։ Թքած ունեն մեզանից քանիսին կսպանեն, մենակ թե իրենց ունեցվածքը պինդ պահեն ու եղածի վրա հա դիզեն ու դիզեն։ Շատ էլ թունդ հայրենասերներ են, ինձ ու քեզանից տասն անգամ թունդ։ Կռիվը նրանց աչքի լույսն է, էդ մեր աչքին է գրող երևում։ Պատերազմի մասին թերթ ու ամսագիր են կարդում ու էնքան բան գիտեն, որ մեր մտքով կյանքում չի անցնի։ Ինչքան պատերազմ է եղել, բոլորի տակն ու գլուխը գիտեն։ Էդ պատերազմներն ուսումնասիրում են, որ իմանան, թե ինչ հնարքով էս մեկից ավելի շատ փող քամեն։

  • Որ կողմը նայես, խարդախություն է․ էդպես եղել է, էդպես էլ կգնա, քանի դեռ մարդիկ էն են, ինչ որ կան։

  • Ինձ թվում էր՝ եթե ամեն մարդ ճիշտն ասի, եթե ամեն մարդ էդպես շիփ - շիտակ խոստովանի, թե ով է, ինչ է արել, աշխարհը շատ ավելի լավը կդառնա:

  • Առյուծն ապրում է՝ առանց իմանալու, թե ինչքան փառահեղ է։ Արծիվն ապրում է՝ առանց իմանալու, թե ինչքան սրաթև է։ Վարդը չգիտի, թե ինչ է վարդը։ Նա իր անուշ հոտից հաճույք չի առնում։ Չի տանջվում իր քայքայման գարշահոտից։ Բայց մարդը գիտի, թե ինչ է առյուծը, ինչ է արծիվը, վարդը։ Ամեն ինչ գիտի, ու ամեն ինչի վերջում վրա հասնող քայքայումն ու կսկիծը նրա աչքերը արցունքով են լցնում, ջանջում նրա հոգին։

  • Մարմնի ծարավը հագեցնել լավ է, բայց հոգու ծարավը հագեցնելն՝ ավելի լավ։

  • Մարդ վաղ թե ուշ սովորում է իր ուզած եղանակը հետը ման ածել։

  • Զզվել էի անվերջ չարչարանք թափելուց, որ դառնամ էն, ինչ չէի, մի բան, որ չէի ուզում ու չէի կարող լինել:

  • Հասկանում ես սիգարետները քեզ քիչ-քիչ սպանում են, էնպես, որ խելագարվելու, կամաց-կամաց մեռնես: Ախր ներսդ մի բան կա՝ չի ուզում սպանվես, դու ստիպված նրան հանգստացնում ես. մահու բաժակը, ոչ թե մինչև տակը, այլ կում-կում  ես խմում, այսինքն՝ ծխելիքի, խմիչքի, կանանց, աշխատանքի կամ չգիտես ինչի օգնությամբ քուն ես մտնում, մոռացության գիրկն ընկնում, միտքդ թմրեցնում: Անընդհատ ստիպված ես ներսդ հանգստանել. որովհետև շատ զգայուն է: Թե չքնեցենս, կսկսի աղաղակել: Սովորաբար բոլորովին էլ նողկալի պատճառներով չենք նրան հանգստացնում, անուշ քուն դնում, բայց պատերազմում հենց նողկալի բաների երեսից ենք ամեն կերպ ջանում նրան քնեցնել: Երբ մրից դուրս ես գալիս, մրջուրը ընկնում, ուզես-չուզես պիտի նրան թմրության մեջ պահես: Բայց վայ քեզ, եթե չափը չիմացար՝ քնեցնելու նեղ նրան մեռցրիր, ուրեմն դու էլ կմեռնես, մարմինդ կապրի, բայց իսկական կյանքը մեջդ կմեռնի…

  • Ինչքան շատ եմ ճանաչում ինձ, էնքան քեզ էլ եմ ավելի ճանաչում:

  • Մարդ ինչքա՞ն լավը կարող է լինել։ Եթե ոչ մեկին վնաս չես տալիս ու չես ուզում տալ, էլ հնարավո՞ր է դրանից լավը լինել։

  • Ամենահաճելի բանն էլ մեկ - մեկ ահավոր ձանձրացնում է։

  • Սիրտդ երբեք էլ շատ վարդ չի ուզում, միշտ մեկն է ուզում, միակը։

  • Ինչ մարդ հիշում է իրեն, երազի մեջ անվերջ ճամփորդում է։

  • Համբուրվելը սպասելու ամենալավ ձևն է:

  • Սերն էլ է սպանում մարդուն...

  • Երբ ջանքերիդ  արդյունքն ընկալում  ես հաջողության ամենաշաշափելի ու բացահայտ ձևով.  ըստ շահածդ փողի:

  • Խղճիդ ուղղվելու հնարավորություն տուր՝ սիրիր...

  • Երբ մեկնումեկն ուշադիր քնածին է նայում, պարզ երևում է, թե էդ մարդու հանդեպ ինչ զգացմունք է տածում:

  • Ի՞նչ է նշանակում ապրել: Ապրել նշանակում է անընդհատ սպասել: Ու ամեն մարդ, որ ծնվում է, շնչավորի  մարմին առնում, սպասում է՝ իհարկե, անգիտակցաբար, մինչև այդ մարմինը հալումաշ լինի, դառնա հող ու մոխիր: Մեռնելուն է սպասում: Բայց քանի որ գիտի՝ դեռ մի երեսուն-քառասուն տարի էլ  է իր մարմնի տերը լինելու, ոգևորվում է, սպասում ուրիշ բաների: Թե տղա է, սպասում է տղամարդ դառնալուն: Հետո սպասում է՝ երբ է կին առնելու: Հետո որդու է սպասում: Հետո սպասում է, թե երբ է հետը խոսելու: Կամ եթե  չի ուզում  հենց սկզբից կին առնելուն, սպասում է այնպիսի աղջկա, որը հոգուն՝ մարդու մարմինը կենդանի պահող հոգուն, ինչ - որ բան կտա, որ ինքը զգա, թե տեսակ - տեսակ կենսահյութերով լցված անոթ չի ընդամենը, ոչ էլ շոր ու կոշիկ  հագած, անմիտ խեղճուկրակ ու ծիծաղելի անասուն, մի բան, որ ինքը անմահության համն զգա: Ուրիշ խոսքով, նա սպասում է ապրումների, սպասում է սիրահարվելուն, սպասում է, որ  սերն իր հետ իմաստություն բերի: Կամ եթե չի ուզում սպասել ոչ կին առնելուն, ոչ էլ սիրո իմաստությանը, թերևս գործի է անցնում, ուզում է ինչ - որ բանի հասնել, ինչպես ասում են՝ անուն հանել. ճանաչվել շատ շատերի կողմից, ոչ թե միայն ընտանիքում ու ընկերների նեղ շրջապատում, այսինքն՝ իր համբավն  ականջին հասցնել. ասենք՝ երգ գրել, մի մեծ գյուտ անել գիտության կամ պոեզիայի ասպարեզում, բացել ճշմարտությունն ու աստծո օրհնանքին արժանանալ: Բայց ամեն ինչ գալիս, հանգում է սրան.  նա ուզում է ապրել: Ուզում է գլուխը փրկել: Գիտի՝ վախ թե ուշ, ինչ էլ լինի, մեռնելու է, բայց ուզում է ձեռքից եկածն անել, ոոր մահին հաղթի: Այս աշխարհում ինչ կա չկա՝ մահվան դեմ մարդու պայքարից է ծնվել, մեր բոլոր երգերը, բոլոր բանաստեղծությունները, մեր իմացած ողջ ճշմարտությունը, բոլոր կրոնները...

  • Շատ - շատ թափառելուց, շատ - շատ կարդալուց ու շատ մտածելուց հետո սկսում ես քեզ ու քեզ տալ - առնել, ավելի ճիշտ ՝ ոչ էլ քեզ ու քեզ, գրքերում հանդիպած մարդկանց հետ ես տալիս - առնում: Ու հանկարծ սիրտդ  էնպե՜ս է ուզում, որ կենդանի մեկի հետ զրուցես, բայց խոսքի կծիքը բացում ես թե չէ, է՜հ, չեն հասկանում՝ ինչից ես խոսում, որովհետև քո կարդացած գրքերը չեն կարդացել, մտքովդ անցածն իրենց մտքով չի անցել ու շատ հնարավոր է՝ քեզ գժի տեղ դնեն: Միգուցե հենց էդպես էլ կա, բայց ի՞նչ իմանամ՝ ով է գիժ, ով չէ: Օրինակ՝ ես  սիրտ չէի անի  ոչ մի մարդու գժի անուն կպցնել: Բա որ սխալվե՞մ: