Բնությունը երբեմն արմատական է գործում, բայց ոչ այնպես, ինչպես մենք ենք դա հասկանում, և ահա թե ինչու մեծազոր բարեփոխումների մարմաջը մեծապես աղետալի է լինում որևէ ժողովրդի համար, որքան էլ որ տեսական առումով հիանալի չպատկերանային այդ բարեփոխումները։ Դրանք կարող են օգտակար լինել լոկ այն դեպքում, եթե միայն հնարավոր լիներ վայրկյանաբար փոխել ազգերի հոգին։ Սակայն նման զորությամբ օժտված է լոկ ժամանակը։ Այն, ինչը կառավարում է մարդկանց, գաղափարներն են, զգացմունքներն ու բարքերը, բաներ, որ մենք մեր մեջ ենք կրում։ Հաստատությունները և օրնենքները մեր հոգու ցուցաադրություններն են, նրա կարիքների արտահայտությունը։ Եվ քանզի իրենք էլ այս նույն հոգուց են սերում, հաստատություններն ու օրենքները անկարող են փոխել ժողովրդի հոգին։
Եթե պատկերացնելու լինենք մի աշխարհ, որի բնակիչները կարող էին լոկ պատճենել կամ լուսանկարել առարկաները՝ հնարավորություն չունենալով դիպչելու նրանց, այդ բնակիչների համար շատ դժվար կլիներ ճշգրիտ գաղափար կազմել նրանց ձևի մասին։ Այդ ձևերի իմացությունը, որ հասանելի է լոկ գիտնականների փոքրիկ խմբին, մյուսների համար չնչին հետաքրքրություն կներակայացներ։
Տեսանելի հասրակական երևույթները, թվում է, արդյունք ե ստվարածավալ անգիտակցական աշխատանքի, որը շատ հաճախ անհասանելի է մեր վերլուծության համար։ Այդ տեսանելի և ընդունելի երևույթները համեմատելի են ծովալիքներին, որ օվկիանոսի մակերևույթին ի հայտ են բերում ընդհատակյա ցնցումների հետևանքները, որոնք անծանոթ են մեզ։
- Ամբողխների գործողությունների մեծ մասի ուսումնասիրությունը շատ հաճախ ապացուցում է նրանց մտավոր մակարդակի նշանակալի ցածրությունը, բայց նաև լինում են դեպքեր, երբ ամբողխների գործողություններն ասես առաջնորդվելիս լինեն այն խորհրդավոր ուժերի կողմից, որոնց հները ճակատագիր էին կոչում, բնություն, նախախնամություն, ինչը մենք մահացածների ձայն ենք անվանում, և այդ ուժերի զորությունը մենք չենք կարող չճանաչել, քանի որ չենք ճանաչում նրանց էությունը։
Ամբոխները, անշուշտ, մշտապես անգիտակից են, սակայն անգիտակցականությունն այդ գուցե նաև գաղտնիքներից մեկն է նրանց ուժի։
Իրական պատմական հեղաշրջումները նրանք չեն, որ զարմացնում են մեզ իրենց վեհությամբ ու բռնությամբ։ Ամենից կարևորագույն փոփոխությունները, որոնցից սկիզբ է առնում քաղաքակրթությունների վերանորացումը, տեղի է ունենում գաղափարների, հասկացությունների և հավատալիքների մեջ։ Պատմության հիշարժան իրադարփություններն իրականում տեսանելի հետևանքներն են մարդկանց մտքի մեջ կատարվող անտեսանելի փոփոխությունների։
Մինչև հիմա քաղաքակրթությունները ստեղծվել, կառավարվել ու պահպանվել են լոկ մտավորական ազնվականության փոքրաթիվ խմբի կողմից, ոչ երբեք՝ ամբոխների։ Ամբողխների ուժը հենց միայն ոչնչացնելուն է միտված։
Ամբոխների հոգեբանության իմացությունը այսօր պետական գործչի ձեռքում առկա վերջին միջոցն է, որն անհրաժեշտ է ոչ թե այդ զանգվածներին կառավարելու համար,- մի բան, որն անչափ դժվարացել է,- այլ որպեսզի գոնե ինքը չընկնի նրանց ազդեցության տակ ու կառավարվի նրանց կողմից։
Մի ողջ ժողովուրդ, որոշակի ազդեցությունների ներգործության արդյունքում՝ կարող է վերածվել ամբոխի, ընդսմին՝ դույզն-ինչ տեսանելի հավաքականություն չներկայացնելով։
Հեշտ է հաստատագրել, թե որքանով է ամբողխի միջի անհատը տարբերվում մեկուսիանհատից։ Սակայն ավելի դժվար է բացահայտել այդ տարբերության պատճառները։
Ամբոխները երբեք չեն կարող իրագործել գործողություններ, որոնք բարձրակարգ բանախոհություն են պահանջում։
Հիպնոսվաած անհատի մեջ գիտակից անհատականությունն ամբողջապես անհետանում է, նրանում կորսվում են կամքն ու դատողականությունը։ Նրա բոլոր զգացմունքներն ու մտքերը ուղղորդվում են հիպնոսացնողի կամքի թելադրանքով։
- Ամբոխը մտավոր առումով մշտապես ավելի ցածր է մեկուսի անհատից, սակայն զգացմունքների և այդ զգացմունքներից հրահրվող արարքների առումով ամբողխը կարող է, հանգամանքների բերումով, ավելի լավը կամ ավելի վատը լինել անհատից։
- Դատական ատյանները որպես ընդհանուր տեղի սիրում են կրկնել, որ մանկական տարիքում մարդիկ չեն ստում։ Բայց եթե նրանք փոքր-ինչ ծանոթ լինեն հոգեբանության մշակույթին, ապա կիմանային, որ, ընդհակառակը, այդ տարիքում ստում են և այն էլ՝ մշտապես։
- Դժբախտաբար առասպելները,- անգամ եթե դրանք հավաստացած են գրավոր աղբյուրներում,- համենայնդեպս իրենք էլ չունեն որևէ կայունություն։ Ամբոխների երևակայությունը անդադար փոփոխվում է դրանք համաձայն ժամանակի և հատկապես համապատասխանեցնելով ցեղային առանձնահատկություններին։ Որքա՜ն հեռու է, օրինակ, աստվածաշնչյան արյունարբու Եհովան սուրբ Թերեզայի երկրպագած սիրո Աստծուց, և Չինաստանում պաշտվող Բուդդան որևէ ընդհանուր բնութագիծ չունի նրա հետ, որ երկրպագվում է Հնդկաստանում։
- Ամբոխները ամենայն հնազանդությամբ հարգում են լոկ ուժը և շատ քիչ են տպավորվում բարությամբ, քանի որ նրանց համար դա ընդհամենը թուլության ձևերից մեկն է։ Նրանց համակրանքը երբեք չի եղել բարեմիտ տերերի կողմը, այլ բռնակալների, որոնք բռնության մեթոդներով իրենց են ենթարկեցնում։ Եվ հենց վերջիններիս է, որ ամենից բարձր արձաններն են կանգնեցնում ամբոխի կողմից։
- Փորձը, հավանաբար, գրեթե միակ արդյունավետ միջոցն է ամբոխների հոգում որևէ արմատական ճշմարտության հաստատագրման և չափազանց վտանգավոր դարձած պատրանքների ոչնչացման։
- Հենց որ կենդանի էակների մի որոշակի քանակ միավոչվում է, լինի դա կենդանիների հոտ կամ մարդկային ամբոխ, նրանք բնազդաբար ենթարկվում են որևէ ղեկավարի իշխանությանը։
- Ամբոխների հոգում տիրապետողը ոչ թե ազատության ձգտումն է, այլ ենթարկվելու պահանջմունքը, որ մշտնջենապես ուղեկցում է նրանց։ Ամբոխները հնազանդվելու մի այնպիսի անհագուրդ ծարավ են զգում, որ բնազդաբար հպատակվում են նրան, ով իրեն նրանց տերն է հռչակում։
- Որքան ավելի կարճ ու կտրուկ է հավաստիացումը, որքան ավելի զուրկ է փաստական ապացուցողականությունից ու ցուցանելիությունից, այնքան այն ավելի մեծ ազդեցություն է գործում ամբոխների վրա։
- Հմայքի գլխավոր հատկությունն այն է, որ թույլ չի տալիս տեսնել իրերը այնպիսին, ինչպիսին նրանք կան իրականում և կաթվածահար են անում մեր բոլոր դատողությունները։
- Ամբոխների ստորակարգ հատկություններն այնքան ավելի թույլ են արտահայտված, որքան նրանում ավելի ուժեղ է ցեղի հոգին։
- Շլացած իր երազանքով՝ ցեղն աստիճանաբար ձեռք կբերի այն ամենը, ինչը տալիս է փայլ, ուժ ու մեծաշքություն։ Այն դեռևս ամբոխ կլինի, անշուշտ, որոշակի ժամերի, սակայն այդժամ, ամբոխների շարժունակ ու փոփոխական բնութագծերի թիկունքում մշտապես կձևավորվի այն ամրակայուն հիմնանյութը՝ ցեղի հոգին, որը նեղ սահմանների մեջ կդնի տվյալ ժողովրդի տատանումների շրջանակը և կկարգավորի պատասխանատվության շեղումները։
Այսպիսով, իրագործելով իր ստեղծարար ակտը, ժամանակը սկսում է իր այդ կործանարար գործունեությունը, որից չեն խուսափում ո՛չ աստվածները, ո՛չ մարդիկ։ Հասնելով հզորության և բարդության որոշակի մակարդակի՝ քաղաքակրթությունը դադարում է աճել, և այն պահից, երբ նրա աճը կանգ է առնում, այն դատապարտված է կործանման։ Շուտով հնչի պիտի նրա ծերության ժամը։
Այդ ժամ անխուսափելիորեն և մշտապես նշանավորվում է իդեալի թուլացմամբ, իդեալ, որը զորավիգ է կանգնում ցեղի ոգուն։ Այն չափին համընթաց, որչափ որ դժգունում է իդեալը՝ տեսլականը, նրա կողմից ոգեշնչվող և նրա վրա հիմնված բոլոր կրոնական, քաղաքական և հասարակական շինությունները սկսում են սասանվել։