Ինձ հարցրին՝
կցանկանայի՞ արդյոք ծանոթանալ նրա հետ. իհարկե, ինձ համար շատ հետաքրքրական էր տեսնել
նրան:
Մենք նրա
հետ հանդիպեցինք մի փոքր համեստ տան մեջ Իսթ-Ինդիայի հետնախորշերում, Դոկ-րոուդի վրա:
Փողոցներում խառնվել էին մարդիկ, տան երկու հարկերը լեփ-լեցուն էին լրագրողներով և
լուսանկարիչներով: Մահաթման դեռ չէր եկել և, սպասելով նրան, մտածում էի, թե ինչ եմ
ասելու նրան: Ես լսել էի նրա տարագրման մասին, բանտում արած հացադուլի մասին, Հնդկաստանն
ազատագրելու համար նրա մղած պայքարի մասին, և աղոտ ինչ-որ բան գիտեի նաև երկրում տեխնիկական
առաջադիմության հակազդելու մասին:
Վերջապես
լսելի եղան ողջույնի բարձրաձայն աղաղակներ: Գանդին դուրս եկավ տաքսիից, անհաջող հավաքելով
հագուստի փեշերը: Դա բավականին տարօրինակ տեսարան էր. լոնդոնյան հետնախորշերում օտարերկրացու
տարօրինակ կերպարանք՝ շրջապատված ուրախ և գրգռված ամբոխով:
Տիրեց անհարմար
դադար, այն սարսափելի պահը, երբ ես պետք է ասեի մի ինչ-որ շատ խելացի բան, այն թեմայով,
որի մասին ունեի սոսկ ամենաաղոտ պատկերացում: Աջ կողմս նստած հարևանուհիս,- մի ձանձրալի
օրիորդ,- պատրաստվում էր ինչ-որ բան ասել: Ես չէի լսում նրան, բայց դրականապես շարժում
էի գլուխս, անընդհատ մտածելով այն մասին, թե ի՞նչ պետք է ասեմ Գանդիին: Հասկանում էի,
որ խոսակցությունը պետք է սկսեի ես, հո չէր կարող Մահաթման ինձանից շնորհակալություն
հայտնել իմ վերջին ֆիլմից ստացած բավականության
համար: Ես կասկածում էի, թե երբևե, թեկուզ մի անգամ, նա եղել է կինոյում: Եվ այս միջոցին
հնդիկ տիկիններից մեկը տիրաբար ընդհատեց իմ զրուցասեր հարևանուհուն:
- Միսս, բարի
եղեք լռել և թույլ տվեք միստր Չապլինին խոսելու Գանդիի հետ:
Լեփ-լեցուն դահլիճում լռություն
տիրեց. Մահաթմայի դիմակի նմանվող դեմքը սպասում էր րտահայտում, և ինձ այնպես թվաց,
ասես ամբողջ Հնդկաստանը սպասում է իմ խոսքին:
- Հասկանալի
է, ես ըստ ամենայնի համակիր եմ Հնդկաստանի հույսերին և ազատության համար նրա պայքարին,-
ասացի ես հազալով:- Սակայն այնքան էլ չեմ հասկանում,թե դուք ինչո՞ւ եքժխտում մեքենան:
Մահաթման
գլխով արեց և ժպտաց:
- Վերջիվերջո,
եթե մեքենան օգտագործվի ալտուրիստական նպատակով, նա կարող է ազատագրել մարդուն ստրկության
շղթաներից, կրճատել նրա աշխատանքի ժամերը և նրան ժամանակ տալ հոգեպես զարգանալ և վայելել
կյանքը:
- Ես հասկանում
եմ,-ասաց նա անվրով:- Բայց նախքան Հնդկաստանը կկարողանա հասնել այդ մակարդակին, նա
պետք է ազատագրվի Անգլիայի տիրապետությունից: Անցյալում հենց մեքենան է, որ մեզ կախման
վիճակի մեջ դրեց նրանից: Իսկ վերջ տալ այդ կախման վիճակին, մենք կարող ենք միայն մեքենայական
արտադրության բոլորապրանքները բոյկոտելով: Ահա, թե ինչու ենք մենք, յուրաքանչյուր հնդիկի
հայրենասիրական պայքարը համարում՝ իր ձեռքով մանել իր բամբակը և իր ձեռքով հագուստ
գործել իր համար: Դա մեր պայքարի եղանակն է այդպիսի մի հզոր ազգի դեմ, ինչպիսին Անգլիան
է: Իսկ բացի դրանից կա և ուրիշ պատճառ: Հնդկաստանում այլ կլիմա կա, ոչ այնպիսին, ինչպիսին
Անգլիայում է, նրա ժողովուրդը այլ սովորույթներ, այլ պահանջներ ունի: Անգլիայում սառը
կլիման պահանջում է մեքենայական արդյունաբերության բուռն զարգացում և բարդ տնտեսություն:
Ձեզ հարկավոր է պատառաքաղների, դանակների և գդալների արտադրություն, իսկ մենք յոլա
ենք գնում մատներով: Եվ այս տարբերությունը շատ հեռու են տանում:
Ինձ հրամցրին
շատ հասկանալի և պատկերավոր մի դաս անկախության
համար Հնդկաստանի պայքարի տակտիկայի և ստրատեգիայի մասին, որը մշակված էր, որքան էլ
դա տարօրինակ թվա, շատ ռեալիստական և հասուն մտքի տեր և երազող մարդու կողմից, օժտված
երկաթյա կամքով՝ իր նպատակին հասնելու համար: Գանդին ինձ ասաց նաև, որ անկախության
բարձրագույն աստիճանը կայանում է բոլոոր անհարկավոր առարկաներից հրաժարվելու մեջ, և
որ բռնությունը վերջիվերջո ինքն իրեն ոչնչանում է...
