Վարդգես Պետրոսյան - Դեղատուն Անի


  • Ինչո՞ւ են աշունը միշտ իբրև հիվանդ ներկայացնում: Այդքան գույն ուրիշ ե՞րբ է հավաքվում ծառերին: Հիվանդն է գունատ լինում, այսինքն, կորցրած է լինում իր գույները:


  • Միշտ ուզում եմ գոռալ բոլորին՝ ո՞ւր եք շտապում, այ մարդիկ...


  • - Իսկ դուք ինչո՞ւ ժամացույց չունեք:
    - Գիտեք, չեմ սիրում, անընդհատ նայում եմ ժամացույցին, ջղայնանում եմ: Ավելի լավ է մարդկանցից հարցնել, երբեմն էլ այդպես նոր մարդկանց հետ ես ծանոթանում:


  • Ես շատ փխրուն մի բան գտա ու կորցրի հենց գտնելու վայրկյանին, որովհետև հետո երբեք, երբեք չկրկնվեց այդ դողը, թեպետ կրկնվեց մնացած ամեն բան:


  • Սեր չկա, սերը Ռոմեոն ու Ջուլիետան են հորինել և իրենց հետ էլ տարան այն աշխարհը, բոլոր տղաների մտքինն էլ, ի վերջո, նույնն է, միայն թե մեկը ցերեկով մոմ է վառում, մյուսը՝ էլեկտրական լույս, երրորդը բանալիով անմիջապես փակում է դուռը: Փողոցում կյանք կոչվող կոնվեյներ է, ոչ մեկ մյուսին չի ճանաչում, չի տեսնում, չի սիրում, որովհետև փողոցում միայն, միայն մեքենաներ են:


  • Մարդիկ դիմացինին հաճախ այն են ասում, ինչ իրենց պիտի ասվեր:


  • Ամեն բառ պիտի իր տեղը գտնի, որովհետև ամեն բառ մի աշխարհ է:


  • Ձեզ թվում է, եթե մեծերի ասածներին կասկածում եք, ուրեմն, արդեն խելոք եք, կասկածելը դեռ մեծ խելքի նշան չէ:


  • Մարդը ինչպե՞ս է մեծանում, եթե օրինակ երկար, անընդհատ նայի հայելուն, կտեսնի՞ մեծանալու այդ րոպեն:


  • Ինձ թվում է, որ մարդուն ստեղծելիս Աստված կնոջը մի կտոր հայելի է տվել, տղամարդուն՝ մի կտոր խելք և դրա համար՝ արդեն քանի հազարամյակ է, մեկն իր դեմքով է զարմացած, մյուսը՝ իր խելքով:


  • Մենք ամենքս ամաչում ենք մեր զգացմունքներից, ինչպես հիվանդությունից, որ վարակիչ է: