Ալեքսեյ Ջիվելեգով - Լեոնարդո դա Վինչի

  • Վազարին նշում է նրա առաջին աշխատանքների մի առանձնահատկություն. կանացի դեմքերը ծիծաղկոտ էին: Լեոնարդոն դեռ այն ժամանակ արդեն որոնում էր ժպիտի պատկերման գաղտնիքը:


  • Պատանի Լեոնարդոի ամենահայտնի աշխատանքը հրեշտակն է՝ Վերոկքիոյի «Քրիստոսի մկրտությունը» նկարում: Վերոկքիոն Լեոնարդոյին հանձնարարեց նկարել հագուստը պահող հրեշտակին: Եվ չնայած նա պատանի էր, սակայն այնպես նկարեց, որ ավելի լավ ստացվեց, քան Վերոկքիոյի ֆիգուրները: Վերիկքիոն այնքան էր շփոթվել իր աշակերտի բացարձակ գերազանցությունից, որ այդ օրվանից ձեռքը վրձին չառավ:


  • Շատ հաճախ, հատկապես խաղաղության ու առատության ժամանակներում, նա (բռնապետը) ժողովրդին զբաղեցնում է հանդեսներով ու տոնախմբություններով, որպեսզի ժողովուրդը միայն իր մասին մտածի և ոչ թե նրա(բռնապետին):


  • Օ՜, ինչ հիանալի է ջահելությունը
    Եվ ակնթարթային: Երգիր ու խնդա,
    Թե կամենում ես՝ եղիր երջանիկ
    Եվ վաղվա վրա հույսդ մի՛ դնիր:


  • Լեոնարդոն ոչ ոքի առաջ չէր բացվում: Եվ մինչև վերջ էլ չբացվեց: Ըստ էության հիմա էլ, երբ արդեն կարդացել ենք համարյա այն բոլորը, ինչ մնացել է նրանից, ինչ այդքան հատորներով նրա մասին գրել են թե՛ գիտնականները, թե՛ բանաստեղծները, երբ խորաթափանց ուղեղները գեղարվեստական, գիտական և կեղծգիտական, բոլոր մատչելի մեթոդներով փորփրել են նրա հոգին, մենք իսկապես չգիտենք, թե Լեոնարդոն որպես մարդ ով էր:


  • - Ավա՜ղ, երբեք ոչինչ չի կարող անել նա, ով դեռ աշխատանքը չսկսած՝ մտածում է նրա վերջի մասին:


  • Որպեսզի մեծ մարդուն հասկանանք, հարկավոր է գիտենալ, թե նա ինչումն է փոքր:


  • Վազարին ասում է. «Լեոնարդոն հանձն առավ Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի համար նկարել նրա կնոջ՝ մոնա Լիզայի դիմանկարը:  Լեոնարդոյի այս ստեղծագործության մեջ  հենց ժպիտը այնքան հաճելի է տրված, որ թվում է, ավելի շատ աստվածային և ոչ թե մարդկային մի արարածի ես նայում: Դիմանկարն ինքնին գնահատվում է որպես արտասովոր մի ստեղծագործություն, քանզի ինքը՝ կյանքն անգամ այլ կերպ չէր կարող լինել»:




  • Լեոնարդա դա Վինչի մտքերից
  • - Նկարի՜չ, եթե ցանկանում ես խուսափել հասկացող մարդկանց կշտամբանքից, աշխատիր ամեն առարկա բնօրինակին հավատարիմ պատկերել և մի արհամարհիր ուսումնասիրելը, ինչպես ընչքաղցներն են անում:


  • - Վսեմ տաղանդները, իրենց մտքով հայտնագործելով ու ստեղծելով այն կատարյալ գաղափարները, որոնք հետո արտահայտում ու մարմնավորում են բանականության այդ նվաճումներով ղեկավարվող ձեռքերը, որքան քիչ են աշխատում, այնքան ավելի են մեծ արդյունքների հասնում:


  • - Այն վարպետը, որն իրեն կներշնչի, թե կարող է իր հիշողության մեջ պահպանել բնության բոլոր ձևերն ու ստեղծագործություններ, ինձ վերին աստիճանի տգետ կթվա, քանզի բնության ստեղծագործություններն անվերջ են, իսկ մեր հիշողությունն այդքան անսահման չէ, որ ամեն ինչի բավարարի:


  • - Քանի որ ես գիտնական մարդ չեմ, ապա որոշ մարդկանց կարող է թվալ, թե իրենք իրավունք ունեն նախատել ինձ, ասելով, որ ես կրթությունից զուրկ եմ: Տխմարներ: Նրանք իրենց համար զարդարանքներ են սարքել ուրիշների աշխատանքներով, իսկ իմ սեփականները չեն ուզում ճանաչել որպես իմը:


  • - Ով չի գնահատում կյանքը, արժանի չէ նրան:


  • -Հազվադեպ է ընկնում նա, ով լավ է քայլում:


  • - Ով չի վախենում, հաճախ է մեծ կորուստներ ունենում և հաճախ է զղջում: Ով վախենում է վտանգներից, դրանց հետևանքներից չի կործանվում:


  • - Մի՞թե դու չես տեսնում, որ աչքն ընդգրկում է ողջ աշխարհի գեղեցկությունը... Նա ուղղություն է տալիս ու շտկում է մարդկային ողջ արվեստը,մարդուն շարժում է դեպի աշխարհի տարբեր մասերը:


  • - Եթե դու ասես, թե գիտություններն, որոնք սկսվում և ավարտվում են մտքում, ճշմարտության ուժ ունեն, դրա հետ չի կարելի համաձայնվել: Դա ճիշտ չէ շատ պատճառներով և ամենից առաջ նրանով, որ այդպիսի մտային դատողություններին  փորձը չի մասնակցում, առանց որի ոչինչ չի կարող հավաստիությամբ պնդվել:


  • - Երբ մտահղացումն ավելի պահանջկոտ է ստեղծվողից, դա լավ նշան է: Եթե որևէ մեկը ջահել տարիներից հետևի այդ կանոնին, նա անկասկած, գերազանց վարպետ կդառնա: Նրա ստեղծագործությունները թվով շատ չեն լինի, բայց լեցուն կլինեն արժանիքներով, որոնք կստիպեն մարդկանց՝ հիացական հայեցողությամբ կանգ առնել սրա նվաճած կատարելությունների առջև:


  • - Չարիքը որն ինձ չի վնասում, նույնն է, ինչ բարիքը, որն ինձ օգուտ չի բերում:


  • - Բարի գործերի հիշատակը փխրուն է երախտամոռության առջև:


  • - Ոսկին, մութ ու մռայլ անձավներից դուրս կգա նա, ինչը մարդկային ցեղը մեծ տանջանքների, վտանգների ու մահվան կդատապարտի: Իր հետևորդներին շատ հուսահատություններից հետո նա երջանկություն կտա, բայց ով նրա կողմնակիցը չլինի, տառապանքների ու թշվառության մեջ կմեռնի: Նա անվերջանալի դավաճանություններ կգործի: Նա բոլոր մարդկանց սպանության, կողոպուտի ու մատնության կդրդի: Նա կասկածներ կսերմանի մերձավորների հոգում: Նա շատերին կյանքից կզրկի:Նա կստիպի մարդկանց իրենց շրջապատում խաբեություն, դավաճաբություն գործել: Օ՜, զարհուրելի գազան, մարդկանց համար որքա՜ն ավելի լավ կլիներ, եթե կրկին դժոխք վերադառնայիր:


  • - Եթե դու մենակ ես՝ ամբողջովին քեզ ես պատկանում: Իսկ եթե թեկուզ մեկ ընկեր ունենաս, դու կիսով չափ ես քեզ պատկանում:


  • - Նկարիչը պետք է մենակ լինի և նայի այն, ինչ տեսնոմ է, զրուցի ինքն իր հետ, ընտրելով լավագույնը այն բոլորից, ինչ տեսնում է: Եվ պետք է հայելու նման լինի, որը այնքան է գույներ փոխում, որքան իր առջև դրված առարկաններն ունեն: Եթե նա այնդպես վարվի, նրան կսկսի թվալ, որ նա համաձայն բնության է գործում: