- Նրա մեջ ներքին խոր կյանք է նշմարվում: Ի՞նչ է վիճակված նրան անելու իր կյանքում: Եվ ամենից առաջ՝ ի՞նչ կուզենար դառնալ հենց ինքը:
- Իմաստ ունի՞ խոսքերով, պարզամիտ ու անկապ հորդորներով օգնել մի մարդու, որ տակավին վերջերս էր մոլեգին բերկրանք, աղմկալից ցնծություն ապրել և բարձրաձայն հայտարարել իր երջանկության մասին, որն անսպասելիորեն պայթել էր օճառի պղպջակի նման:
- Հավատալո՞ւ բան է, որ այդքան երջանկություն ճաշակած մարդն ընկնի նման անելանելի վշտի մեջ, նահանջի, համակերպվի դժբախտ վիճակին, վիշտը խեղդի առօրյա մանր ու հիմար եռուզեռի, ձանձրալի ու անմիտ հոգսերի մեջ: Սո՜ւտ է, վախկոտություն:
- Նրա սիրտը լի էր մարդկանց նկատմամբ անսպառ սիրով, սակայան հենց այդ սերն էլ բաժանեց նրան մարդկանցից, դարձրեց վտարյալ:
- Վինսենտը ոչ թե պարզապես կրքոտ մարդ էր, այլ ինքը հենց կիրքն էր: Նա մարմնավորված բարություն էր, կրակը, սերը. նա անհրաժեշտություն էր զգում ամեն ժամ, ամեն րոպե մարդկանց նվիրել իրեն, քանի որ մինչև հոգու խորքը ցնցված էր մարդկության տառապանքներից՝ իր սեփական տառապանքներից:
- Այս անմարդկային աշխարհից նա մերժված է տառապանքով, մի մարդ, որ միայն սիրո բառեր գիտե, որ բարության մարմնավորումն է, մի մարդ, որ ուրիշ մարդկանց բարեկամություն, եղբայրություն, արդարություն է տանում, ասես կենդանի մեղադրանք է այս աշխարհին:
- Բոլոր նրանք, ովքեր չեն ուզում ենթարկվել վարքի ընդունված նորմերին, անխուսափելիորեն հանդիպելու են կշտամբանքներին ու ծաղրի:
- Նա ուզում էր, որ ամեն ինչ լինի ոչ այնպես, ինչպես հղաացել է աստված: Վան Գոգի մասին ասել է Մինուս Օոստրեկը
- Վինսենտը շատ լավ գիտակցում էր իր անհաջողությունների պատճառը: Թե առևտրականները, և թե նկարիչները չէին ներում նրան այն բանի համար, որ նա հրաժարվում է «մանր միջակ գործեր անելուց»:
- Երբեմն որքան սարսափելի է աստծո կերպարը։ Ինչ տանջանքով, ինչ փորձություններով ես հատուցում նրա հետ վիճելու և նրան ճանաչելու հանդուգն փորձի համար։
- Վինսենթ Վան Գոգը՝ այդ հզոր, անկեղծ և զտարյուն նկարիչը՝ հսկայի կոպիտ ձեռքերով, հիստերիկ կնոջ նյարդերով ու պայծառատեսի հոգով, միանգամայն ինքնատիպ է և առանձնանում է մեր ժամանակների խղճուկ արվեստում: Լարված ու ֆանտաստիկ մի գունանկարիչ, ով իր ներկապնակում խառնում է իրար ոսկին ու թանկարժեք քարերը, ճոխ երկրների, հրավառ արևների ու կուրացուցիչ գույների հիանալի երգիչ: Իմ կարծիքով, սա միակ նկարիչն է, որը առարկաների քրոմատիզմը հաղորդում է այդպիսիշիկացմամբ, նրանց մեջ բացահայտելով մետաղի ու թանկարժեք քարերի փայլատակումը:- Ալբեր Օրիեն Վան Գոգի մասին
- Լույս ու ազատություն որոնիր և շատ մի խորացիր այս աշխարհի կեղտի մեջ:
- Գեղեցիկը գտիր ամենուրեք, ուր միայն հնարավոր է, մարդկանց մեծ մասը միշտ չէ, որ նկատում է գեղեցիկը:
- Որքան գեղեցկություն կա արվեստի մեջ: Միայն թե հարկավոր է մտապահել այն ամենը, ինչ տեսնում ես, այն ժամանակ քեզ համար սարսափելի չեն ոչ ձանձրույթը, ոչ էլ միայնությունը, և դու մինչև վերջ մենակ չես մնա:
- Դեղը հիվանդությունից վատ է...
- Բնությունը քաոս է, շռայլ խայտաբղետություն: Այն իր մեջ պարունակում է բոլոր հարցերի պատասխանները, սակայն այդ պատասխաններն այնքան են ծանրաբեռնված վերապահումներով և այնպես նրբորեն խճճված, որ ոչ ոք չի կարող դրանցից գլուխ հանել: Նկարչի աշխատանքն այն է, որ այդ քաոսի մեջ առանձնացնի նախահիմքը, որի վրա այն բարձրանում է. ձգտել գտնելու աշխարհի իմաստը, պոկել այդ աշխարհի վրայից թվացյալ անհեթեթության շղարշը: Արվեստը հետամտությունն է անվերջության հետևից, գաղտնիք է, մոգություն:
- Ես առաջվա նման մտածում եմ, որ աստծուն ճանաչելու լավագույն միջոցը շատ սիրելն է: Սիրիր բարեկամիդ, որևէ մարդու, այս կամ այն առարկան, միևնույն է, դու ճիշտ ճանապարհի վրա կլինես և այդ սիրուց գիտելիք կքաղես: Սակայն հարկավոր է սիրել ճշմարիտ և խոր ներքին նվիրվածությամբ, վճռականությամբ և խելքով, մշտապես ձգտելով ավելի լավ, ավելի խոր, ավելի լիակատար ճանաչել սիրո առարկան: Այդպիսին է դեպի աստված՝ դեպի անխորտակ հավատը տանող ճանապարհը:
- Իմ անհավատարմության մեջ ես մնաի հավատացյալ և, փոխվելով, այնումենայնիվ մնացի նախկինը:
- Մեկ ուրիշն իր հոգու մեջ պայծառ հուր է կրում, սակայն ոչ ոք չի մտնում նրա մոտ ջերմանալու, անցորդները սոսկ թեթև ծուխ են նկատում, որ ելնում է ծխնելույզից, և գնում են իրենց ճանապարհով: Ուրեմն ի՞նչ անեմ հիմա, պահե՞մ այդ կրակը ներսումս, պահպանե՞մ իմ մեջ տիեզերքի իմաստը, համբերատարությամբ և միաժամանակ անհամբեր սպասեմ այն ժամվան, երբ որևէ մեկը ցանկություն կունենա գալ ու նստել կրակիս մոտ և, ով գիտե, թերևս մնա ինձ հետ:
- Քահանաները ասում են, թե իբր մենք բոլորս մեղսագործներ ենք, սաղմնավորված ու ծնված մեղքի մեջ: Ինչ հրեշավոր հիմարություն... Եթե ես ինչ-որ բանի համար պետք է զղջամ, ապա ավելի շուտ այն բանի համար, որ ժամանակին տուրք եմ տվել բոլոր այդ միստիկական և աստվածաբանական վերացարկումներին և չափից ավել եմ պարփակվել ինքս իմ մեջ:
- Ես կհասնեմ հաջողության: Ես կդառնամ ոչ թե ինչ-որ արտասովոր, այլ, ընդհակառակն, ամենասովորական մարդը:
- Մարդկանցից մերժված սերը ինքը կներարկի իր արվեստին, և արվեստը կվեհացնի նրա անմար ուժը:
- Եթե ես վայր ընկնեմ իննսունինն անգամ, հարյուրերորդին նորից ոտքի կկանգնեմ։
- Նկարիչը պետք է հրաժարվի աշխարհիկ ակնկալիքներից։ Նկարչի կոչումն է` ոչ թե դուր գալ, այլ արտահայտել ճշմարտությունը։
- Համենայն դեպս կյանքում կան բաներ, որոնց համար արժե ապրել։
- Վարժվել տանջվելուն, երբեք չբողոքելով,- դա միակ գործնական դասն է, մեծ գիտությունը, որը պետք է յուրացնել, կյանքի պրոբլեմի լուծումը։
- Ես կգերադասեի ցրիչ աշխատել հյուրանոցում, քան պատճենել ջրանկարներ։
- Ես չեմ ունեցել, և ինչպես ինձ թվում է, երբևէ ցանկություն չեմ ունենա խնդրել հասարակությանը, որ նա գա դիտելու իմ նկարները: Գովեստի հանդեպ ես ամենևին էլ անտարբեր չեմ, սակայն պետք է, որ այն արտահայտվի առանց ավելնորդ աղմուկի: Ըստ իս, ամենացանկալին հայտնի կարծիքի հանրաճանաչությունն է։
- Պիտի զարգացնես քո մեջ եռանդ ու միտք: Ինքդ քեզ ասես , որ մեծ արարումները ստեղծվում են ոչ միայն ոգեշնչմամբ, որ դրանք փոքրիկ նվաճումների միագումարություն են։
- Գծանկարելը նույնն է, թե ծակես անցնես անտեսանելի երկաթե պատի միջով, որը զատում է այն ամենը, ինչ դու զգսւմ ես, ինչ ընդունակ ես հաղորդելու։ Սակայն անօգուտ բան է, այդ պատին անվերջ բռունցքներով թակելը, հարկավոր է նրա տակը քանդել և հաղթահարել աստիճանների հիմնական, դանդաղ և համբերատար։
- Մենք չպետք է մեզ օրորենք պատրանքներովվ, այլ, ընդհակառակը, պետք է պատրաստվենք, որ մեզ կսկսեն արհամարհել, հալածել, բայց չնայած այդ ամենին, մենք պետք պարտավոր ենք պահել մեր արիությունն ու էնտուզիազմը։
- Իմ մեջ հուր է վառվում, որը ես չեմ կարող թողնել հանգչի, որը ես, ընդհակառակը, պարտավոր եմ բորբոքել, չնայած չգիտեմ էլ, թե ինչի հանգեցնի դա։ Ես չեմ զարմանա, եթե ամեն ինչ ինձ համար տխուր ավարտվի։ Բայց որոշ պարագաներում ավելի լավ է պարտված լինել, քան հաղթող. այսպես, օրինակ, ավելի լավ է Պրոմեթևս լինել, քան Զևս։
- Ժամանակ առ ժամանակ, երբ ինձ կլանում են հոգսերը, ինձ թվում է, ես նավով անցնում եմ բուռն ալիքների վրայով։ Չնայած ես գիտեմ էլ, որ ծովը բազում վտանգներ ունի իր մեջ, և նրանում հնարավոր է խեղդվել, այնումենայնիվ, ես շատ եմ սիրում ծովը և պատրաստ եմ համեմատաբար հանգիստ դիմավորել գալիք անհաջողությունները։
- Ամեն օր չէ, որ եսասեր ես լինում, և երբ չես լինում այդպիսին, դառն ափսոսանք է համակում քեզ։
- Ես աշխարհին հարկավոր եմ միայն այնքանով, որքանով պետք է հատուցեմ իմ պարտքը և կատարեմ իմ խնդիրը։ Ի երախտագիտություն դրա, ես իմ հետևից հիշողություն կթողնեմ գծանկարների կամ գունանկարների ձևով, որոնք կարող են դուր չգալ առանձին խմբերի կամ դպրոցների, բայց փոխարենը լի են մարդկային ճշմարիտ զգացումներով։ Ահա թե ինչու ես այդ աշխատանքը համարում եմ ինքնանպատակ։
- Ստեղծագործությունը պետք է այնքան կատարյալ լինի, որ միամիտ թվա, նրանից չպետք է տաղանդի հոտ փչի։
- Ես գերադասում եմ նկարել ոչ թե տաճարները, այլ մարդկանց աչքերը, որովհետև մարդկանց աչքերում կա մի այնպիսի բան, որը չկա տաճարներում, նույնիսկ ամենավեհաշուք ու ամենամեծ։
- Ես գույնից օգտվում եմ ոչ նրա համար, որ ստույգ վերարտադրեմ այն, ինչ իմ հայացքի առջև է, այլ ավելի ազատ, որ ավելի լիարժեք արտահայտեմ ինձ։
- Ես կուզենայի մարդկանց հանգստացնող ինչ-որ բան ներշնչել, այնպիսի մի բան, որով մենք` մարդիկս, կարողանայինք մխիթարվել և դադարեինք մեզ մեղավոր կամ դժբախտ զգալ։
- Եթե ուզում ես աճես, պետք է թաղվես հողի մեջ:
- Առյուծները կապիկներ չեն, նրանք չեն ընդօրինակում մեկմեկու:
- Ես ցանկանում եմ այնպիսի նկարներ անել, որոնք ցնցեն շատերին... նկարներ որոնց մեջ դնում եմ իմ սրտից մի կոտոր:
- Իմ նկարները հիշեցնում են հուսալքված, թախծալի աղաղակ:
Վան Գոգի մտքերից
