Տարոն Աճեմօղլու և Ջեյմս Ռոբինսոն - Ինչու են ձախողվում պետությունները

    • Հենց հասարակությունը ինքնակազմակերպվում է որոշակի եղանակով, դա հարատև դառնալու հակում է ստանում։

    • Տնտեսագետների և քաղաքական գործիչների մեծ մասը կենտրոնանում է «ճիշտ ուղին բռնելու» վրա, մինչդեռ իրականում անհրաժեշտ է հասկանալ, թե ինչու են աղքատ պետությունները «բռնում սխալ ուղին»։ Սխալ ուղին կապ չունի անտեղյակության կամ մշակույթի հետ։ Աղքատ պետությունները աղքատ են, որովհետև իշխանություն ունեցողներն աղքատություն ստեղծող որոշումներ են կայացնում։ Նրանք բռնում են սխալ ուղին ոչ թե անտեղյակության պատճառով կամ սխալմամբ, այլ՝ դիտավորյալ։ Սա հասկանալու համար անհրաժեշտ է դուրս գալ այսպես կոչված «անհրաժեշտ լավագույն քաղաքականություն» կաղապարներից և ուսումնասիրել, թե իրականում ինչպես են կայացվում որոշումները, ովքեր են կայացնում, և ինչու են այդ մարդիկ որոշել անել այն, ինչ անում են։

    • Աղքատ երկրների ցածր կրթական մակարդակն առաջացնում են այն տնտեսական հաստատությունները, որոնք ծնողներին չեն շահագրգռում կրթություն տալ երեխաներին, և քաղաքական հաստատությունները, որոնք կառավարությանը չեն ստիպում կառուցել և ֆինանսավորել դպրոցներ և ընդառաջացել ծնողների և երեխաների ցանկություններին։ Իրենց բնակչության ցածր կրթական մակարդակի և ներառական շուկաների բացակայության համար այս պետությունները  մեծ գին են վճարում։ Նրանք չեն կարողանում արթնացնել իրենց քնած տաղանդներին։

    • Երբ պետությունը գոնե որևէ քաղաքական կենտրոնացման հասնելու գործում ձախողվում է, հասարակությունը վաղ թե ուշ վերածվում է քաոսի։

    • Հզոր խմբավորումները հաճախ դիմադրում են տնտեսական առաջընթացին և հարստության շարժիչներին։  Տնտեսական աճը ոչ միայն ավելի մեծաքանակ և լավ սարքավորումների կամ կրթված մարդկանց առաջ գալու, այլ նաև համատարած ստեղծարար ոչնչացման հետ կապված ձևափոխող և ապակայունացնող գործընթաց է։ Աճն առաջ է ընթանում միայն եթե չի արգելափակում տնտեսապես պարտվողների կողմից, որոնք կանխատեսում են իրենց տնտեսական արտոնությունների կորուստը, կամ քաղաքականապես պարտվողների կոմղից, որոնք վախենում են իրենց քաղաքկան իշխանության քայքայումից։

    • Բեկումնային փուլ կամ մեծ իրադարձություն կամ հանգամանքի զուգորդում, որը խախտում է հասարակության մեջ գոյություն ունեցող տնտեսական կամ քաղաքական հավասարակշռությունը։ Բեկումնային փուլը երկսայրի սուր է, կարող է կտրուկ փոխել պետության հետագիծը։

    • Մարդիկ հակված են պատմական իրադարձություններն ընկալելու որպես խորքային ուժերի անխուսափելի հետևանքներ։

    • Շուկաների միջոցով մարդուն՝ սեփական որոշում կայացնելու թույլատրումը հասարակության ռեսուրսների ամենաարդյունավետ  օգտագործման եղանակն է։

    • Թեպետ մարդուն հնարավոր է ստիպել աշխատել, սակայն անգամ գնդակահարելու սպառնալիքի ներքո մարդուն անհնար է պարտադրել լավ մտքեր ունենալ։

    • Բայց վերնախավը շատ ավելի դժվարացանելի պատնեշ է դնում նորարության ճանապարհին հատկապես այն ժամանակ, երբ վտանգված է նրա քաղաքական իշխանությունը։ Այն փաստը, որ նրանք ստեղծարար ոչնչացման պատճառով շատ բան ունեն կորցնելու, նշանակում է, որ նրանք ոչ միայն չեն խթանելու նորարարություններ, այլ նաև հաճախ դիմադրելու են և փորձելու են կասեցնել դրանք։ 

    • Արմատական փոփոխություններ անելու խոստումով հներին տապալած նոր առաջնորդները շարունակուըմ են ավելի սաստիկ ձևով կրկնօրինակել իրենց նախորդների վարած քաղաքականությունը։

    • Կարող է թվալ, որ համաշխարհային անհավասարության այսքան մեծ ծավալներն ու հետևանքները, ինչպես նաև դրա հստակ երևացող օրինաչափությունները համընդունելի բացատրություն ունեն։ Սակայն այդպես չէ։ Այն չի կարող բացատրվել կլիմայով կամ հիվանդություններով կամ աշխահագրական տեսության որևէ տարբերակով։ Պարզապես հիշեք Նոգելասը։ Երկու մասերը իրարից բաժանողը ոչ թե կլիման է, աշխարհագրական դիրքը կամ հիվանդությունները, այլ ԱՄՆ-Մեքսիկա սահմանը։
      Եթե աշխարհագրական տեսությունը չի կարող բացատրել Նոգելասի հյուսիս ու հարավի կամ Հյուսիսային և Հարավային Կորեաների կամ Բեռլինի պատի տապալումից առաջ Արևելյան և Արևմտյան Գերմանիաների միջև տարբերությունները, կարո՞ղ է դա օգտակար տեսություն լինել Հյուսիսային և Հարավային Ամերիկաների, Եվրոպայի ու Աֆրիկայի միջև տարբերությունները բացատրելու համար։ Իհարկե` ոչ։
      Պատմությունը ցույց է տալիս, որ կլիմայի կամ աշխարհագրական դիրքի և տնտեսական հաջողության միջև ուղղակի կամ կայուն կապ չկա։ Օրինակ մինչև Կոլոմբոսի կողմից Ամերիկայի հայտնաբերումը այն տարածքները որոնք այսօր ներառում են Մեքսիկան, Կենտրոնական Ամերիկան, Պերուն, Բոլիվիան, գոյություն ունեին ինկերի ու ացտեկների մեծ քաղաքակրթություն։
      Նրանց բնակեցրած տարածքից հյուսիս և հարավ տարածքները, որն այսօր ընդգրկում է ԱՄՆ, Կանադան, Արգենտինան, Չիլին, հիմնականում բնակեցված էին քարե դարի քաղաքակրթությամբ։ Նույնն էլ Հնդկաստանի ու Չինաստանի դեպքում է, որը փոխվեց, ավելի հարստ են հիմա Հարավային Կորեան, Սինգապուրը, Ճապոնիան դարձան Ասիայի ամենահարուստ պետությունները։
    • Որոշ երկրների հարուստ, իսկ մյուսների` աղքատ լինելու մասին վերջին տարածված տեսությունը անտեղյակության տեսությունն է, որի համաձայն` աշխարհում տիրում է անհավասարությունը, քանի որ մենք կամ մեր ղեկավարները չգիտենք` ինչպես հարստացնել աղքատ երկրներ:
    • Գրքերը գաղափարներ են տարածում և ավելի բարդացնում հասարակության նկատմամբ հոսկողությունը։ Գրքերը նաև խաթարում էին բանավոր գիտելիքը հսկողների իշխանությունը, քանի որ դրանք գիտելիքը հասանելի էին դարձնում կարդալ իմացող յուրաքանչյուրի: