-
Երեխանները վախենում, ինչպես նաև հանգստանում են առանց որևէ նկատելի
պատճառի. նրանք մարդկանց ճանաչում են ինչ-որ ներքին հոտառությամբ:
-
Պատահում է, որ մի փոքրիկ քարի կտորը կանգնեցնում է ժայռի անկումը կամ
փայտի մի ճյուղ փոխում է սահող սառցադաշտի ուղղությունը։
- Ճանաչել կարողանալը լավ բան է, բայց գիտենալը ավելի լավ է։
-
Նույնիսկ դաժան մարդիկ թախիծի րոպեներ են ունենում և պատահում է, որ
գիշերային խավարի մեջ էլ անսպասելիորեն ուրախ ձայներ են լսվում։
-
Երբ մարդ մտքի մեջ է ընկնում, ուրիշները մտածում են, թե նա գիտե այնպիսի
բան, որ ոչ ոքի հայտնի չէ։
-
Պատմության մեջ քիչ չեն այնպիսի անհայտները, որոնք իր ժամանակին փոթորիկ են
եղել։
-
Մանկության անբացատրելի հմայքը հենց այն է, որ երեխայի վրա կարելի է զեղել
սիրո ամբողջ պաշարը։
-
Աղետները երբեմն հատկություն ունեն ամեեն ինչ սոսկալի միջոցներով դեպի լավը
շուռ տալու։
-
Ոչ մի բան այնպես չի կուրացնում մարդուն, որքան անսպասելի հաջողությունը։
-
Ով փրկում է գայլին, կործանում է ոչխարին։ Ով բուժում է ուրուրի կոտրված
թևը, պատասխանատու է նրա ճիրանների համար։
-
Չի կարելի հասկանալ մարդու զգացմունքները, առանց նույնպիսի զգացմունքները
ապրելու։
-
Լռությունն ապաստանն է պարզ հոգու, որն ապրել է մարդկային վշտի ամբողջ
խորությունը։
-
- Ի՞նչ եք դարձրել դուք կնոջը:
- Այն, ինչ որ նա կա. տղամարդու ծառա:
- Այո, բայց միայն մի պայմանով, որ տղամարդն էլ կնոջ ծառան լինի:
- Դու զառանցո՜ւմ ես,- գոչեց Սիմուրդենը,- տղամարդը կնոջ ծառա՞: Այդ երբե՛ք
չի լինի: Տղամարդը տիրող է: Ես ընդունում եմ միայն մեկ միահեծան
իշխանություն՝ տղամարդու իշխանությունն ընտանեկան օջախում: Տղամարդը
թագավոր է իր տանը:
- Այո, բայց մի պայմանով, որ կինն էլ թագուհի լինի այդ տանը:
-
Մարդու կոչումն այն չէ, որ հավիտենապես կյանքի ծանրությունը կրի իր
ուսերին: