- Երբ մարդու ճակատագրին խառնվում է չարը, այդ չարը չգիտե ոչ
խիղճ, ոչ արդարություն:
- Բազմաթիվ կատակերգերուներ իրենց կյանքը վերջացրել են ինքնասպանությամբ:
- Մանուկ հասակում իմ տեսած դերասաններից հիշողությանս մեջ մնացել են, ոչ թե նրանք, ովքեր մեծ հաջողություն են ունեցել հասարակության մեջ, այլ նրանք, ովքեր բեմի հետևում իրենց պահում են ոչ այնպես, ինչպես մյուսները:
- Զարմանալի է, ինչպիսի արագությամբ է մարդ ընտելանում ճոխությանը և որքան երես առած է դառնում, օգտվելով երկրային բոլոր բարիքներից:
- Հյուրը, ինչպես ասում էր մայրիկս, նման է խմորի, ինչքան մնա՝ այնքան կթթվի և տհաճ կդառնա:
- Մայրս ուներ մի ասացվածք. «Չարժե կռանալ, եթե ոչինչ չունես բարձրացնելու»:
- Ինձ թվում էր, թե աշխարհը հանկարծ վերափոխվել է և ինձ առել ծնողական գուրգուրանքի մեջ:
- Ես ատում եմ հրաժեշտները: Ինչ էլ որ մարդ զգալու լինի մոտիկներից անջատվելիս, հրաժեշտի այդ վայրկյանները միայն ավելացնում են տառապանքները:
- Չնայած ինձ զգում էի միայնակ և խայտառակված, բայց ուրախ էի, որ գոնե ստիպված չէի լինում իմ ստորացումները կիսել մեկ ուրիշի հետ:
- Ամեն օր ես ման էի գալիս փողոցներով, որոնք այնքան երկար ու ձիգ էին, որ թվում էր, թե ոչ մի տեղ չէին տանում:
- Ես հեռավոր զբոսանք կատարեցի քաղաքով մեկ, հասնելով մինչև Նյու-Յորքի հետնախորշերը և անցա Միդիսոն-սքվերի միջով ուր նստարաններին, մռայլ անզգայացման մեջ, գլուխները կախ նստած էին ծերունի մուրացկանները: Այնուհետև ուղղվեցի դեպի 2-րդ և 3-րդ ավենյունները: Այստեղ աղքատությունը անողոք էր, դառը ու ցինիկ. նա քարշ էր գալիս, ճչում, ծիծաղում, լալիս, խռնվում դռների մոտ, հրդեհի աստիճաններին, փսխոտում աջ ու ձախ:
- Որպեսզի շեղվեի իմ ձախողումի մասին մտքերից, ես որոշեցի զբաղվել ինքնակրթությամբ և սկսեցի հաճախել գրավաճառանոցներ:
- Աշխարհում գոյություն ունի մարդկանց յուրօրինակ եղբայրություն, մարդիկ, որոնք կրքոտ ձգտում ունեն դեպի գիտելիքները: Եվ ես նրանցից մեկն էի: Բայց գիտելիքներ ձեռք բերելու իմ ձգտումը այնքան անշահախնդիր չէր: Ինձ ղեկավարում էր ոչ թե մաքուր սերը դեպի գիտելիքը, այլ սոսկ արհամարհանքից պատսպարվելու ցանկությունը, արհամարհանք, որ առաջանում է անուս մարդը: Եվ ես երբ ազատ րոպեներ էի ունենում, աչք էի ածում գրավաճառանոցները:
- Իմ հերոսը նման չէր ուրիշ կոմիկների կերպարներին և անսովոր էր թե՛ ամերիկացիների և թե՛ հենց ինձ համար: Բայց բավական էր, որ ես հագնում էի §նրա¦ կոստյումը, զգում էի, որ դա իսկական կենդանի մարդ է: Նա ինձ ներշնչում էր ամենաանակնկալ գաղափարները, որոնք գլուխս էին գալիս միայն այն ժամանակ, երբ լինում էի թափառաշրջիկի կոստյումով և գլխարկով:
- Ոչ մի կին չէր կարող համեմատվել այն անորոշ կերպարանքի հետ, որն ապրում էր իմ սրտում:
- Գիտե՞ք որն է շատ հրաշալի դերասանների ամենամեծ սխալը: Նրանք ուզում են, որպեսզի իրենց շատ սիրեն և հիանան իրենցով, իսկ չէ՞ որ դա ոչնչացնում է պատրանքը: Ահա ձեզ օրինակ Ջոն Դրյուն. նա բարձրաշխարհիկ հասարակության սիրելին էր, հաճույքով հյուր էր գնում իր բարձրաշխարհիկ ծանոթներին, բայց սրանք արդեն դադարում են գնալ թանտրոն նրան տեսնելու՝ նրանց բավականացնում էր և այն, որ տեսնում էին իրենց տանը որպես հյուր: Դուք գերել եք աշխարհը, և նա խոնարհված կմնա ձեր առաջ, բայց եթե միայն դուք որքան հնարավոր է հեռու մնաք նրանցից:
- Ինձ միշտ թվացել էր, որ ես երջանիկ կլինեմ մեծարվելով հասարակությունից, և ահա այդ բանը էղավ, իսկ ես, որքան էլ որ դա անիմաստ է թվում ինձ, զգում եմ բոլորից կտրված և ավելի միայնակ, քան առաջ
- Այդ ինչպե՞ս է պատահել, որ ձեզ նման տաղանդավոր արտիստը կարողացել է ստորանալ այնքան, որպեսզի դառնա քաղաքագետ:
- Չի կարելի ձեռքերը կոտրատելով փորձել խոսքերով արտահայտել զմայլանքդ մեծ արվեստի մասին, եթե ոչինչ չունես ասելու:
- Ես պատահաբար վկա եղա,թե ինչպես այդ հիվանդագին հոգին չդիմանալով հեռացավ դաժան պատերազմից ծվարտված աշխարհից, դեպի մի ուրիշ աշխարհ՝ սեփական երազանքների աշխարհ:
- Կյանքը ըստ էության հոմանիշ է հակասության, նա մեզ հնարավորություն չի տալիս կանգ առնելու: Եթե ձեր առաջ չի ծառացած սիրո հարցը: Հաջողությունը հրաշալի բան է, բայց նրան սովորաբար ուղեկից է լինում լարվածությունը. Չլինի հանկարծ հետ մնաս այդ անհավատարիմ հավերժահարսից, որը կոչվում է փառք:
- Պոեզիան, դա ըստ էության , սիրային նամակ է՝ ուղղված ամբողջ աշխարհին:
- Ես չեմ հավատում, թե խաղալ կարելի է սովորեցնել: Ես տեսել եմ խելոք մարդկանց, որոնց մոտ ոչինչ չի ստացվում, և բթամիտների, որոնք լավ են խաղում: Բայց դերասանական խաղը, իր էությամբ, պահանջում է հոգի:
- Բեմի վրա խաղալ՝ նշանակում է ուրիշ մարդ ձևանալ:
–Ես ծերանում եմ,- ասաց նա:
-Ծերությունն ունի իր առավելությունը,-առարկեցի ես,- նրան այնքան էլ հեշտ չէ առողջ դատողությամբ վախեցնել:
-Պետք է որ դու շատ հարուստ լինես,- ասաց նա:
-Մայրիկ, իմ ունեցվածքը այժմ գնահատվում է հինգ միլիոն դոլար:
-Միայն թե առողջ լինես ու երջանիկ,-միակ բանը, որ ասաց ինձ ի պատասխան:
- Ֆրանսիայի հարավում, գերեզմանատներից մեկում, ես մի անգամ գերեզմանաքարի վրա տեսա տասնչորս տարեկան մի ժպտացող աղջկա լուսանկար, իսկ ներքևում կարելի էր կարդալ «Pourquio»(թարգ.՝ ինչո՞ւ): Այդպիսի հուսահատության մեջ ապարդյուն պատասխան որոնելը կհանգեցներ միայն կեղծ բարեպաշտության և ավելորդ տառապանքի: Եվ, այնումենայնիվ, ես չեմ կարող հավատալ, որ մեր կյանքը պատահական բնույթ ունի և զուրկ է իմաստից, ինչպես հավաստացնում են մեզ մի քանի գիտնականներ: Կյանքը և մահը չափազանց անխաղտելի են, չափազանց անողոք, որպեսզի լինեին պատահական:
- Ես և՛ չեմ հավատում ոչ մի բանի, և՛ ոչինչ չեմ ժխտում: Այն, ինչ որ կարելի է երևակայել, նույնքան մոտ է ճշմարտությանը, որքան և այն, ինչը կարելի է ապացուցել մաթեմատիկորեն:
- Իմ կարծիքով հավատից են ծնվում մեր բոլոր գաղափարները: Ես կարծում եմ, որ հավատը մեր բանականության շարունակությունն է ակնհայտի սահմաններից դուրս: Նա բանալին է, որ երևան է հանում անճանաչելին: Ժխտել հավատը՝ նշանակում է հերքել ինքդ քեզ, և քո մեջ այն ոգին, որը մղում է տալիս մերս ստեղծագործ ուժին:
- Կյանքը միայն ցանկությունների դրսևորում է, ոչ ոք երբեք չի հասնում դրանց բավարարմանը: Այդ պատճառով էլ, անխոհեմաբար մի արեք այն, որի համար հետո պիտի զղջաք ողջ կյանքում:
- Որքան էլ որ հակասական թվա, կատակերգություն ստեղծելու ընթացքում ծիծաղելին ծնվում է ողբերգականից: Եվ դա հավանաբար այն պատճառով, որ ծիծաղը մարտահրավեր է ճակատագրին: Մենք ծիծաղում ենք գիտակցելով մեր անկարողությունը բնության ուժերի հանդեպ:
- Ես իսկապես էլ հայրենասեր չեմ: Ոչ միայն էթիկական կամ զուտ բանական պատճառներով, այլ որովհետև զուրկ եմ այդ զգացմունքից: Ինչպե՞ս կարող է մարդ հայրենասիրության զգացմունք կրել, երբ անվան տակ ոչնչացվեցին վեց միլիոն հրեաներ: Ինձ կարող են առարկել, թե դա վերաբերում է միայն Գերմանիային: Բայց արյունարբության տարրեր կարող են ի հայտ գալ նաև այլ ազգերի մեջ:
Ես չեմ կարող ճչալ և ազգային հպարտության մասին: Եթե մարդ իր թիկունքում ունի ընտանեկան ավանդույթներ հարազատ օջախ և հինավուրց այգի, երջանիկ մանկություն, նախորդներ և բարեկամներ՝ ես կարող եմ հասկանալ այդ զգացմունքը: բայց ինքս չունեմ այդպիսի անցյալ: Ծայրահեղ դեպքում ես հայրենասիրություն ընդունում եմ որպես նվիրվածություն տեղական սովորույթնների հանդեպ: Իհարկե, եթե այն երկիրը, որտեղ ես ապրում եմ, հարձակմնան ենթարկվի, համոզված եմ, որ ես, ինչպես և մեզանից շատերը, պատրաստ կլինենք գնալու մեծագույն զոհաբերությունների: Բայց չափից դուրս կրքոտ սեր իմ երկրի հանդեպ ես չեմ տածում: Բավական է միայն համոզվեմ, որ այնտեղ հաղթանակում է նացիզմը, և ես իսկույնևեթ, առանց խղճի ամենափոքր խայթ զգալու, պատրաստ եմ թողնելու նրա սահմանները: Այդ պատճառով ես ոչինչ չեմ ցանկանում զահաբերել հանուն քաղաքականության, եթե ինքս չեմ հավատում այն նպատակին, որին նա ձգտում է: Ես չեմ ուզում նահատակվել հանուն ազգայնամոլության և չեմ ցանկանում մեռնել ո՛չ պրեզիդենտի, ո՛չ պրեմիեր-մինիստրի, ո՛չ էլ բռնապետի համար:
- Ժամանակի հետ սկսեցի խորհել հնչուն կինոնկար դնելու հնարավորություն մասին, բայց հենց միայն այդ միտքը ինձ խելքահան էր անում: Ես հասկանում էի, որ այստեղ ոչ մի կերպ չեմ կարողանալու հասնել այնպիսի բարձրության, ինչպես համր նկարներում: Ես հասկանում էի, որ ստիպված պիտի լինեմ ընդմիշտ հրաժեշտ տալու թափառաշրջիկի իմ կերպարին: Ոմանք ասում էին, որ թափառաշրջիկը կարող է և խոսել: Բայց դա անմտություն կլիներ, բավական է, որ նա սեր թեկուզ մի հատիկ խոսք և կդառնար ուրիշ մարդ: Այն կաղապարը, որի մեջ նա թաթախված էր, նույնպես անխոս էր, ինչպես և նրա ցնցոտիները:
- Աստղերը աստղերի մեջ քիչ են լույս տալիս և ավելի քիչ՝ ջերմություն:
- Գրողները սիրելի մարդիկ են, բայց նրանք այն մարդիկ չեն, որոնք հաճույքով որևէ բան տան ուրիշին: Նրանք չեն սիրում մեկի հետ կիսել այն, ինչը իրենք գիտեն: Մեծ մասամբ նրանք իրենց հարստությունը թաքցնում են սեփական գրքերի կազմերի տակ: Գիտնականները կարող էին դառնալ հրաշալի ընկերներ, բայց նրանց հետ միայնակ հյատնվելը հյուրասենյակում կաթվածահարում է քո բոլոր մտքերը: Նկարիչները սովորաբար սարսափելի ձանձրալի մարդիկ են, նրանց մեծ մասը կձգտեին քեզ համոզել, որ իրենք ավելի փիլիսոփաներ են, քան նկարիչներ: Բանաստեղծները անկասկած հանդիսանում են բարձր դասի արարածներ: Նրանք հաճելի, տանելի և սքանչելի ընկերներ են: Բայ ինձ թվում է, թե այնումենայնիվ, ավելի դյուրին է բարեկամություն անել երաժիշտների հետ: Ըստ իս, սիմֆոնիկ նվագախմբից ավելի ջերմ ու սրտաշարժ տեսարան չկա:
– Ինչո՞ւ դուք չեք սիրում նացիստներին:
- Որովհետև նրանք դեմ են մարդկայնությանը:
- Ախ, այո,-ասաց նա այնպես, ասես հայտնություն արած լիներ,-չէ՞ որ դուք հրեա եք, այնդպես չէ՞:
- Նացիստներին հակառակ լինելու համար, պարտադիր չէ հրեա լինել,-պատասխանեցի ես,-բավական է ուղղակի լինել նորմալ և կարգին մարդ:
- Մարդու բնավորության մեջ կան պաշտպանական ինչ-որ հատկություններ, որոնք մոռացնել են տալիս և՛ ատելությունը, և՛ ամեն տեսակ անախորժություն: